Թեմաներ
Երեքշաբթի 11 / 26 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/26/2024   12:52 Վարչապետի կողմից հորդոր չի եղել, եղել է խնդրանք, ես էլ կայացրել եմ որոշում. Զեյնալյանը՝ մանդատը վայր դնելու մասին 11/26/2024   12:47 Ցանկանում ենք, որ հայերը խաղաղ ապրեն իրենց հողում, ունենալով իրենց սուվերեն պետությունը. Անջեյ Դուդա 11/26/2024   12:27 Այսուհետ QR ուղետոմսերի վավերականության ժամկետը կնվազեցվի՝ սահմանելով 7 օր 11/26/2024   12:23 Ադրբեջանի Մինգեչաուրի ջրամբարի տարածքում երկրաշարժ է տեղի ունեցել 11/26/2024   12:22 Հայաստանի ու Լեհաստանի նախագահների համատեղ մամուլի ասուլիսը՝ ուղիղ 11/26/2024   12:09 ՆԱՏՕ-ի հատուկ ծառայությունները փորձել են գունավոր հեղափոխություն անել Վրաստանում. Բորտնիկով 11/26/2024   12:08 Կայացել է Հայաստանի և Լեհաստանի նախագահների ընդլայնված կազմով հանդիպումը 11/26/2024   12:03 Դատախազի միջնորդագրի հիման վրա՝ Արարատի մարզի համայնքներից մեկի նախկին ղեկավարի կողմից հափշտակված 3 անշարժ գույքերը վերադարձվել են համայնքին 11/26/2024   11:57 Նոյեմբերին բարձր պաշտոնների նշանակված կամ նման պաշտոններում առաջադրված մարդիկ երկու խումբ են ներկայացնում. Նիկոլ Փաշինյան 11/26/2024   11:55 Նոյեմբերի վերջերին ձյան տեղումներն իշխանությունների համար անսպասելի էին (տեսանյութ) 11/26/2024   11:50 Մարգարա-Վանաձոր ճանապարհին՝ Կարբի գյուղի սկզբնամասում, իրար են բախվել մեքենաներ. կա զոհ 11/26/2024   11:45 Ուդիական քարոզչությունը որպես ադրբեջանական քաղաքականության դրսևորում 11/26/2024   11:30 Աննա Հակոբյանը վերջապես վերադարձավ Վատիկաններից 11/26/2024   11:24 Միջազգային մի քանի պայմանագրերի սահմանադրականությանը հարցը՝ ՍԴ օրակարգում 11/26/2024   11:14 Փաշինյանը հայտարարել է ՊԵԿ նոր նախագահի անունը 11/26/2024   11:12 Լեհաստանի նախագահը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին 11/26/2024   11:05 ՊԵԿ-ը բացահայտել է սննդամթերքի առևտրի ոլորտում իրացման շրջանառության թերհայտարարագրման դեպք 11/26/2024   10:45 Կապանում վրաերթի ենթարկված տղամարդը հիվանդանոցում մահացել է 11/26/2024   10:40 Բաքվից և Երևանից ազդակներ են հղվում, որ բանակցությունները կշարունակվեն դեկտեմբերին. Աբրահամյան 11/26/2024   10:33 Ցիկլոն է ներթափանցում. ցերեկը կսկսվեն տեղումներ, ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով. Սուրենյան 11/26/2024   10:26 Ուշադրություն՝ Գյումրիում ու երկու գյուղերում 36 ժամով ջուր չի լինի 11/26/2024   10:17 Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղում, Սյունիքի բարձրադիր գոտիներում մառախուղ է, Լարսը փակ է բեռնատարների համար 11/26/2024   08:43 Մանդատը խլելու օպերացիան շարունակվում է․ «Հրապարակ» 11/26/2024   08:40 Այս օրենսդիր-գործադիր ընտանիքի ապագան անամպ է, նրանք հեղափոխությունից հետո նվիրատվություններ են ստանում. «Ժողովուրդ» 11/26/2024   08:38 Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ». «Փաստ» 11/26/2024   08:35 Արմեն Աշոտյանը ապօրինի կալանքը կրում է օրենքի տառը խստորեն պահելով․«Հրապարակ» 11/26/2024   08:32 Ինչ ճանապարհ է անցել և ինչ է հայտարարագրել ԲԴԽ նախագահի հավանական թեկնածու Արթուր Աթաբեկյանը. «Ժողովուրդ» 11/26/2024   08:30 ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ» 11/26/2024   08:28 Մարզպետներն իրար են անցել, հավաքել են համայնքների ղեկավարներին․«Հրապարակ» 11/26/2024   08:22 Հանցավորության դեմ «պայքարի» յուրօրինակ «հայեցակարգ». «Փաստ» 11/26/2024   08:19 Կգումարվի ՀՀ ԱԺ հերթական նստաշրջանը. կհրավիրվեն արտահերթ նիստեր. «Ժողովուրդ» 11/26/2024   08:16 Ով է կաշառք վերցնում, ով՝ դղյակներ կառուցում. «Հրապարակ» 11/25/2024   23:59 Սիրիայում ԱՄՆ-ի ռազմաբազան հրթիռակոծվել է․ ԶԼՄ-ներ 11/25/2024   23:42 Սիրիայում հայտնել են Լիբանանի հետ սահմանին անցումներին՝ Իսրայելի հարվածների մասին 11/25/2024   23:32 Ղազախստանում երկրաշարժ է տեղի ունեցել 11/25/2024   23:23 Գողը փորձել է թալանել տաճարը եւ ցնցումների մեջ ընկել ելքի մոտ 11/25/2024   23:10 Լարսը փակ է 11/25/2024   22:56 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/25/2024   22:50 Ալիևը զանգահարել է Դոնալդ Թրամփին 11/25/2024   22:42 Լարված իրավիճակ՝ Կոտայքի մարզում․ Պտղնի գյուղում տղամարդը մարտական նռնակով զինված սպառնում էր այն պայթեցնել 11/25/2024   22:28 Իտալիան ոչ մի զինվորական չի ուղարկի Ուկրաինա. Թայանի 11/25/2024   22:11 Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել 11/25/2024   22:11 Ուրոլոգը նախազգուշացրել է իմպոտենցիայի դեմ պայքարի միջոցներից մեկի վնասակարության մասին 11/25/2024   21:59 Կոտայքի մարզում 24-ամյա վարորդը «Նիվա»-ով բախվել է կովին և հայտնվել ձորակում․ կա վիրավոր 11/25/2024   21:52 Բաքվի ավաններից մեկում, որտեղ գտնվում են տասնյակ մասնավոր տներ, հեղեղվել են ճանապարհները 11/25/2024   21:40 Գործադիրի կողմից ԲԴԽ-ի կառավարմանը միջամտելով Սահմանադրական երաշխիքների խախտումը իրականացվում է դատախազության հովանավորչությամբ. Չնայած Փաշինյանի հրապարակային հայտարարությանը՝ վարույթ չի նախաձեռնվել 11/25/2024   21:29 Եթե գործընթացը շարունակվի, ապա հաջորդ տարի Իրանը կունենա հարստացված ուրան, որը կարող են օգտագործել միջուկային զենքի համար. Արմեն Մանվելյան 11/25/2024   21:23 Շիրակում սպանդանոցները չեն գործում, գյուղացին էլ տուգանվում է ոչ սպանդանոցային մորթի համար. Փակ շղթա 11/25/2024   21:01 «Մահացած» տղամարդն արթնացել է խարույկի վրա հրկիզվելուց վայրկյաններ առաջ 11/25/2024   20:49 Լարված իրավիճակ՝ «Գլենդել հիլզ»-ում․ 14 հարկանի 2 շենքեր հոսանքազրկվել են․ բնակիչները հայտնվել են 90-ականների գրկում
11/24/2024   22:03 Խնդրում եմ + դնեն նրանք, ովքեր պատրաստ կլինեին 3000-ից 5000 դրամ վճարել.Մարիամի հետ ներկա գտնվեցինք պետական ջազ նվագախմբի համերգին. Փաշինյան 11/24/2024   20:41 Տղամարդը «Տիկտոկով» ծանոթացել է Արցախից բռնի տեղահանված կնոջ և նրա դստեր հետ և տունը վաճառելու պատրվակով հափշտակել խոշոր չափերի գումար 11/25/2024   11:57 Տգիտությանը հաղթելու համար ագրեսիվ արշավ է անհրաժեշտ. Աննա Հակոբյան 11/25/2024   01:02 Անթալիայում բռնկվել է Սոչիից ժամանած ինքնաթիռը. օդանավակայանում ընդհատվել է թռիչքներ ընդունելը 11/24/2024   19:00 Մեծամորում տղամարդը վիճաբանության ժամանակ դանակահարել է կնոջը 11/24/2024   14:10 Նախնական վարկածով՝ ոստիկանության պաշտոնյան հանկարծամահ է եղել 11/25/2024   20:49 Լարված իրավիճակ՝ «Գլենդել հիլզ»-ում․ 14 հարկանի 2 շենքեր հոսանքազրկվել են․ բնակիչները հայտնվել են 90-ականների գրկում 11/24/2024   16:48 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. պարզվել է՝ հոսանքահարվել էր գազալցակայանում. shamshyan.com 11/25/2024   17:29 Երևանում թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով բռնել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երիտթևի անդամ, Շրջակա միջավայրի նախարարության աշխատակցին 11/25/2024   16:00 Եգիպտոսում խորտակված զբոսանավից 28 մարդու են փրկել. 17 մարդու որոնողական աշխատանքները շարունակվում են 11/25/2024   17:52 Ալեն Սիմոնյանը քիչ առաջ հանդիպել է Հովիկ Աղազարյանի հետ 11/24/2024   17:43 Ինչո՞ւ Լևոն Քոչարյանը պետք է միաժամանակ լինի իրար հետ հակամարտող ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Իրանի հետ ՀՀ ԱԺ բարեկամական խմբերում․ Ալեն Սիմոնյան 11/24/2024   21:50 Վաղը լույս չի լինի նշված հասցեներում 11/25/2024   12:50 Օդանավակայանի տաքսիստներին թույլ չեն տալիս «Զվարթնոց»-ից ուղևոր դիմավերել. Տաքսիստները ԱԺ-ից պարզաբանում են պահանջում 11/24/2024   14:13 ՊՆ-ն զգուշացնում է 11/24/2024   18:34 «Նիվայի» մեջ ու դրանից դուրս թմրանյութ է հայտնաբերվել. 2 ձերբակալված կա. shamshyan.com 11/25/2024   22:42 Լարված իրավիճակ՝ Կոտայքի մարզում․ Պտղնի գյուղում տղամարդը մարտական նռնակով զինված սպառնում էր այն պայթեցնել 11/25/2024   16:19 Նիկոլ Փաշինյանը ուժայիններին սուր քննադատելուց հետո հետքայլ արեց. ինչու 11/26/2024   08:16 Ով է կաշառք վերցնում, ով՝ դղյակներ կառուցում. «Հրապարակ» 11/26/2024   08:28 Մարզպետներն իրար են անցել, հավաքել են համայնքների ղեկավարներին․«Հրապարակ»

Եվրասիական ինտեգրացիայի զարգացման կարևոր ասպեկտը պետք է լինի Միության ներքին շուկայի զարգացումը. Նիկոլ Փաշինյան 12/10/2021   17:00  |  ԼՐԱՀՈՍ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստին, որն անցկացվել է տեսակոնֆերանսի ձևաչափով:

Նիստին մասնակցել են նաև Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը, ԵԱՏՄ-ում որպես դիտորդ Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևը, Կուբայի Հանրապետության նախագահ Միգել Մարիո Դիաս-Կանել Բերմուդեսը, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի պատվավոր նախագահ Նուրսուլթան Նազարբաևը:

Վարչապետ  Փաշինյանն իր ելույթում, մասնավորապես, նշել է.

«Պետությունների հարգելի ղեկավարներ,

Հանդիպման հարգելի մասնակիցներ,

Անկեղծորեն ուրախ եմ ողջունելու ձեզ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստին, որի ընթացքում ամփոփում ենք այս տարվա կատարած աշխատանքը։

Ուրախ եմ նաև ողջունել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի պատվավոր նախագահ Նուրսուլթան Աբիշի Նազարբաևին։ Ցանկանում եմ նաև անկեղծորեն ողջունել դիտորդ պետությունների ղեկավարներին՝ Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրոմոնի Միրզիյոևին և Կուբայի Հանրապետության նախագահ Միգել Մարիո Դիաս-Կանել Բերմուդեսին:

Կցանկանայի շնորհակալություն հայտնել Կասիմ-Ժոմարտ Քեմելի Տոկաևին՝ Ղազախստանի նախագահության շրջանակներում նախանշված առաջնահերթ ոլորտների, նպատակների և խնդիրների իրականացմանն ուղղված ջանքերի համար։ Ակնհայտ է, որ անդամ-պետությունների և Հանձնաժողովի միջև լավ համակարգված փոխգործակցության, ինչպես նաև անդամ-պետությունների սոցիալ-տնտեսական զարգացման գործում Միության դերի բարձրացմանն ուղղված մի շարք կարևոր որոշումների ընդունման ֆոնին նախագահությունը կարելի է համարել չափազանց արդյունավետ։

Հարգելի գործընկերներ,

Միության առաջիկա 5 տարիների զարգացման ռազմավարական ուղղությունների ընդունումից մեկ տարի անց կարելի է խոսել շատ հուսադրող միջանկյալ արդյունքների մասին։

Եվրասիական ինտեգրացիայի զարգացման կարևոր ասպեկտը և ԵԱՏՄ-ում փոխգործակցության հիմնական չափանիշներից մեկը պետք է լինի Միության ներքին շուկայի զարգացումը։

Հենց ներքին շուկայի՝ առանց խոչընդոտների, սահմանափակումների և բացառումների գործունեության ապահովումն է, որ հզոր խթան կհանդիսանա մեր պետությունների տնտեսական և արդյունաբերական աճի, մրցունակության բարձրացման, բիզնեսի ակտիվացման, լրացուցիչ աշխատատեղերի ստեղծման և գործազրկության կրճատման համար։

Ինտեգրացիոն գործընթացների ակտիվացումն ու խորացումը կնպաստի Միության երկրների տնտեսությունների կառուցվածքային վերափոխումներին, դրանց արդիականացմանն ու դիվերսիֆիկացմանը, ինչը չափազանց կարևոր է հումքի համաշխարհային գների տատանումների և համաշխարհային ճգնաժամային երևույթների սրման համատեքստում։

Բացի այդ, պարզ է, որ ծառայությունների առևտուրը, որը դարձել է ժամանակակից համաշխարհային տնտեսության դինամիկ բաղադրիչ, նոր խթան է զարգացող երկրների արտահանման դիվերսիֆիկացման համար։ Նման պայմաններում մեծանում է ԵԱՏՄ անդամ-երկրների կողմից ծառայությունների արտահանումների ավելացման նշանակությունը, որոնց ծավալը դեռ այնքան էլ նշանակալի չէ։ Ազատականացման ծրագրերի իրականացման մոնիտորինգը և ԵԱՏՄ-ի և անդամ-երկրների ծառայությունների շուկայի վերլուծությունը հնարավորություն կտա ձևակերպել դրա գործունեության մի շարք խնդիրներ և շարունակել հետագա կառուցողական աշխատանքը՝ փոխըմբռնման և բոլոր անդամ-երկրների շահերը հաշվի առնելու հիման վրա։

Մենք նաև պետք է իրականացնենք ԵԱՏՄ-ի շրջանակներում առևտրային գործարքների համար ազգային արժույթների մասնաբաժինը հաշվարկներում մշտապես ավելացնելու ռազմավարական խնդիրը։

Աշխարհում առկա գնաճային երևույթներն ու գների աճը ևս մեկ անգամ հաստատում են այդ անհրաժեշտությունը։ Ռազմավարության մեջ ընդգծված միավորման արդյունավետ զարգացման մեկ այլ առանցքային բաղադրիչ է՝ միջազգային համագործակցության հորիզոնների ընդլայնումը և առևտրատնտեսական կապերի լայն ցանցի ստեղծումը։

Այս համատեքստում, կարևոր եմ համարում ևս մեկ անգամ ուշադրություն հրավիրել Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի լիաֆորմատ համաձայնագրի շուտափույթ կնքման հետաքրքրվածության վրա։ Թեհրանի հետ ժամանակավոր համաձայնագրի գործունեության փորձը հստակ ցույց է տալիս համագործակցության հետագա խորացման ներուժի և հեռանկարների առկայությունը։ Եվ չնայած նոյեմբերի սկզբին Երևանում կայացած բանակցությունների առաջին փուլի ընթացքում մի շարք հարցերի շուրջ փոխշահավետ պայմանավորվածությունների ձեռքբերմանը, միջանկյալ համաձայնագրի երկարաձգումն այս ժամկետով միանգամայն արդարացված է։

Տարիների ընթացքում մենք մշակել ենք երրորդ երկրների հետ փոխգործակցության տարբեր ձևաչափեր։ Այս խնդիրների լուծումն ամփոփված է ԵԱՏՄ-ի՝ 2022 թվականի միջազգային գործունեության հիմնական ուղղություններում, որտեղ ամրագրված են հաջորդ տարվա համար Միության միջազգային գործունեության հիմնական վեկտորներն ու գործնական առաջնահերթությունները՝ պոտենցիալ հեռանկարային ոլորտների շեշտադրմամբ:

Հարգելի գործընկերներ,

Եվրասիական ինտեգրացիայի շրջանակներում ձևավորվել է բավականին կայուն ինստիտուցիոնալ բազա, կարգաբերվում է ընդհանուր շուկայի աշխատանքը, կան որոշակի հաջողություններ միջազգային համագործակցության ոլորտում։ Միևնույն ժամանակ, ապագային վստահ նայելու համար այս փուլում մենք պետք է արդեն ստեղծվածը հարմարեցնենք փոփոխվող ներքին ու արտաքին պայմաններին։ Սա շարունակական աշխատանք է, ինչի վկայությունն է Երկրորդ մեծ արձանագրության համաձայնեցումը։

Բացի այդ, ակնհայտ է, որ զարգացման առաջադեմ տեմպերի հասնելը հնարավոր է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության մեջ կոնկրետ նախագծերի իրականացման, տեխնոլոգիական շղթաների, համատեղ ինժեներական լաբորատորիաների, տեխնոլոգիական համակարգերի և ախտորոշիչ ինստիտուտների ստեղծման միջոցով։

Արդյունաբերական ներուժի զարգացումն ուղղակիորեն կախված է արդյունաբերական միջավայրի թվայնացումից։ Իսկ սա նշանակում է գերարագ հաշվողական ենթակառուցվածքի և միկրոէլեկտրոնիկայի արտադրական բազայի ավելի լայն օգտագործում: Այս ռեսուրսները փոխկապակցված են զարգացման մեջ և պահանջում են համատեղ ջանքեր:

Ընդգծեմ, որ Հայաստանն ունի որոշակի ներուժ, որը կարող է պահանջված լինել ԵԱՏՄ տարածքում թվային տեխնոլոգիաների ոլորտում «մեգանախագծեր» ձևավորելիս։

Բնականաբար, թվային օրակարգի իրականացումն ինքնանպատակ չէ։ Այն պետք է ուղղված լինի արդյունքների հասնելուն: Հենց այս համատեքստում ենք դիտարկում բեռնափոխադրումներին հետևելու համար ԵԱՏՄ-ում նավիգացիոն կնիքների օգտագործման հարցը։ Սա լուրջ հավելում կդառնա թվային վերափոխման գործընթացում, ինչպես նաև էապես կհեշտացնի բեռնափոխադրումների վերահսկման գործընթացն ինչպես ԵԱՏՄ-ի ներսում, այնպես էլ ԵԱՏՄ անդամ-երկրների տարածքով տարանցիկ փոխադրումների ընթացքում։

Հանդիպման հարգելի մասնակիցներ,

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2022 թվականին ԵԱՏՄ մարմիններում նախագահությունն անցնելու է Ղրղզստանի Հանրապետությանը, ցանկանում եմ հաջողություն մաղթել և վերահաստատել բոլոր անդամ երկրների հետ համագործակցելու պատրաստակամությունը՝ ի շահ Միության»։

Խորհրդի նիստում անդրադարձ է կատարվել 2022 թվականին նախատեսվող ԵԱՏՄ միջազգային գործունեությանը, ԵԱՏՄ շրջանակում տարբեր ոլորտների շուկաներում փոխգործակցության դյուրացմանն ու հետևողական պարզեցմանը, ԵԱՏՄ 2022 թվականի բյւուջեի նախագծին, ինրչպես նաև նախորդ նիստում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը վերաբերող հարցերի: 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

08:52 10/12/2021  |  Մամուլ«Ես հող ծախող չեմ, Կարող ա՞ գիտեք ես Նիկոլն եմ»․ «Հրապարակ»
23:56 09/12/2021  |  ԼՐԱՀՈՍՔաղքեդոնի ժողովի վերադարձը «Հանուն Ժողովրդավարության» սամիթի տեսքով․ քաղաքագետ
22:09 09/12/2021  |  ԼՐԱՀՈՍԵրեկվա անիմաստ աղմուկների մեջ աննկատ մնաց Նիկոլի խոստովանությունը․ Վրթանեսյան
21:21 09/12/2021  |  ԼՐԱՀՈՍՓաշինյանը մասնակցել է «Հանուն ժողովրդավարության» համաժողովի բացմանը
20:27 09/12/2021  |  ՔաղաքականՀենց այդ հայտարարությունից պարզ է, որ ձևաչափն ամենևին էլ «3+3» չէ․ Ոսկանյան
19:22 09/12/2021  |  ԼՐԱՀՈՍՌոմանոս Պետրոսյանը նշանակվել է պետական վերահսկողական ծառայության ղեկավար
15:28 09/12/2021  |  ԼՐԱՀՈՍՎարչապետն ընդունել է Կարմիր Խաչի միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղարին
13:11 09/12/2021  |  ՔաղաքականՀեղափոխությունից հետո մարդկանց 46 %-ի սպասումները չեն արդարացել. 39.4%-ը Նիկոլ Փաշինյանին չի վստահում
13:00 09/12/2021  |  ԼՐԱՀՈՍԱգնեսա Աղաբաբյանը նշանակվել է միասնական սոցիալական ծառայության գլխավոր քարտուղարի պաշտոնում
12:24 09/12/2021  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանից 1988-1992թթ.-ին բռնագաղթածներին բնակարաններով ապահովելու համար կառավարությունը գումար հատկացրեց

Տեսանյութեր

10/07/2024   12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն է

Տեսադարան

09/02/2024   10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն է

Մամուլ

Արխիվ

[]