ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայաստանը, Երևանը վերածվել է բոլոր դռներն ու լուսամուտները կրնկի վրա բաց տան, ով ասես՝ մտնում է, ինչ ուզում՝ անում է 12/10/2021 20:23 | Վերլուծություններ
Փաշինյանի վարած արտաքին քաղաքականությունն ուղղված է ՀՀ ինքնիշխանության դեմ։ Նրա բազմաթիվ պոպուլիստական հայտարարությունների կրկին ու կրկին անդրադառնալուց ձերբազատվել է պետք և այս համատեքստում նրան հարցեր ուղղելով՝ համեմատություններ-հակադրություն-համադրություններ փնտրելու ճանապարհը մեկընդմիշտ մերժել է պետք։ Ընդ որում, նրան և իր թիմին էլ՝ շարունակաբար տգետներ, ապաշնորհներ ասելով հայանպաստ ոչ մի խնդիր չենք լուծում։
Չենք լուծում, մանավանդ հստակ է՝ Փաշինյանն իշխանության է բերվել, ընտրվել է կոնկրետ նպատակով, ինչը քայլ առ քայլ կատարում է՝ իր թիմի հետ միասին։ Բնականաբար, խորհրդարանում պարբերաբար նրան տրվող հարցերի միջոցով վերջինիս կրկնվող պոպուլիստական տեքստերը նորից ու նորից շրջանառության մեջ դնելը պարապ գործ է։
Այն, որ հայ ժողովուրդը մեծավ մասամբ բացարձակ ապաքաղաքական է շարունակում մնալ և իր շուրջը տեղի ունեցող աշխարհաքաղաքական ակնհայտ իրողություններից անտեղյակ, փաստ է։ Փաստ է նաև, որ հայության զգալի մասը պետական մտածողությունից հեռու է։ Որքան էլ որ այստեղ պատմական իրողությունները և ազգային ճակատագիրը դերակատար լինեն, այնուհանդերձ, պետական հստակ դիսցիպլիններ բանաձևումների մակարդակով չենք ունեցել։ Գուցե ժամանակը սուղ է եղել։ Բայց որ դասեր էլ չենք քաղել մեր իսկ ճակատագրից, այդ էլ փաստ է։
Այնուհանդերձ, այսօր հարկ է առաջնորդվել բացառապես աշխարհաքաղաքական ներկա ռեալություններով՝ ի՞նչ նոր դաշինքներ են ձևավորվում, հաղորդակցման ինչպիսի՞ նոր ուղիներ ու միջազգային միջանցքներ են առաջանում, այս ամենը նկատի առնելով, ի վերջո՝ աշխարհի քարտեզի՝ վրա մեր տեղն ու դերը ինչպիսի՞ն է լինելու։
Իսկ ի՞նչ ենք արել-անում մենք։ Բավական չէ որ շրջապատված՝ թշնամի-հարևաններով տարիներ բոլոր հնարավոր ուղղություններով այլընտրանքային ճանապարհներ անգամ չենք կառուցել, այլև նախկինում կառուցած ճանապարհներն ու մայրուղիներն են ներկա իշխանության ձեռամբ զիջվում թշնամուն։ «Շուշին դժբախտ, դժգույն քաղաք էր, մեզ պե՞տք էր Շուշին տրամաբանությամբ այսօր Գորիս -Կապան ՀՀ միջպետական մայրուղում մաքսակետը դրած՝ տնօրինություն է անում ազարբայջանը, իսկ վարչապետի աթոռն զբաղեցնողը ձեռքի հետ, ոտքի վրա՝ ձմեռվանից 5 րոպե առաջ իբր այլընտրանքային ճանապարհ է առաջարկում։ Մեկը, որ ճանապարհ կառուցելը չի զանազանում ասֆալտ փռելուց, խոսում է վտանգավոր ճանապարհի անվտանգ լինելուց։
Մի կողմից միջպետական ճանապարհի կարևոր հատվածները ՀՀ ներկա իշխանության ղեկավարը ալիևին է նվիրում, մյուս կողմից էլ՝ ոչ միայն մարզերում, այլև Երևանում ինտենսիվ կերպով տներ ու բնակարաններ են գնում օտարազգիները։ Մոնոէթնիկ մեր մայրաքաղաքի էթնիկ կազմն է ինտենսիվ փոխվում։
Օրերս կառավարությունում քաղաքաշինության ոլորտին վերաբերվող խորհրդակցություն էր տեղի ունեցել, ուր քննարկվել էին «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի մի շարք առաջարկները։
Ընդ որում շատ տարօրինակ կերպով այն, ինչ ներկայացվում էր՝ ինչպես միշտ, այս դեպքում էլ՝ լղոզված էր, անանուն։ Ո՛չ մասնակիցներն էին կոնկրետ նշվում, ո՛չ՝ ներդրողը կամ՝ ներդրողները։
Ո՞վքեր են, դրսի՞ց, թե՞ տեղական ներդրողներ, թե՞ համատեղության կարգով և․․․ ասենք, այս դեպքում էլ կառավարության աշխատակազմին մասնաբաժին տվողներ․․․
Փաշինյանի ասելով՝ «Ներկայացված ծրագրերը խոշորամասշտաբ էին և վերաբերում էին քաղաքաշինության ոլորտին. մեկով առաջարկվում է Երևանում կառուցել առևտրի կենտրոն և բնակելի թաղամաս, մյուսով՝ երկնաքերերից կազմված գործարար կենտրոն-համալիր և այլն»: Այսքան բան։ Ո՞վքեր են առաջարկողները, ի՞նչ շահեր են հետապնդում՝ ներդրում կատարելով այս փխրուն վիճակում գտնվող Հայաստանում, ո՛չ մի խոսք։
Երևանը երկնաքերի կարի՞ք ունի այսօր։ Ո՞վ է այդ երկնաքերի վրա ներդրում անո՞ղը։ Ի՞նչ գործարար կենտրոնի, ի՞նչ տարածքի մասին է խոսքը՝ ինչու՞ հստակ չի ասվում-ներկայացվում։ Եվ գիտեք՝ ո՞րն է հետաքրքիրը, պարզվում է՝ Հայաստանի այս օրհասական վիճակում, երբ մեր բոլոր ռազմավարական նշանակության ճանապարհներն ու մայրուղիները, ընդհանրապես՝ Հայաստանը աքցանի մեջ է, թշնամու դիտակետում, ավելին, թշնամին մաքսակետեր է կառուցում մեր պետության մեջ, իշխանությունը քաղաքաշինությունը և կառուցապատումը դիտարկվում է սոսկ որպես քաղաքաշինական ծրագիր ՝ հանձնարարելով՝ «ներդրումների ներգրավումն ու խթանումը կառավարության առաջնահերթություններից է, միևնույն ժամանակ դրանք պետք է իրականացվեն ճարտարապետական և քաղաքաշինական նորմերի պահպանմամբ»: Ե՞վ․․․իսկ ուր մնաց անվտանգությունը, չէ՞ որ այսօր, ավելի քան երբևէ պիտի պարզորոշ լինի՝ քաղաքաշինությունը քաղաքականություն է։
Այն, որ երևանյան ներկա կառուցապատումային բումը հայաստանցիների համար չէ՝ համատարած արտագաղթի ֆոնին, ակնհայտ է։ Մանավանդ, արդեն իսկ անշարժ գույքի շուկայում, ի մասնավորի Երևանի կենտրոնում զգալի թանկացումներ են տեղի ունեցել, օտարերկրյա գնորդների մի ստվար զանգված է գոյացել։ Որևէ՞ տեղեկություն կա՞, թե ի՞նչ ազգի ներկայացուցիչներ են նրանք և ի՞նչ նպատակներ են հետապնդում Հայաստանում բնակարաններ գնելով։ Այն էլ՝ փոքր կենտրոնում։
Հայաստանը, Երևանը վերածվել է բոլոր դռներն ու լուսամուտները կրնկի վրա բաց տան, ով ասես՝ մտնում է, ինչ ուզում՝ անում է, իսկ ներկա իշխանությունը ամեն բան թաքցնում է կամ կիսատ-պռատ է ներկայացնում, նրանց զուտ փողն է հետաքրքրում։ Քանի դեռ այս ազգադավների իշխանությունն է, պետության և ազգի անվտանգությունը՝ զրոյական է լինելու։
Հեղինակ՝ Ա․Ե․
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ