ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դատավորն Արամ Հարությունյանին կալանավորելու որոշում կայացնելիս քրդատօրենսգրքով չի առաջնորդվել. դատավորը չէր կարող երկրորդ խափանման միջոց ընտրել. փաստաբան 12/11/2021 17:20 | Քրեական խրոնիկոն
«Միասնական Վարդենիս» դաշինքի ցուցակը գլխավորող Արամ Հարությունյանին կալանավորելու որոշումն ապօրինի է, վերաքննիչ բողոք կներկայացվի: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Վարդենիս համայնքի նախկին ղեկավար, «Միասնական Վարդենիս» դաշինքի ցուցակը գլխավորող Արամ Հարությունյանի պաշտպան Բակուր Օհանյանը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Վարդենիս համայնքում ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի պարտությունից հետո ՔԿ-ն ձերբակալել է ընդդիմադիր թեկնածու Արամ Հարությունյանին՝ ավելի քան երկու տարի քննվող քրեական գործի շրջանակներում, որով Հարությունյանի նկատմամբ արդեն իսկ ընտրված էր խափանման միջոց գրավը։ Նախաքննական մարմինը փոփոխել է Արամ Հարությունյանի մեղադրանքը ու կալանավորելու միջնորդություն ներկայացրել: Մասնավորապես, Հարությունյանը նախկինում մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 2-րդ մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 315.2-րդ հոդվածով, իսկ այժմ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (երկու դրվագ), 325-րդ հոդվածի 2-րդ մասով, 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Փաստաբանի փոխանցմամբ՝ Արամ Հարությունյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշումը կայացրել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ստեփանյանը, ինչն ակնհայտ ապօրինի դատական ակտ է, որը ոչ միայն չի բխում արդարադատության շահից, այլև՝ ներկայացնում է այլոց շահերը: Օհանյանի խոսքով՝ դատական ակտը ոչ միայն պատճառաբանված չէ, այլև դատավորը որոշմամբ այնպիսի գործողություններ է կատարել, ինչի իրավունքը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով չունի:Մասնավորապես՝ փաստաբանը պարզաբանեց, որ նրա նկատմամբ արդեն իսկ կար ընտրված խափանման միջոց՝ գրավ՝ 10 մլն դրամի չափով:
«Բնականաբար, դատավորը չէր կարող երկրորդ խափանման միջոց ընտրել, ինչն արգելվում է օրենքով, որոշում է կայացրել՝ որպես խափանման միջոց գրավը վերացնել և կալանավորումը կիրառել որպես խափանման միջոց, մինչդեռ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը սահմանում է կոնկրետ սուբյեկտները, թե ովքեր կարող են որպես խափանման միջոց կիրառված գրավը վերացնել. Նրանք են՝ դատախազությունը, ինչպես նաև քննիչը՝ դատախազի թույլտվությամբ, իսկ դատավորին նման լիազորություն օրենքով տրված չէ, ինչն օրենքի կոպիտ խախտում է, նաև իր մեջ հանցագործության տարրեր կարող է պարունակել »,- նշեց փաստաբանը՝ չբացառելով, որ հետագայում գուցե բարձրացվի դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հարցը:
Անդրադառնալով մեղադրանքի փոփոխմանը և Հարությունյանին ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածով մեղադրանք առաջադրելուն՝ Օհանյանը, նախաքննական գաղտնիությունից ելնելով, զերծ մնաց մանրամասներ հայտնելուց, միայն ընդգծեց, որ մեղսագրվող արարքին 308-րդ հոդվածով որակում տալն ապօրինի է, սխալ:
Հարցին՝ գործընթացները կապում են արդյոք ՏԻՄ ընտրությունների արդյունքների հետ, փաստաբանն արձագանքեց՝ նշելով, որ քաղաքական հայտարարություններ չի ցանկանում կատարել, քաղաքականությամբ չի զբաղվում. «Որպես կանխավարկած՝ որոշակի չափով իմ կարծիքը հայտնում եմ Ձեզ, ենթադրությունը՝ թողնում եմ Ձեզ»:
Անդրադառնալով Հարությունյանի մասնակցությամբ քննչական գործողություններին՝ փաստաբանը տեղեկացրեց, որ այս ընթացքում բազմաթիվ քննչական գործողություններ են եղել, մեկ տարի երկու ամիս նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառված եղել գրավը, այդ ընթացքում Հարությունյանը պատշաճ ներկայացել է քննչական գործողություններին, դրսևորել միայն օրինական վարքագիծ, որևէ ապօրինի գործողություն չի կատարել և կալանավորման միջնորդությամբ ևս չի որևէ փաստարկ չի ներկայացվել, որը կհիմնավորեր, որ իր պաշտպանյալը կարող է նույնիսկ նման նպատակ ունենալ:
«Այնպիսի անհիմն միջնորդություն է ներկայացվել դատարան, որը, մեր խորին համոզմամբ, իրավական տրամաբանության մեջ չէր կարող բավարարվել, առավել ևս՝ այդ միջնորդությունը դատարանը իրավունք չուներ քննել, քանի որ քննիչն իրենից խնդրում էր մի բան, որի կատարման լիազորությունն ինքը չուներ՝ կոնկրետ գրավի մասով, բայց, արի ու տես, որ այսօր ունենք դատավոր, որն ի վիճակի է նման որոշումներ կայացնելու և չղեկավարվել ՀՀ քրդատօրենսգրքով, գուցե ուրիշ օրենսգրքով է նա ղեկավարվել, դա չեմ կարող ասել »,- ընդգծեց Բակուր Օհանյանը:
Փաստաբանը հայտնեց նաև, որ Արամ Հարությունյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունում՝ ամբողջ ծավալով, մեղադրանքը չի ընդունել ի սկզբանե, իսկ թե արդյոք կան Հարությունյանի դեմ ցուցմունք տված անձինք, արդյոք առերեսում եղել է, թե ոչ՝ փաստաբանը, նախաքննության գաղտնիությունից ելնելով մանրամասներ չհայտնեց, միայն վստահեցրեց, որ Հարությունյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումն անհիմն է:
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ