ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նախարարությունը չի կարողանում հստակեցնել՝ ինչում է դրսևորվել դատավոր Նախշքարյանի ենթադրյալ խախտումը 12/13/2021 21:23 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչները պնդում են՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանը կոպիտ անփութությամբ թույլ է տվել կարգապահական խախտում՝ դուրս գալով հայցապահանջի շրջանակներից, սակայն հստակեցնել, թե, ի վերջո, ինչպես է դրսևորվել ենթադրյալ խախտումը, նախարարությանն այդպես էլ չի հաջողվել։
«Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ԲԴԽ-ում այսօր կայացել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդության քննությունը, որի ընթացքում ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական Գագիկ Հարությունյանը ներկայացրեց միջնորդությունը, ինչից հետո դատավորը և նրա ներկայացուցիչները հարցեր ուղղեցին։
Հիշեցնենք, որ դատավոր Զարուհի Նախշքարյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել ՀՀ արդարադատության նախարարության կողմից՝ Հանրային խորհրդի նախկին նախագահ Ստյոպա Սաֆարյանի հաղորդման հիման վրա։ Ստյոպա Սաֆարյանը «դժգոհ» էր մնացել դատավորի կայացրած որոշումից, որով դատարանը Սաֆարյանին պարտավորեցրել էր ներողություն խնդրել լրագրողից և վճարել 600.000 ՀՀ դրամի չափով փոխհատուցում։ Խոսքը լրագրող Թագուհի Ասլանյանն ընդդեմ Ստյոպա Սաֆարյանի գործով կայացված որոշման մասին է։ Գործով հայցի հիմքը Ստյոպա Սաֆարյանի հրավերն ու դրան հետևած քննարկումն է, որով Սաֆարյանը սահմանափակել էր լրատվամիջոցների մուտքը միջոցառմանը՝ կազմելով համապատասխան ցուցակ, իսկ երբ քննարկմանը չհրավիրված լրատվամիջոցների լրագրողները ներկայացել են միջոցառմանը՝ փորձելով հարցեր տալ Սաֆարյանին, հրավիրել խմբագրություն՝ հարցազրույցի, Սաֆարյանը պատասխանել է. «Աշխատեք ձեր վրա, կատարելագործվեք: Մենք միայն կայացածներին ենք հրավիրել: Դուք ինձ հրավերներ մի ուղարկեք ո՛չ սաունաների, ո՛չ ձեր տարածքների, ո՛չ ձեր տների: Դուք իմ կինը չեք, որ ինձ տեղ հրավիրեք, ինձ միայն իմ կինը կարող է տեղ հրավիրել»: Դատավոր Զարուհի Նախշքարյանը բավարարել էր լրագրողի հայցադիմումը՝ պարտավորեցնելով Սաֆարյանին՝ ներողություն խնդրել լրագրողից։ Դատարանի՝ սույն որոշումից Սաֆարյանը «դժգոհ» է մնացել և հաղորդում ներկայացրել ՀՀ արդարադատության նախարարություն, ինչի հիման վրա էլ վարույթ է հարուցվել։
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչ Գագիկ Հարությունյանը, ներկայացնելով միջնորդությունը, նշել է, որ դատարանը դուրս է եկել հայցապահանջի շրջանակներից, քանի որ դատական ակտում գնահատական է տրվել նաև «ներխուժելու» մասին արտահայտությանը, մինչդեռ, հայցվոր կողմը դա որպես վիրավորական արտահայտություն չէր մատնանշել հայցի հիմքում և առարկայում։ Նախարարությունը գտնում է, որ դատավորը թույլ է տվել խախտում՝ կոպիտ անփութությամբ։
Նախարարության ներկայացուցիչներին հարցեր ուղղեցին դատավորի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը և դատավորը՝ Զարուհի Նախշքարյանը, որը նիստի ընթացքում երկու անգամ սաստեց իր թիկունքում նստած Ստյոպա Սաֆարյանին՝ նշելով, որ վերջինս խանգարում է իրեն. արդյունքում ԲԴԽ-ն որոշեց տեղափոխել Ստյոպա Սաֆարյանին՝ դատավորից հեռու։ Հարցուպատասխանի արդյունքում էլ Սիրանուշ Սահակյանն արձանագրեց՝ նախարարության ներկայացուցիչների դիրքորոշումները թեպետ հայերեն էին, սակայն իր համար ընկալելի չէին, խնդրեց հասկանալի լեզվով բացատրել՝ ինչ է դիմող կողմի ուզածը, ի վերջո, ինչ է վերագրվում դատավորին, սակայն Հարությունյանը հրաժարվեց պարզաբանումներ ներկայացնելուց։ Դրան ի պատասխան դատավոր Նախշքարյանը հետաքրքրվեց, թե երբ է ինքը թույլ տվել խախտումը, իսկ նախարարության ներկայացուցչի ճշգրտող հարցին, թե ինչ նկատի ունի դատավորը՝ Նախշքարյանը նշեց, որ չի պատրաստվում պարզաբանել իր հարցը, այլ սպասում է իր ուղիղ տված հարցի պատասխանին։ Բացի այդ՝ դատավորն ուշադրություն հրավիրեց նաև այն հանգամանքին, որ ո՛չ Վերաքննիչ դատարանը, ո՛չ նախարարությունը չեն մատնանշել ապացույցների բեռի բախշման արձանագրությունը, ինչի ընթացքում ինքը բացահայտել է հայցի հիմքի և առարկայի ընկալման հարցը, որ և՛ Վերաքննիչ դատարանը, և՛ նախարար Կարեն Անդրեասյանը քաղհան են արել՝ ներկայացնելով արձանագրությունը ոչ ամբողջությամբ։ Դատավորի հարցին ի պատասխան Գագիկ Հարությունյանը նշեց, որ այլ հարց է, թե դատավորն ինչպես է ընդլայնել հայցի հիմքի վերաբերյալ հնարավոր ընկալումը և այլ հարց է, թե ինչպես պետք է ընկալեր։ Դատավորն էլ արձագանքեց՝ «Թե ինչպես պետք է դատարանն ընկալեր՝ դա նախարարի գործը չէ արդեն, դատավորի գործն է»։
Դատավորի և նրա ներկայացուցչի հարցադրումներին նախարարության կողմից հոդաբաշխ որևէ բացատրություն չտրվեց, իսկ աշխատանքային ժամի ավարտով պայմանավորված՝ ԲԴԽ նիստը հետաձգվեց, հաջորդ նիստը կկայանա դեկտեմբերի 20-ին՝ ժամը 15.00-ին։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից