ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մի գործ ունես անելու, պետք է իսկապես հրաժարական տաս. կառչելով պաշտոնից՝ մեղքերի վրա միայն մեղքեր ես ավելացնում. Գեղամ Նազարյանը՝ Փաշինյանին 12/11/2021 17:46 | Մեկնաբանություն
Երբ ասում ես, թե հողերի հանձնման մասին լուրերով թուլանում էր մեր բանակցային դիրքերը, ոչ միայն քեզ ես ծիծաղելի վիճակի մեջ դնում, այլ ամբողջ երկիրը: Ի վերջո գրառումներդ կարդում են նաեւ այլ երկրներում,- նման հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանը՝ արձագանքելով Նիկոլ Փաշինյանի այսօրվա ֆեյսբուքյան գրառմանը։ Պատգամավորը, որը երկար տարիներ Փաշինյանի հետ աշխատել է նրա ղեկավարած թերթում, խորհուրդ է տվել նրան՝ հրաժարական տալ վարչապետի պաշտոնից։
Գ. Նազարյանի ֆեյսբուքյան գրառման մեջ ասվում է.
«Մեղավորներ փնտրելու կարիք չկա, ամեն ինչ շատ պարզ է
Երբ ձախողումներդ, թերացումներդ, ողբերգական հետեւանքների բերած գործողություններդ այլեւս չես կարող արդարացնել, օգնության է հասնում «հիբրիդային պատերազմ» եզրույթը: Իրոք, շատ հարմար ձեւ է օգտագործել «պատերազմ» բառը, կցել «հիբրիդային»-ը, որը քո ընտրազանգվածի ճնշող մեծամասնությունը չի հասկանում ու սարսափ առաջացնես:
Երբ նեղսրտում ես նրանից, որ դեռ չէիր էլ հասցրել ծանոթանալ արցախյան խնդրի կարգավորման փաստաթղթերին, բայց արդեն փսփսում էին, թե պատրաստվում ես հանձնել հողերը, ետ նայիր ու կիմանաս, որ նույն մեղադրանքները հնչում էին Հայաստանի բոլոր երեք նախագահների հասցեին, կրկնում եմ՝ բոլոր երեք նախագահների հասցեին, բայց նրանք ֆեյսբուքյան լացակումաց գրառումներ չէին անում, ԱԺ ամբիոնում նախկիններին չէին մեղադրում թալանի եւ ծանր ժառանգություն թողնելու մեջ, այլ հայրենիք էին պահում: Լավ, թե վատ, դա առանձին խոսակցության թեմա է, բայց պահում էին, փայփայում, զարգացնում:
Նրանք, իհարկե, տեղյակ էին, որ տարբեր շրջանակներ նրանց մեղադրում են, քննադատում, բայց նրանք, նրանցից եւ ոչ մեկը սեփական կետից չի բանակցել, չի ասել, թե ոնց ուզում՝ բանակցում է: Նրանցից որեւէ մեկին Ադրբեջանի առաջնորդը որպես միամիտ երեխա չի օգտագործել (սա լավագույն դեպքում), նրան կառուցողական եւ կիրթ չի անվանել: Եւ ամենակարեւորը, երբեք չմոռանաս, որ դու ոչինչ չես արել պատերազմը կանխելու եւ չորս հազարից ավելի լույս տղերքի կյանքը փրկելու համար, ոչինչ չես արել պատերազմը գոնե շուտ ավարտին հասցնելու համար: Դու միայն մտածել ես մեկ բանի մասին՝ հանկարծ քեզ դավաճան չասեն: Ո՞ւ: Հիմա էլի ասում են, իսկ տղերքը նահատակ են դարձել,
Շուշին էլ, քո բնորոշմամբ դժգույն ու դժբախտ Շուշին էլ հանձնել ես թշնամուն:
Ու երբ ասում ես, թե որեւէ տարբերակ չկար Շուշին, Բերձորն ու Քարվաճառը պահելու համար, գիտենք, որ մեղմ ասած ճիշտ չես (տես՝ ՌԴ ԱԳ նախարարության վերջին պարզաբանումը, այսպես կոչված, «Լավրովի պլանի» վերաբերյալ), բայց ենթադրենք, մի պահ ընդունենք, որ ճիշտ ես, եւ տարբերակ չկար, մի՞թե չես գիտակցում, որ այդ դեպքում քո հանցանքը հինգհազարապատիկ անգամ ծանրանում է, քանի որ դու գիտեիր, որ տարբերակ չկա, բայց երկիրը տարար պատերազմի, մեզնից էլ խլեցիր մեր Աբգարին, Հայկազին, Գոռին, Նարեկին, Կամոյին, Մենուային, Վարդանին, Գեւորգին, Դավիթին, Արամին, Արմանին, Հակոբին, Վահեին, Վրեժին, Սամվելին, Գագիկին, Արթուրին... Գոնե այս փաստը գիտակցո՞ւմ ես:
Բա, եթե իրոք հասկացել էիր, թե տարբերակ չկա, ինչո՞ւ չդիմեցիր հանրությանը: Չէ՞ որ 2018-ին դեռ բավարար աջակցություն ունեիր: Մի փորձիր արդարանալ, մի փորձիր քո հանցավոր սխալների մեղքը բարդել նրանց վրա, ովքեր իբր տարածում էին այն թեզը, թե վարչախումբը հողերը հանձնում է: Մի արա, որքան փորձում ես, այնքան ավելի ես շաղախվում մեղքի մեջ: Լավ, մի՞թե դու չես հարցրել գլխավոր շտաբի կարծիքը, թե հավանական պատերազմի դեպքում ինչ կլինի, եթե՝
Ա. պատերազմին միջամտի Թուրքիան
Բ. պատերազմին չմիջամտի Թուրքիան
Եւ մի՞թե չես հարցրել, թե որքան է հավանականությունը, որ հնարավոր պատերազմին կմասնակցի Թուրքիան, թե՞ լսել ես Մակունցին, որն ասում էր՝ Թուրքիան չի միջամտի: Եւ մի՞թե այսքանից հետո դու Մակունցին այնքան ես վստահում, որ դեսպան ես նշանակել ԱՄՆ-ի նման գերտերությունում: Վայ մեզ ուրեմն, որ ԱՄՆ-ի հետ գլխավոր կապավորը Մակունցն է լինելու:
Ախր, երբ ասում ես, թե հողերի հանձնման մասին լուրերով թուլանում էր մեր բանակցային դիրքերը, ոչ միայն քեզ ես ծիծաղելի վիճակի մեջ դնում, այլ ամբողջ երկիրը: Ի վերջո գրառումներդ կարդում են նաեւ այլ երկրներում: Կարդում են ու ...
Մանկական շատ խաղեր կան, որտեղ պարտվում է նա, ով «վառվում» է: Հիմա դու պարտվել ես, «վառվել» ես: Այլեւս կարողանում ես թյուրիմացության մեջ գցել հունիսի 20-ին քեզ քվեարկածների միայն շատ քիչ մասին: Իրոք, կանգ առ, գոնե հիմա կանգ առ: Ոչ քեզ, ոչ երկրին պատիվ չի բերում ոչ այսպիսի գրառումներդ, ոչ էլ ԱԺ ամբիոնի մոտ կանգնած ջղաձիգ բացականչություններդ:
Ու երբ ասում ես, թե պետականության եւ պետական ինստիտուտների կայացածության մակարդակը ցածր է, արդեն շատերը հասկանում են, որ պատճառը Սահմանադրական դատարանի որոշումն էր, դրան հաջորդած գլխավոր դատախազության հայտարարությունը, որից հետո ազատության մեջ հայտնվեցին «Հայաստան» խմբակցության երեք պատգամավորները, որոնք ակնհայտ ապօրինի որոշմամբ պահվում էին անազատության մեջ:
Միշտ հիշիր, նույնիսկ քո կողմից բզկտված այսպիսի Հայաստանում չես կարող բացարձակ միապետություն հաստատել, չես կարող մարդկանց համոզել, ապացուցել, որ մեր տղերքի զոհվելու թիվ մեկ մեղավորն ու պատասխանատուն դու չես: Հաստատ իմացիր, այնքան կուզեի, որ տղերքը չզոհվեին, որ մեղավորներ չլինեին, ու որ այդ մեղավորը հենց դու չլինեիր: Եւ իսկապես, Հայաստանում, նույնիսկ այսպիսի Հայաստանում չես կարող բացարձակ միապետություն հաստատել: Մի փորձիր: Մի գործ ունես անելու, պետք է իսկապես հրաժարական տաս: Կառչելով պաշտոնից՝ մեղքերի վրա միայն մեղքեր ես ավելացնում:
Քիչ էր մնում մոռանայի. Ցավի, հայրենիքի, տղերքի կորստի ցավի մասին մերկապարանոց դատողություններ մի արա: Մի բորբոքիր հերոս տղերքի ծնողների առանց այն էլ չսպիացող վերքերը, մի փորփրիր տուն ու տեղ կորցրած մարդկանց վերքերը, մի նեղացրու իրենց Հադրութի տանը թողած փափուկ խաղալիքի մասին մտածող երեխային, հոր ու մոր գերեզմանը թողած ու հայրենի հողում գաղթական դարձած մարդուն: Լավ, իրո՞ք չես հասկանում, թե ինչ ես արել»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
- 01/17/2025 19:00 Վառել են Արդարադատության նախարարության պաշտոնյայի «Nissan»-ը
- 01/17/2025 18:26 Վանաձոր քաղաքում բախվել են «Nissan» և «GAZelle» մակնիշների ավտոմեքենաները ․ կան տուժածներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել
- 01/13/2025 17:33 Մարսը օրերս կհայտնվի Երկրին ամենամոտ դիրքում
- 01/04/2025 13:06 Ճապոնիայում մահացել է մոլորակի ամենատարեց մարդը. Kyodo
- 01/04/2025 12:04 Այսօր Արեգակի վրա 6 հզոր բռնկում է գրանցվել, մեկը՝ բարձրագույն մակարդակի