ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Իշխանության նպատակն է մինչև տարեվերջ հասնել Երևանի քաղաքապետի հրաժարականին. քաղտեխնոլոգ 12/13/2021 23:09 | Քաղաքական
Իշխանությունների նպատակն է մինչև տարվա վերջ հասնել Երևանի քաղաքապետի հրաժարականին, և գարնանն անցկացնել Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ։ «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարաբերությունները վաղուց են լարվել։ Քաղտեխնոլոգը նշում է, որ Հայկ Մարությանը քաղաքապետ ընտրվեց 2018թ.-ի հայտնի դեպքերի ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի նկատմամբ վստահությունը մեծ էր։
«Նա քաղաքապետ դարձավ վարչապետի այն ժամանակվա շատ բարձր վարկանիշի արդյունքում։ Հետագայում բազմաթիվ գործընթացներ տեղի ունեցան, որոնք էականորեն ազդեցին վարչապետի վարկանիշի վրա, քաղաքապետի և վարչապետի հարաբերությունները սառեցին, քանի որ քաղաքապետը չցանկացավ իր վրա վերցնել ուրիշի պարտությունը։ Նա անգամ արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ հանրահավաքներին չկանգնեց վարչապետի կողքին»,-նշեց քաղտեխնոլոգը։
Արմեն Բադալյանի խոսքով՝ ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին, որ վարչապետի վարկանիշը կտրուկ անկում է ունեցել, իսկ Հայկ Մարությանը չի ցանկանում կիսել այդ անկումային տրամադրություններն ու իր վրա վերցնել վարչապետի սխալ քաղաքականության արդյունքները։
Քաղտեխնոլոգն ընդգծում է՝ Երևանը բավականին «համեղ» պատառ է, և բնական է, որ իշխող քաղաքական թիմը չի կարող լիարժեք վերահսկողություն ունենալ հատկապես այն դեպքում, երբ ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանի կեսի նկատմամբ այլևս վերահսկողություն չունի։
«Բնականաբար Երևանի քաղաքապետի պաշտոնը շատ կարևոր վարչական ռեսուրս է, մասնավորապես դպրոցի տնօրեններին փոխելու գործընթացում։ Այս ընթացքում կարող ենք ասել, որ քաղաքապետը դպրոցների տնօրեններին չի փոխում։ Եթե մարզերում տնօրեններին փոխում են, ապա Երևանում դա տեղի չի ունենում, իսկ առանց տնօրենների փոփոխության վարչական ռեսուրսի յուրացումը լիարժեք չի լինում։ Կան մանկապարտեզների տնօրեններ, որոնք բացեիբաց քննադատում են վարչապետին, բայց որևէ պատասխան պատժիչ գործողությունների չեն արժանանում քաղաքապետի կողմից, ինչը վարչապետին դուր չի գալիս»,-ասաց Արմեն Բադալյանը։
Նրա խոսքով վարչապետն այս իրավիճակում պետք է ցանկացած ռեսուրս կիրառի, որ իր վստահելի մարդկանց նշանակի, և Երևանի ավագանու արտահերթ ընտրություններով փորձի վերականգնել իր վարկանիշը։ Արտահերթ ընտրություններ կարող են տեղի ունենալ միայն, եթե քաղաքապետը հրաժարական տա կամ նրա նկատմամբ քրեական գործ լինի։
«Քաղաքապետի հրաժարականի համար պետք է հող նախապատրաստեն, իսկ դա կարող է ներառել նաև սև PR, այդ թվում՝ օրինակ, նրա անունը կապել Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի հետ։ Նրանց նպատակն է մինչև տարվա վերջ հասնել քաղաքապետի հրաժարականին, որից հետո երկու անգամ քաղաքապետ չընտրելով, իրականացնեն ավագանու արտահերթ ընտրություններ»,-ասաց Արմեն Բադալյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
- 01/17/2025 19:00 Վառել են Արդարադատության նախարարության պաշտոնյայի «Nissan»-ը
- 01/17/2025 18:26 Վանաձոր քաղաքում բախվել են «Nissan» և «GAZelle» մակնիշների ավտոմեքենաները ․ կան տուժածներ
- 01/17/2025 13:26 «KamAZ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան ընկել է շինարարական փոսը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել
- 01/13/2025 17:33 Մարսը օրերս կհայտնվի Երկրին ամենամոտ դիրքում
- 01/04/2025 13:06 Ճապոնիայում մահացել է մոլորակի ամենատարեց մարդը. Kyodo
- 01/04/2025 12:04 Այսօր Արեգակի վրա 6 հզոր բռնկում է գրանցվել, մեկը՝ բարձրագույն մակարդակի