Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Չնայած Ադրբեջանի կողմից ձեռնարկվող նպատակային սադրանքներին՝ ռուսական խաղաղապահների և ՊԲ ջանքերի շնորհիվ Արցախում պահպանվում է հարաբերական կայունություն.Արայիկ Հարությունյան 12/10/2021   10:47  |  ԼՐԱՀՈՍ

Ուղիղ 30 տարի առաջ՝ 1991թ. դեկտեմբերի 10-ին, ռազմական գործողությունների ու խաղաղ բնակավայրերի հրետակոծության պայմաններում մեր ժողովուրդը բարձր մակարդակով կազմակերպեց Անկախության հանրաքվեն և ուղենշեց այն ճանապարհը, որով պետք է հասնենք մեր նպատակների հանգրվանին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը և հավելել.

«2006թ.-ին ընդունված ԱՀ Սահմանադրությամբ մենք վերահաստատեցինք մեր հավատարմությունը այն արժեքներին ու գաղափարներին, որոնցով շաղախվել են մեր նորանկախ պետականության հիմքերը: Եվ այս երեսնամյա երթը որքան էլ դժվարին ու արնաշաղախ էր, սակայն կարողացել ենք համազգային ջանքերով կերտել ու որոշակիորեն ամրապնդել մեր պետականությունը՝ շարունակելով Արցախյան շարժման արժեքաբանական ընթացքը:
Չնայած ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման միջնորդական ջանքերին, հակամարտող կողմերին ներկայացված հայտնի երեք սկզբունքներից ուժի չկիրառմանը և միջազգային իրավունքի հանրահայտ այլ սկզբունքներին, Ադրբեջանը Արցախի Հանրապետության և նրա խաղաղ բնակչության նկատմամբ քանիցս իրականացրեց ռազմական ագրեսիաներ, որոնցից 2020թ.-ի ագրեսիան ամենածանր փորձությունը դարձավ մեր պետականության ու ժողովրդի համար: Անկախ դրա հարուցած մարդկային, տարածքային, նյութական ու բարոյահոգեբանական մեծածավալ հետևանքներից՝ Արցախի Հանրապետությունը կանգուն է, իսկ անկախության ընտրված ճանապարհին մեր ժողովրդի կամքն ու տոկունությունը՝ անսասան: Դրա վառ ցուցիչներից են այս կարճ ժամկետում շուրջ 120,000 բնակչության առկայությունը, անվտանգային միջավայրի բարձր տոկոսով ապահովումը, պետական ինստիտուտների աշխատանքն ու զարգացման ջանքերը, ենթակառուցվածքների ու տնտեսության վերականգնումը: Հատկանշական է, որ պետական մարմինները ոչ միայն կատարում են իրենց կենսական լիազորությունները ԱՀ Սահմանադրության ու օրենսդրության հիման վրա, այլ նաև խորհրդանշականորեն հենց այսօր երկու խոշոր համայնքում տեղի են ունենում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ՝ որպես մեր պետականակերտման վճռականության փոքրիկ, բայց և կարևոր դրսևորումներ:

Անդրադառնալով հետպատերազմյան իրավիճակին և մեր ապագա անելիքներին՝ կառանձնացնեի մի քանի հիմնական դրույթներ.

ա) Անվտանգություն. Այսօր կարող ենք փաստել, որ չնայած Ադրբեջանի կողմից ձեռնարկվող նպատակային սադրանքներին, ռուսական խաղաղապահ զորակազմի և Պաշտպանության բանակի ջանքերի շնորհիվ Արցախում պահպանվում է հարաբերական կայունություն, ինչը հնարավորություն է տալիս ապագայի տեսլական ունենալ և գործուն ջանքեր գործադրել այդ ուղղությամբ: Այս առումով ես մեկ անգամ ևս ցանկանում եմ իմ խորին երախտագիտությունը հայտնել ինչպես Հայրենիքի պաշտպանության դիրքերում կանգնած բոլոր զինծառայողներին, այնպես էլ խաղաղապահ զորակազմի բոլոր անդամներին ու անձամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, ում անմիջական ջանքերի շնորհիվ տարածաշրջանում կասեցվել է թուրքական աշխարհի նկրտումները և պահպանվում է խաղաղությունը: Հաշվի առնելով ադրբեջանական կողմի խիստ ապակառուցողական ու ագրեսիվ դիրքորոշումը և դրանով պայմանավորված հակամարտության վերջնական ու արդարացի կարգավորման հեռանկարի ու ժամկետների անորոշությունը՝ Արցախի իշխանություններն ու ժողովուրդը կարծում են, որ ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայությունը Արցախում պետք է լինի երաշխավորված ու անժամկետ՝ մինչև դրա անհրաժեշտության վերացումը: Եվ այդ հարցում Արցախի ժողովրդի կարիքն ու կարծիքը պետք է լինեն առանցքային գործոններ, քանի որ հենց մենք ենք խաղաղապահ առաքելության հիմնական շահառուները:

Պատշաճ անվտանգություն ապահովելու ճանապարհին մեկ այլ կարևոր ուղղություն է Պաշտպանության բանակի կարողությունների ու ամրությունների հետևողական զարգացումը՝ հաշվի առնելով առկա մարտահրավերներն ու իրավիճակի առանձնահատկությունները: Անցած մեկ տարում որոշակի շոշափելի աշխատանք արդեն իրականացվել է, և տարեցտարի մենք բարելավելու ենք մեր սեփական անվտանգային մեխանիզմների արդյունավետությունը:

բ) Արտաքին քաղաքականություն. Մենք շարունակելու ենք մեր ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման փաստի անվերապահ ճանաչման և բռնազավթված տարածքների վերադարձի համար պայքարը: Մենք կողմ ենք հակամարտության խաղաղ կարգավորմանը, որտեղ ինքնորոշման իրավունքի հիման վրա ԱՀ անկախության միջազգային ճանաչումը մեր գլխավոր ու անզիջում նպատակն է, որն ուղի կբացի Արցախյան շարժման վերջնանպատակի իրագործման համար: Այս առումով ակնկալում ենք ողջ հայ ազգի անվերապահ ու տևական աջակցությունը՝ առանց մեր ընտրած ճանապարհի հանդեպ երկմտանքի ու ճանապարհին թևաթափ լինելու:

գ) Ժողովրդագրություն. Արցախը հայկական պահելու և հակամարտությունը հայանպաստ կարգավորելու գլխավոր երաշխիքներից մեկը հայ ժողովրդի գոյությունն է իր սեփական հայրենիքում: Այդ առումով հետպատերազմյան ժողովրդագրական ցուցանիշները բավականին հուսադրող են, սակայն անհրաժեշտ է լրջագույն ջանքեր ու ռեսուրսներ ներգրավել ցանկալի արդյունքների հասնելու համար:

Այդ համատեքստում բնակարանային կարիքների բավարարումը գլխավոր հիմնախնդիրն է, որի լուծման կարևոր գործին լծվել ենք պատերազմից անմիջապես հետո: Մասնավորապես, լայնածավալ շինարարություն ենք մեկնարկել Արցախի տարբեր հատվածներում և նախատեսում ենք երեք տարվա ընթացքում շուրջ 5,000 բնակարան կառուցել տեղահանվածների և այլ խոցելի խմբերի համար: Դա, իհարկե, չի նշանակում, որ մենք հրաժարվում ենք մեր կորցրած հայրենիքից, բայց մյուս կողմից շատ լավ հասկանում ենք, որ բանակցային գործընթացն այս առումով կարող է տևել երկար ժամանակ, իսկ այդ ընթացքում տեղահանված ընտանիքներին բախտի քմահաճույքին թողնելը կամ վրանային ավաններում պահելու տխրահռչակ փորձը մեզ համար անընդունելի է:

Շարունակելով թեման՝ ցանկանում եմ ընդգծել, որ բնակարանային հիմնախնդիրն Արցախում պետք է համալիր լուծում ստանա: Ուստի, նախընտրական խոստմանս համաձայն՝ յուրաքանչյուր ընտանիք ունենալու է իր սեփական բնակարանը, սակայն անհրաժեշտ է որոշակի համբերություն պատերազմի սուր հետևանքների վերացման համար: Այնուամենայնիվ, այդ գործընթացին զուգահեռ աստիճանաբար մեկնարկելու ենք նոր բնակարանային ծրագրեր բոլոր կարիքավոր ընտանիքներին աջակցելու նպատակով:

Մի շարք այլ ծրագրեր ևս մեկնարկել կամ պլանավորում ենք՝ խթանելու համար ժողովրդագրական բնական ու մեխանիկական աճն Արցախում: Այնուհանդերձ, սա այն հիմնական ուղղություններից մեկն է, որտեղ անհրաժեշտ է համահայկական համախմբում և մեծածավալ ու շարունակական մասնակցություն՝ հաշվի առնելով պահանջվող ռեսուրսների մեծությունը:

դ) Սոցիալ-տնտեսական զարգացում. Հատկապես պատերազմի հետևանքով տնտեսական ներուժի հիմնական մասի կորստի պարագայում սոցիալ-տնտեսական բնույթի խնդիրները շատ սուր են արտահայտված: Իհարկե, ՀՀ կառավարության, «Հայաստան» համահայկական հիմնադրամի ու բարեգործական այլ կազմակերպությունների, ՌԴ կառավարության ու ԿԽՄԿ մարդասիրական աջակցության շնորհիվ բազմաթիվ խնդիրներ կարողացել ենք լուծել, սակայն ինստիտուցիոնալ լուծումների համար շատ կարևոր է Արցախի Հանրապետության գալիք տարիների պետական բյուջեի ծավալները: Ուրախությամբ պետք է նշեմ, որ ի շնորհիվ ՀՀ աջակցության՝ 2022թ.-ին ԱՀ պետական բյուջեի ծախսային մասը կկազմի շուրջ 215 մլրդ ՀՀ դրամ: Համեմատության համար արձանագրեմ, որ 2020թ. պետբյուջեն մոտ 122 մլրդ ՀՀ դրամ էր: Սա միանշանակորեն հնարավորություն է տալու լուծելու Կառավարության առաջ ծառացած կարևոր խնդիրները, սակայն սոցիալ-տնտեսական ու ժողովրդագրական իրավիճակի շարունակական բարելավման համար շատ ավելի մեծ ռեսուրսներ են անհրաժեշտ, այդ թվում՝ տնտեսական ներդրումների տեսքով: Ուստի, ակնկալում եմ, որ համահայկական բոլոր կարողունակ շրջանակներն իրենց ուղիղ մասնակցությունը կունենան այս կարևորագույն ուղղության մեջ:

Անշուշտ, այս ամենին զուգահեռ մեզ համար էական է լինելու նաև անվճար ու որակյալ առողջապահական ու կրթական համակարգերի ամբողջական ներդրումը: Գործընթացը մեկնարկել էր մինչև պատերազմը, որն այսօր շարունակվում է և գալիք տարի արդեն նոր ծրագրեր է ընդգրկելու:

ե) Ներքին քաղաքականություն. Թե՛ պատերազմից առաջ և թե՛ հատկապես դրանից հետո ես բացել եմ համագործակցության դռները բոլոր քաղաքական ուժերի առջև՝ հավատալով, որ միայն միասնական ջանքերով հնարավոր է դիմակայել այս ծանր մարտահրավերները: Այդ առումով ունենք տեսանելի շատ արդյունքներ, որոնք մեծապես պայմանավորված են նաև համագործակցային միջավայրով: Այնուամենայնիվ, ես ինքս բավարարված չեմ Արցախի պետականակերտման ու հիմնախնդիրների լուծման գործում հասարակական ու քաղաքական բոլոր կարողունակ ուժերի ներգրավվածության ու մասնակցության աստիճանով, և նախատեսում եմ առաջիկայում խորհրդակցությունների նոր փուլ մեկնարկել բոլոր շրջանակների հետ՝ քննարկելու ավելի արդյունավետ ձևաչափերի ու մեխանիզմների կիրառման հնարավորությունները: Պետական կառավարման համակարգում շարունակաբար իրականացնելու ենք բարեփոխումներ՝ բարձրացնելու համար արդյունավետության, թափանցիկության ու հանրային հաշվետվողականության մակարդակը:

Սա է այն տեսլականը, որն ունեմ ես և իմ գլխավորած Կառավարությունը: Հիասթափությունը, սուգը, Հայրենիքի մեծ մասի կորուստը բոլորիս մոտ առաջացրել են տրամադրությունների անկում ու անորոշություններ, սակայն կոչս և հորդորս է արագ վերագտնենք մեզ: Հավատում եմ, որ ինչպես մոտ 120,000 հայ այժմ ապրում և արարում է հայրենի բնօրրանում, այնպես էլ թև-թիկունք տալով հաղթահարելու ենք բոլոր խնդիրները, հաջողությամբ դիմագրավելու ենք բոլոր մարտահրավերներն ու միասնաբար կերտելու ենք նոր հաղթանակներ:

Վերջում մեկ անգամ ևս դիմում եմ խորհրդարանական և արտախորհրդարանական բոլոր քաղաքական ուժերին, տեղական ու համահայկական բոլոր կազմակերպություններին ու անհատներին՝ մի կողմ թողնել բոլոր տարաձայնությունները: Համագործակցության դուռը բաց է բոլորիդ համար, եկե՛ք հանուն մեր Արցախի, հանուն մեր ժողովրդի լուսավոր ապագայի և հանուն մեր նահատակների թափած սուրբ արյան ձեռք-ձեռքի տանք ու կառուցենք մեր երազանքների Հայրենիքը: Ի վերջո, բոլոր իշխանություններն էլ ժամանակավոր են, մնայուն են այն արժեքները, որոնց համար ապրում և պայքարում ենք…»:

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

10:39 03/12/2021  |  ԼՐԱՀՈՍՆոյեմբեր ամսվա ընթացքում Արցախում 178 ծնունդ է գրանցվել.Նախորդ ամիսների համեմատ` այդ թիվը ռեկորդային է
23:48 26/11/2021  |  ԼՐԱՀՈՍՍուրեն Պապիկյանը հանդիպել է Արցախի նախագահի հետ․ քննարկվել են արցախա-ադրբեջանական շփման գծի իրադրությանը վերաբերող հարցեր
10:59 23/11/2021  |  ԼՐԱՀՈՍԱրցախում արտամարմնային բեղմնավորման ծրագիրն անցած տարվանից իրականացվում է պետական միջոցներով. Ծնվել է առաջին երեխան.Արայիկ Հարությունյան
16:41 21/11/2021  |  ԼՐԱՀՈՍԱրցախի նախագահը մասնակցել է Մաճկալաշենի պաշտպանական հատվածում խաչքար-հուշարձանի բացման արարողությանը
16:45 20/11/2021  |  ՔաղաքականԱՀ նախագահն ԱԱԾ բարձրաստիճան սպայակազմի մասնակցությամբ խորհրդակցություն է հրավիրել
16:25 20/11/2021  |  ԼՐԱՀՈՍԱրայիկ Գրիգորյանին հետմահու շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում
11:43 20/11/2021  |  ԼՐԱՀՈՍԱրայիկ Հարությունյանն Ասկերան քաղաքում հանդիպել է շրջկենտրոնի երիտասարդական ակտիվի հետ
17:10 10/11/2021  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանի բացահայտ ահաբեկչության թիրախում Արցախի քաղաքացիներն էին, ինչպես նաև՝ ՌԴ խաղաղապահները. նպատակը խուճապային տրամադրություններ սերմանելն է.Արցախի նախագահ
13:13 09/11/2021  |  ԼՐԱՀՈՍԱրցախի նախագահը հարգանքի տուրք է մատուցել Արցախյան երրորդ պատերազմի նահատակների հիշատակին
21:07 08/11/2021  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանցիների դավադիր կրակոցների հետեւանքով զոհված ու վիրավորված ստեփանակերտցիները ջրմուղի աշխատակիցներ էին. Մեկը՝ մեքենավար, երեքը՝ բանվոր

Արխիվ

[]