Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Ոչ մեկին չեմ ցանկանա ունենա այն ապրումները, ինչ մենք ենք ունեցել. Հայրենադարձված ռազմագերին հարցադրումներ է անում ու սպասում պատասխանների 12/11/2021   22:37  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

2020 թվականի դեկտեմբերի 13-ին գերեվարված 62 շիրակցիները 44 օրյա պատերազմի օրերին ակտիվ մասնակցություն էին ունեցել մարտերին, մասնակցել Ջրականում ընթացող ռազմական գործողություններին, ապա վերադարձել Շիրակի մարզի Ոսկեհասկ կոչվող մոբիլիզացիայի զորքեր։ Պատերազմն ավարտվել էր ու շաբաթներ անց կրկին հրաման են ստացել նոյեմբերի 27-ին դուրս գալ ու ուղևորվել Լաչինի (Բերձորի) հատված, որտեղ պետք է հերթափոխ կատարեին։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում պատմել է հայրենադարձված ռազմագերիներից Սոկրատը (անունը փոխված է), որը եւս գերեվարվել էր 2020 թվականի դեկտեմբերի 13-ին՝ Մանվելի հետ միասին (անունը փոխված է)։ Վերջինիս հետ զրույցը «Փաստինֆո»-ն ներկայացրել է դեկտեմբերն 10-ին։

Խծաբերդ-Հին Թաղեր հատվածում գերեվարված 62 շիրակցիները հայտնվել էին շրջափակման մեջ. Նրանց վստահեցրել էին, որ հանձնելու են խաղաղապահներին ու զինաթափել. Բացառիկ հարցազրույց հայրենադարձված ռազմագերու հետ

Սոկրատի հետ զրույցը եւս նպատակ ուներ հնարավորինս վերականգնել դեկտեմբերի 13-ի իրադարձությունները. Ինչպես կորցրեցինք երկու գյուղ ու ինչպես ստացվեց, որ մի ամբողջ գումարտակ գերեվարվեց։

Ճանապարհ՝ դեպի Խծաբերդ -Հին Թաղեր

Պատերազմից հետո շիրակցիները ծառայությունը պետք է անցկացնեին Լաչինում, սակայն հետագայում պարզել են, որ փոփոխություն է եղել։ Հրամանատարը հայտնել է, որ 100 հոգանոց խմբին ուղեկցում են այլ վայր եւ մարտական հերթափոխ պետք է իրականացնեին Խծաբերդ-Հին թաղերի շրջանում։ Ասում է՝ կոնկրետ մարտական գործողությունների պլանին ծանոթ չէին, ոչ էլ տեղամասին։ Տեղյակ էին միայն, որ նշված վայրում պետք է կատարեին մարտական հերթափոխ։ Թե ով եւ ինչպես է որոշել, որ հենց իրենք պետք է առանց տեղանքին ծանոթանալու հենց նշված վայրում իրականացնեին հերթափոխը՝ մեր զրուցակիցը չգիտեր։

«Փոխել ենք Արցախի ինչ- որ Մոբի։ Տեղամասը գտնվում էր ծովի մակարդակից 3000-ից ավելի մետր բարձրության վրա։ Ինչքան  հնարավոր էր բարձրացել ենք «Ուրալ» մակնիշի ավտոմեքենաներով, իսկ  դրանից հետո ոտքով  ենք շարունակել ճանապարհը։ Գիշերն ենք հասել դիրքեր, որտեղ հրամանատարը տեղակայել է մեզ։ Նրան առաջին ու վերջին անգամ տեսել ենք այնտեղ։ Ասել է՝ «դուք գտնվելու եք այս դիրքում, հետագա գործողությունների համար կկապվեմ ձեզ հետ»,- պատմելը Սոկրատը՝ նշելով, որ այդ դիրքերում տեղակայվել են 62 հոգով։ Հրամանատարը խոստացել էր վերադառնալ մյուս 38  հոգուն տեղավորելուց հետո, սակայն էլ չեն տեսել նրան։

Գերությունից վերադարձածը հիշում է՝ դիրքը կահավորված չէր, չեն եղել խրամատներ, այլ միայն մի  քանի հատ վրան։ Հարմարությունները փորձել են ստեղծել  տղաները՝ իրենց հնարավորությունների սահմաններում։

«Չունեինք ոչ մի բան։ Մեզ հետ բարձրացրած սնունդն է եղել, որից մի հինգ օր օգտվել ենք, ջուր չենք ունեցել, հետո արդեն կապվել ենք  հրամանատարի հետ եւ  ինքը տեղ է նշել, որտեղից գնացել ենք սնունդ ենք բերել, բայց դա եղել է արահետ՝ անտառի միջով՝ 15-20 կմ»։

Տարածքը հանձնված է, պետք է դուրս գանք

Տարածքում հերթափոխ իրականացնողները ոտքով ու ձիով մի քանի ժամ ճանապարհ  են անցել, որ 2-3 օրվա համար սնունդ բարձրացնեին։ 17 օր գտնվել են նույն տեղում՝ նայած խոստացել էին, որ 15 օրից նրանց փոխարինելու են գալու, իսկ  արմավիրցիներից տեղեկացել էին, թե ժամանակ է դրված՝ դիրքը հանձնելու համար։

«Մենք 100 -ով էինք գնացել, բայց 38-ը ուրիշ տեղ է գնացել։ Մեզնից վերև  գտնվում էին Արմավիրի ՄՈԲ-ի զորքերը։ Խոսակցություն է եղել, որ մենք պետք է մինչև ժամը 17։00-ը լքենք տարածքը, որովհետև հանձնված է, պետք է դուրս գանք, գալու են տարածքը վերցնեն։ Մինչև այդ փորձել ենք հրամանատարի հետ կապվել, ասել է՝ «տենց բան  չկա, հանգիստ մնացեք, հեսա գալու են ձեզ հերթափոխեն»,- պատմել է հայրենադարձված ռազմագերին։

Սոկրատը եւս վերահաստատել է մյուս ռազմագերու խոսքերը՝ ունեին հրաման չկրակելու, ինչ դեպք էլ լիներ, քանի որ հրադադարի պայմանագիր էր կնքվել։

«Անմիջական հրամանատարից ունեինք հրաման՝ Ղազարյան Արսենից, որ ինչ դեպքում էլ լինի, չպետք է կրակենք, որովհետև իրենք գալու են ռուս խաղաղապահների հետ, եթե ինչ- որ հարց լինի՝ «մեզ տեղյակ պահեք, մենք կկապվենք՝ հարցի լուծումը կտանք»»,- հիշում է մեր զրուցակիցը ու ավելացնում, որ հակառակորդի տեղաշարժը նկատել էին, անգամ հարազատներն էին զանգում հետաքրքրվում, թե արդյոք  շրջափակման մեջ չեն։  

«Արդեն ինչ- որ խոսակցություններ կային, անընդհատ զանգում էին ու հարցնում ՝ դուք շրջափակման մե՞ջ եք գտնվում, ասում էինք, նման բան չկա։ Բայց տեսնում էինք տեղաշարժերը, որ  քիչ-քիչ մոտենում էին մեզ, բայց ծնողին չես կարող ասել, որ տենց բան կա։ Դե որքան հնարավոր է՝ տեսնում էինք տեղաշարժը։ Բարձր էինք գտնվում ու մառախուղ էր։ Որքան տեսանելիությունը պարզ էր՝ նկատել էիք»։

Գերեվարվածներ և զոհեր՝ Արմավիրի ՄՈԲ-ում

Հադրութի երկու գյուղերը կորցնելու օրը դիրքերից մեկում եղել էր դիմադրություն ու հայ զինծառայողներից փորձել էին կանխել թշնամու առաջխաղացում, որի հետեւանքով 9 հայորդի զոհվել էր։ Հայրենադարձված  երկու ռազմագերիների հետ զրույցում հետաքրքրվեցինք, ինչպես ստացվեց, որ մի դիրքում կազմակերպվել էր դիմադրություն, իսկ մյուսում՝ ոչ, ինչին ի պատասխան տղաները  պնդեցին, որ իրենց հերթափոխի ժամանակ կրակոցներ չեն եղել ու այն տեղանքում, որտեղ ծառայություն են իրականացրել կրակոցների ձայներ չեն լսել։ Մանվելի փոխանցմամբ՝ դեպքի մասին իմացել են արդեն գերության մեջ՝ Բաքվում, որ  Արմավիրի ՄՈԲ-ի դիրքերից մեկում  կրակոցներ են եղել։

«Արմավիրի մոբիլիզացիայի դիրքերից մեկում է եղել, կրակոցները մեզ մոտ չեն լսվել ու այդ մասին տեղեկություն ստացել ենք արդեն գերեվարվելուց հետո։ Իմացանք, որ ունեցել են  9 զոհ, երկուսը՝ գերեվարված։ Նրանք մեզ հետ Բաքվի բերդում են եղել, հետ են եկել մեզանից շուտ»,- ասել է Մանվելը՝ նշելով, որ նրանց  մեկ անգամ է տեսել Բաքվի բերդում ու չի կարողացել զրուցել՝ իմանալու համար, թե ինչպես են արմավիրցիները գերեվարվել. «Հոկտեմբերյանի մոբիլիզացիայից երկու հոգի կային Բաքվում, որ մեզանից երկու-երեք ժամ առաջ էին գերեվարվել»։

Իջեք դիրքերից, ինչ հնարավոր է վերցրեք՝ մենք ձեզ կսպասենք...

Շարունակելով զինակցի խոսքը՝ Սոկրատը նշեց, որ  դիրքերի վերևում հերթապահողներից լսել էին մինչև ժամը 5-ը դիրքից  դուրս գալու մասին, բայց 62 շիրակցիները չեն շտապել լքել տարածքը, կապ են հաստատել հրամանատարության հետ, որոնք նախ վստահեցրել են, որ չկա նման բան, իսկ ավելի ուշ արդեն հրաման են ստացել  իջնել դիրքերից ու հանդիպել ճանապարհին։

«Ղազարյանից հրաման է եղել 4.30-5-ի կողմերը, որ «դուք իջեք, վերցրեք ձեր հետ ինչ հնարավոր է։ Կոնկրետ տեղ է նշել, որ այդ տեղում մեզ կսպասի, որ մենք տուն ենք գնալու, բայց մինչ դա խոսակցություն է եղել, որ պետք է գան հերթափոխի։ Մեր՝ այնտեղ գտնվելու 12-13-րդ օրը խոսել ենք իր հետ, որ մոտենում է հերթափոխը, ինքը ասել էր, որ 15 օրից կփոխարինեն, բայց հնարավոր է մեկ, երկու օր ձգձգվի, մինչև իրենք գան տեղ հասնեն՝ ասել ենք կսպասենք։ Այդ ընթացում ոչ ոք չի եկել հերթափոխի, իսկ  17-րդ օրն ասում էր դուրս եկեք, գնում ենք տուն։ 62 հոգով, անտառների միջով՝ 2-3 ժամվա ճանապարհ էր, իջանք, գնացինք հասանք այն տեղամասը, որ նշել էր, բայց այնտեղ  չենք տեսել Ղազարյանին, ոչ էլ մեզ սպասող ինչ-որ մարդու»,- հիշում է մեր զրուցակիցը ու, հաստատելով Մանվելը խոսքերը, նշում, որ  փորձել են կապ հաստատել Ղազարյանի հետ՝տեղեկանալու, թե ինչպես դուրս գան, ո՞ւր գնան, սակայն կապ հաստատել չի հաջողվել։

Ուղեկցողների փոխարեն հանդիպեցին Ադրբեջանցիներին

Պայմանավորված վայրում ոչ մեկի չհանդիպելով տղաները, ինչպես պատմել էր Մանվելը, որոշել են գնալ 32 հոգանց անձնակազմի դիրքի ուղղությամբ՝ մտածելով, որ համածառայակիցներին կհանդիպեն, սակայն այնտեղ արդեն նրանց դիմավորել են ադրբեջանցիները։

«Մեր տղերքից մեկը ձիով գնացել էր առաջ, որ ասեր օգնեն, որովհետև տղաներից կեսը չէր կարողանում քայլել, պալատկեքով էինք բերում։ Հասնելով այնտեղ, նրան բռնել էին։ Առաջացած տղերքից մի քանիսն էլ հետ եկան ու ասացին, որ ռուսերեն ու ադրբեջաներեն են խոսում։ Դե մենք էլ գիտեինք, որ  տարածքում կան ռուս խաղաղապահներ և հնարավոր է նաեւ  հակառակորդ։ Փորձեցինք բանակցությունների մեջ մտնել։ Ասացին՝ հիմա քանի՞ հոգի եք այստեղ, ասացինք՝ 30, պատասխանեցին, որ  պետք է լինեք 62 հոգի, սպասեք, հավաքվեք, նոր բանակցություն կանենք»։ Բանակցությունները շարունակվել են, երբ բոլորը հավաքվել են, որի ժամանակ արդեն ադրբեջանցիներն ասել են, որ  «ձեր մյուս տղերքը արդեն տուն են գնացել։ Դուրս են եկել տեղամասից, տեղյակ ենք, որ պետք է գաք, տուն գնաք, պետք է ռուս խաղաղապահները այստեղից ձեզ տանեն»։ Ավելի ուշ արդեն ասել են, թե ռուսները չեն կարող գալ, եւ իրենք պետք է ուղեկցեն  հայ զինվորներին ռուս խաղաղապահների մոտ ու, անվտանգությունից ելնելով առաջարկել են  թողնել զենքերն ու հեռախոսները, որոնք խոստացել էին վերադարձնել, իբր, ռուսների մոտ հասցնելուց հետո։  

Բանակցություններն ավարտվեցին 62-ի ձեռքերի շղթայմամբ

Ըստ ականատեսի՝ տարածքում մութ էր՝ ժամը 10-11-ի սահմաններն էր, երբ հասել էին այդ տեղամաս։ Նկատել են վառվող կրակներ, որ հակառակորդի թիվը ավելին է, մոտ մեկ գումարտակ։

«Գումարտակը ունենում է 300-ց ավելի զորք։ Չես կարող մթության մեջ հաշվել, չհաշված այն, որ վերևում դիտարկումներ էին կատարվում, զգացել ենք, որ շրջափակման մեջ ենք ու ճանապարհ չունեինք դուրս գալու։ Միակ ելքը կամ բանակցություններով մեզ հանձնեին ռուսին, կամ սպանեին, ուրիշ տարբերակ չունեինք։  Զենքերը թողել ենք տեղում, գնացել կրակի մոտ, որոշ չափ սպասել ենք, տաքացել։ Ասացին, ռուսը այստեղ չի գալու, պետք է տանենք ուղեկցենք... »,- գերեվարման պատմությունը ներկայացնելով հիշում է Սոկրատը։  

Ադրբեջանցիները, որոնց մոտ արդեն գտնվում էին 62 անզեն  զինծառայողները, պնդել են, որ դիմադրություն չպետք է լինի, եթե ինչ-որ բան նկատեն՝ 2-3 հոգու կսպանեն, ապա գիշերով նրանց տարել անհայտ ուղղությամբ։

«Ձեռքներս կապած էր, ոչ մի բան չես կարող անել՝ զենք էլ չունես։ Ուղեկցել են, տարել Լիսագորի մոտ ինչ-որ գոմեր կար, այնտեղ, պահել մինչև առավոտ։ Այնտեղից ուղեկցել են, ասել, որ «ճանապարհը անցանելի չէ, որ ռուսը գա, ձեզ նորից ուղեկցում ենք»։ Այդտեղից հասկացել ենք, որ ինչ-որ բան այն չէ ՝մեզ ուղեկցող զորքերն ավելանում էին։ Երբ  հասել ենք ինչ- որ գյուղ, հասկացել ենք, որ տուն չենք գնում, մեզ ռուսին չեն տալիս։ Նստել ենք Կամազները ու մեզ տարան Բաքու»։

Գերությունից վերադարձածի խոսքով, ճանապարհին ժամանակ կար սնունդ ու ջուր էին իրենց առաջարկում, ժամանակ կար՝ ոչ։ Ամբողջ քայլելու ընթացքում նրանց նաև տեսանկարահանում էին, ներկայացնում միայն այն, ինչ պետք է։ Իրենց ուղեկցող զորքը մեծաքանակ էր ու պարբերաբար փոփոխվում էր։

«Ադրբեջանցիները նկարում էին մեզ։ Չէին նկարում իրենց զորքին։ Բացի մեզ ուղեկցող զորքից, ամեն մեկիս երկու-երեք հոգով ուղեկցում էին, չհաշված դեմից, հետևից ու կողքերից ուղեկցող զորքը։ Չհաշված անտառների մեջ սպասում էին, մեզ միանում էին զորքեր, մինչև հանդիպելը ու մեզ Բաքու տանելը։ Իմ կարծիքով, եթե մենք նստեինք մեքենա սկզբից, ինչ-որ տեղամասով պետք է անցնեինք, որտեղ ռուսն էր գտնվելու։ Եթե ռուսը մեզ տեսներ՝ պետք է հարցներ՝ ո՞վքեր են այս մարդիկ ու կպարզվեր։ Իրենք ուզենային, կարող  էին ավտոներով տանել, բայց իրենց ձեռք չէր տալիս։ Պետք է ինչ – որ տեղ հասցնեին, որ նոր այնտեղից արդեն տանեն»։

Ոչ մեկին չեմ ցանկանա այն ապրումները, ինչ ես եմ ունեցել

Գերությունից վերադարձածը նաև անդրադարձել է  շահարկումներին, որ 62 հոգին գերեվարվել են  7-8 ադրբեջանցու կողմից։ Պնդում է՝  Ջրականում մարտերին մասնակիցները չէին կարող գիտակցված հայտնվել գերության մեջ։

«Հիմա հայտնում են, իբր, մենք 7-8 հոգու ենք գերի ընկել։ Ո՞նց կարա տենց բան լինի։ Մինչև Հադրութ հասնելը եղել ենք Ջաբրայիլում, կռվել ենք 15 օր, տեսնելով դա, մենք ո՞նց կարող էինք գիտակցված գերի ընկնել։ Նման փաստարկներ չկան։ Եթե ես իմանայի, որ գերի եմ ընկնելու՝ չէի գնա։ Փաստարկներին, որ ասում են՝ ինչո՞ւ են գերի ընկնում, լուչշը սպանեին իրենց, ես իմ անունից կասեմ՝ եթե մարդը գիտակցեր, որ գերի է ընկնում, գերի չէր ընկնի, այսօր ոչ մեկին ձեռք չի տալիս ընկնել գերի ու հայտնվել  թշնամու ձեռքի տակ։ Ինչ -որ ես եմ տեսել, ինչ ապրումներ ես եմ ունեցել, ոչ մեկին չեմ ցանկանում։ Փառք Աստծո, այսօր եկել տուն ենք հասել»։

Հայրենադարձված գերին պնդում է՝ ապատեղեկատվությունը շատ է ու  խորհուրդ է տալիս մարդկանց, առանց տեղյակ լինելու իրողություններին, իրենց ֆեյսբուքյան էջերում «լավ տղու տեղ իրենց չդնեն», քանի որ ոչ ոք չի տեսել այն, ինչ գերեվարվածներն են տեսել։ Ասում է ՝ պատերազմի թեժ կետում բոլորն էլ 15 օր մարտնչել են, ինքը անձամբ կամավոր է եղել, իսկ պատերազմի ավարտից հետո, եթե վախկոտ լինեին, դիրքեր չէին բարձրանա։

«Եթե  վախկոտ լինեի՝ չէի գնա։ Այսօր մարդկանց խոսակցություններ կան, չես էլ ուզում ամեն մեկին պատասխան տաս, որ էսօր մարդիկ տունը պառկած քնած են եղել անկողնում, բայց մեր տղերքի պես մարդիկ գնացել, կռվել են,  որ իրենք հանգիստ քնեն։ Այստեղ կա երեք կողմի հարց՝ Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի։ Ինչո՞ւ մենք  ռուսի մոտով անցանք ու գերի ընկանք, որ ռուսը տեղյակ էր որ հողերը պետք է հանձնեն, ինչի՞ մեզ էդ տեղամաս տարան, կամ եթե ՀՀ-ն գիտեր, որ հանձնելու են, ինչո՞ւ այդպես եղավ։ Ինչու Ադրբեջանը, իմանալով, որ պայմանագիր կա, մեզ տարավ ու չտվեց մեր կողմին»,- ասել է Սոկրատը։

Սրանք հարցեր են, որոնց պատասխանները հետաքրքրում են բոլորին ու հուսանք, որ երբեւէ դրանց պատասխանը կստանանք։

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

22:37 10/12/2021  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանը պետք է ազատ արձակի հայ գերիներին, «նրանք ապօրինի են պահվում». իտալացի 26 խորհրդարանականների կոչը
17:24 10/12/2021  |  ԼՐԱՀՈՍԽծաբերդ-Հին Թաղեր հատվածում գերեվարված 62 շիրակցիները հայտնվել էին շրջափակման մեջ. Նրանց վստահեցրել էին, որ հանձնելու են խաղաղապահներին ու զինաթափել. Բացառիկ հարցազրույց հայրենադարձված ռազմագերու հետ
22:44 09/12/2021  |  ԼՐԱՀՈՍԴեկտեմբերի 4֊ին վերադարձած 10 գերիներից հինգին ՔԿ֊ն պահանջում է կալանավորել
20:39 08/12/2021  |  ԼՐԱՀՈՍՀորդորում ենք ադրբեջանական էլ. հասցեներով տեսաուղերձներ կամ դիմումներ չուղարկել. Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն
23:25 07/12/2021  |  ԼՐԱՀՈՍԱնհետ կորած զինվորների հարազատները փակել են Հանրապետության Հրապարակին հարող փողոցները
19:41 07/12/2021  |  ԼՐԱՀՈՍՀայրենիք վերադարձած 10 ռազմագերիները հարցաքննվել են
15:27 07/12/2021  |  ՔաղաքականԽորհրդարանում փակ նիստով ռազմագերիների հարցի վերաբերյալ հրատապ քննարկում է անցկացվում
21:51 03/12/2021  |  ԼՐԱՀՈՍՆոյեմբերի 16-ին գերեվարված տասնյակ զինծառայողներին Կարմիր Խաչի ներկայացուցիչները դեռ չեն տեսակցել
12:46 30/10/2021  |  ԼՐԱՀՈՍԿԽՄԿ-ն պատրաստակամ է աջակցելու 44-օրյա հակամարտության հետևանքով գերեվարված անձանց վերադարձի հարցում՝ կողմերի համաձայնությամբ
20:39 24/10/2021  |  ԼՐԱՀՈՍԱրման Թաթոյանը Ֆրանսիայի դեսպանին է ներկայացրել հայ գերիների վերադարձի հրատապությունն ու ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների խախտումներն ադրբեջանական հանցավոր արարքներով

Արխիվ

[]