Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ» 11/22/2024   08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ» 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ» 11/22/2024   08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ» 11/22/2024   07:58 Ինչ է հայտարարագրել ՔԿ նախագահի հավանական թեկնածու Արթուր Պողոսյանը. «Ժողովուրդ» 11/21/2024   23:47 Սպիտակ տունը պատասխանել է ռուսական «Орешник» հրթիռի արձակմանը 11/21/2024   23:33 Մինչև Հայաստանի իշխանությունը հանցավոր լռում է, պաշտոնական Բաքուն ագրեսորի նոր իմիջ է կերտում Հայաստանի համար. Տիգրան Աբրահամյան 11/21/2024   23:23 Մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակը Երևանի քաղաքապետարանն առավել խիստ է հսկում 11/21/2024   23:06 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   22:53 Չեխիայում մոտ հազար ուժայիններ բողոքում են ցածր աշխատավարձի դեմ 11/21/2024   22:36 Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իսպանիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռիկառդո Մարտինես Վասկեսին 11/21/2024   22:22 Սիրիայում հրթիռակոծվել է ԱՄՆ-ի ռազմաբազան 11/21/2024   22:11 Ոստիկանի նախկին կինը խաղամոլության պատճառով թունավորել է 14 ընկերների 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   21:35 Ռուսական նորագույն զենքին հակազդելու միջոցներ գոյություն չունեն. Պուտին 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/21/2024   21:24 Թաթոյանն անդրադարձել է սահմանային և իրավական անվտանգության մարտահրավերներին և Արցախից հայերի զանգվածային բռնի տեղահանմանը 11/21/2024   20:59 Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարարի հետ 11/21/2024   20:46 Պաղեստինը պաշտպանել է Նեթանյահուի եւ Գալանտի ձերբակալման ՄՔԴ-ի օրդերը 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:32 Բասկետբոլի մեր թիմը հանդիպելու է բավական ուժեղ Ավստրիայի հավաքականի հետ 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   20:14 Եւս մեկ բրոնզե մեդալ 11/21/2024   20:07 «Ռոսկոմնադզորն» արգելել է գիտական տարածել VPN-ի մասին 11/21/2024   19:59 Թուրք-ադրբեջանական տարաձայնություններն էներգետիկ ոլորտում. «Գեղարդ» հիմնադրամ 11/21/2024   19:42 Ֆինլանդիան կդադարի փախստականներին մշտական կացության կարգավիճակ տալ 11/21/2024   19:29 Թուրքիան Սոմալիում կհիմնի տիեզերական ռազմաբազա 11/21/2024   19:20 Ուսանողների մոտ պայքարելու մոտիվացիա կա, հեշտ չի լինելու նրանց Բրյուսովի շենքերից հանելը. Ցոլակ Ակոպյան 11/21/2024   19:06 Ժամկետային զինծառաողներ Սամվել Գրիգորյանն ու Հրայր Ալիխանյանը նվաճել են բրոնզե մեդալներ 11/21/2024   18:59 ՀՀ ԶՈՒ հավաքականը հունահռոմեական ոճում զբաղեցնում է 1-ին հորիզոնականը 11/21/2024   18:58 Վթարային ջրանջատում Արարատի մարզում նոյեմբերի 22/23-ին 11/21/2024   18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   18:18 ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի ԵՄ հարցերի հանձնաժողովի նախագահին 11/21/2024   18:01 Հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնյաները ոսկեջրած արծաթյա ժամացույցներ են նվեր ստացել . «Հետք» 11/21/2024   17:56 Կումայրիի համայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու դեպքեր են բացահայտել 11/21/2024   17:52 Խափանման միջոց կալանքի կիրառման դեպքերը նվազել են 6 տոկոսային կետով, իսկ անազատության հետ չկապված խափանման միջոցների կիրառման դեպքերն ավելացել են կրկնակի. Ամփոփում 11/21/2024   17:49 Ինչ կանոններ պետք է պահպանել ընթրելիս չգիրանալու համար 11/21/2024   17:48 «Ուղարկեց պատերազմ, գլուխները կերավ, իսկ հիմա ասում է՝ կամավորությունը սուտի բան ա». Իգոր Սարգսյանի կարծիքով՝ Փաշինյանը սկսել է Ալիեւի հերթական պահանջի կատարումը 11/21/2024   17:45 Վարչապետն ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի պատվիրակությանը 11/21/2024   17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է 11/21/2024   17:16 Մարդու իրավունքների պաշտպանության համակարգում փախստականներին վերաբերելի խնդիրները կարևորագույններից են, սակայն հաճախ դրանք չեն արժանանում պատշաճ ուշադրության․ Անահիտ Մանասյան 11/21/2024   17:12 Վտանգավոր սննդամթերքի թողարկումը կասեցվել է 11/21/2024   17:04 Կարեն Սարուխանյանը շարունակո՞ւմ է մնալ Գյումրիի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուն. Էմմա Պալյանը՝ Սարուխանյանի մասին գյումրեցիների կարծիքի վերաբերյալ 11/21/2024   16:40 Արտածին դրական գործոնները թուլանում են։ Կառավարությունից պահանջվում են հրատապ գործողություններ. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին
11/20/2024   15:33 Հայաստանը կանանց ձեռքերում է. Իշխանությունում ևս մեկ թև է ձևավորվել՝ Աննա Հակոբյանինը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   11:17 «Պզոն» «Օրենքով գող» չէ ՝ ըստ դատական ակտի․ նա արդարացվել է 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/20/2024   12:51 ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը հրաժարվում է վայր դնել մանդատը, նա խորհրդարանում է 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/20/2024   18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը

Խծաբերդ-Հին Թաղեր հատվածում գերեվարված 62 շիրակցիները հայտնվել էին շրջափակման մեջ. Նրանց վստահեցրել էին, որ հանձնելու են խաղաղապահներին ու զինաթափել. Բացառիկ հարցազրույց հայրենադարձված ռազմագերու հետ 12/10/2021   17:24  |  ԼՐԱՀՈՍ

2020 թվականի դեկտեմբերին՝ հրադադարի հաստատումից ավելի քան մեկ ամիս անց, Արցախը կորցրեց Հադրութի եւս երկու հայկական գյուղ՝ Խծաբերդն ու Հին Թաղերը, 62 զինվոր գերեվարվեց։

Տեղեկատվությունը շոկային էր. Հատկապես, երբ տեղեկատվական դաշտում որոշակի շրջանակների կողմից մտայնություն էր ձեւավորվում, թե 62 հայ զինծառայողը գերեվարվել է 7 ադրբեջանցու կողմից։

Անցած մեկ տարվա ընթացքում պաշտոնական որեւէ հաղորդագրություն, հայտարարություն չտարածվեց՝ դատապարտելու  Ադրբեջանի կողմից Խծաբերդի ու Հին թաղերի բռնազավթումը, ավելին՝ հայկական հողերի վերադարձի անհրաժեշտության մասին որեւէ հիշատակում երբեւէ չի եղել  Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի եռակողմ հանդիպումներից հետո պաշտոնական հայտարարություններում, հայկական կողմը որպես նախապայման երբեւէ չի մատնանշել այդ գյուղերի վերադարձի հարցը, ինչն ավելի էր խորացնում կասկածները, թե, ի վերջո, ինչ է տեղի ունեցել եւ ինչպես են մեր տղաները գերեվարվել։

«Փաստինֆո»-ն զրուցել է  գերությունից վերադարձած տղաներից երկուսի հետ՝  խնդրելով ներկայացնել  գերեվարման ե հայկական գյուղերը կորցնելու այդ մութ պատմությունը։ Պարզվում է՝ տղաները հայտնվել են ադրբեջանական շրջափակման մեջ՝ առանց այդ մասին իմանալու։  Ավելին՝ հայ զինծառայողներին հրահանգված է եղել չկրակել՝ ադրբեջանցիներ հանդիպելու դեպքում, այլ այդ մասին զեկուցել հրամանատարությանը։

Հայրենադարձված ռազմագերի Մանվելը (անունը փոխված է) պատմել է, գումարտակը՝ 100 հոգանոց կազմով նոյեմբերի 27-ին ուղևորվել է Հին Թաղեր, 62-ը դիրքավորվել են, իսկ մյուս 38-ը հրամանատարի հետ տեղափոխվել է այլ վայրում մատական հերթափոխի։ Բարձրացել են մարտական դիրքեր ու սկսել պաշտպանություն կատարել, որը պետք է տևեր 14 օր, սակայն հերթափոխն այդպես էլ չի ժամանել։  

Դիրքերում վրաններ էին, չկար հարմարություն. Հերթափոխն այդպես էլ չեկավ

«Ես՝ զինվորական ծառայություն անցած տղա, պատկերացնում էի, որ այնտեղ լինելու են մարտական դիրքեր, բայց տեսանք ուղղակի վրաններ՝ ոչ մի միջոց չկար, բացի այդ՝ ձմեռ էր, ցուրտ։ 14 օրվա ընթացքում ունեցանք հիվանդներ, որոնց վիճակը ծանր էր՝ մեկը հազում էր, մյուսը ոտքն էր վնասել ու այդ ցրտի պայմաններում՝ առանց քնելու հարմարության, տաքանալու միջոցի, 17 օր իրականացրել ենք  մարտական հերթափոխ։

Կապի միջոցները՝ ռադիոկապն ու հեռախոսակապը, գործում էին  երբեմն ու տեղ-տեղ։ Անձնակազմի մի մասը գտնվում էր հեռու՝ սննդի կետում, որտեղից էլ ապահովում էին գումարտակի սնունդը։ Հրամանատարին տեսել են մեկ անգամ՝ դիրքավորվելու օրը»,- պատմել է վերադարձած ռազմագերին։

Նրա փոխանցմամբ՝ գումարտակի հրամանատարը եղել է Արսեն Ղազարյանը ու մնացածներն էլ մոբիլիզացիայի սպաներն էին՝ Արման Մուրադյանը, Հովոն, որոնք իրենց պես զինվորներ էին ու խրախուսվել ծառայության ժամանակ։  «Հրամանատարական կազմը մեզանից շատ հեռու էր գտնվում, ղեկավար կազմին տեսել ենք մեկ անգամ, երբ  մեզ տարան-հասցրեցին, մեր դիրքերը ցույց տվեցին՝ ասելով՝ «սա է դիրքերը, մարտական հերթապահություն եք իրականացնելու»։ Դրանից հետո հրամանատարին  չենք տեսել՝ կապը  եղել  է հեռախոսով»։

Մարտական հերթափոխի ընթացքում նկատել են, որ ադրբեջանցիները հարակից գյուղում իրականացնում են շինարարական աշխատանքներ. հակառակորդը տեղակայվում է, կրակը՝ շատանում, որի մասին զեկուցել են վերադաս հրամանատարությանը։  

«Զեկուցել ենք, որ տեղակայվում են, մոտենում են մեզ, շատանում են կրակները։ Հարցրել ենք՝ «արդյոք գտնվում ենք շրջափակման մեջ», որին ի պատասխան ասել են «Չկա նման բան, մենք ձեզ դուրս ենք հանելու, ձեզ հերթափոխ է գալու ու նմանատիպ այլ բաներ»։

Ըստ մեր զրուցակցի՝ իրավիճակը նախ զեկուցել են  անմիջական ղեկավարին են, ապա նաև «կամբատին», որը նույն պատասխանն է տվել՝ «չկա նման բան, ինչ էլ ուզում է լինի՝ հերթափոխ եք անելու, մենք ձեզ դուրս կբերենք»։

Հերթափոխի ժամանակ մարտեր, փոխհրաձգություններ չեն եղել. Միայն արձանագրել են, թե 17 օրերի ընթացքում ինչպես է  թշնամու զորքերի թիվն ավելանում։  

«Եթե  սկզբում ավելի հեռվում էինք իրենց տեսնում, հետո արդեն ավելի մոտակայքում. շարժը տեսանելի էր Խծաբերդ- Հին Թաղերի հատվածում։ Մենք բարձրադիր գոտում էինք, իրենք՝ ներքևը։ Շարժը նկատվում էր»։

Արմավիրցիներին տեղեկացրել էին դիրքը լքելու մասին, շիրակցիներին՝ ոչ

Դեկտեմբերի 13-ն էր, նոր հերթափոխն այդպես էլ չէր եկել, շիրակցի զինծառայողները դեռ դիրքերում էին։ Տարածքում միայն նրանք չէին, քիչ ավելի հեռու Արմավիրից ժամանած ՄՈԲ-ի տղաներն էին ու հենց նրանց դիրքերից էլ լսել են առաջին ու տարօրինակ տեղեկությունը։

«Արմավիրի մոբիլիզացիայից ստացանք լուր, որ մինչև ժամը հինգը դուրս են գալու դիրքերից, քանի որ դուրս չգալու դեպքում, հակառակորդը անցնելու է բացահայտ հարձակման։ Բացի դրանից, մեզ ասացին, որ այդ դիրքերը հանձնելու են թուրքերին, քանի որ շրջափակման մեջ ենք գտնվում։ Մեզնից տղաներ կային, որոշեցին չհիմնվել այդ խոսքերի վրա, ճշտումներ կատարել վերադաս հրամանատարության հետ։ Այդ ժամանակ հերքեցին, ասեցին, որ ձեզ տրված մարտական հերթապահությունը կատարեք, եթե ինչ-որ բան լինի, մենք ձեզ տեղյակ կպահենք, մեր հրամաններով կուղղորդվեք, պետք չի լսել ուրիշ խոսակցություններ»,- պատմել է հայրենիք վերադարձած ռազմագերին։

Ուշացած զանգ. Լքե՛ք դիրքերը, կհանդիպենք...

Ավելի ուշ, շիրակցի զինծառայողնհերի հետ կապ է հաստատել իրենց հրամանատարը ու հանձնարարել հեռանալ իրենց զբաղեցրած դիրքերից՝ որպես հանդիպման վայր նշելով սննդի կետը, որտեղից, ենթադրվում է, որ մեքենաներով պետք է վերադառնային տուն։

«ժամը հինգը եկավ, մենք դեռ դիրքում էինք։ Հեռախոսազանգ ստացանք իրենից, որ եկեք, ինչ կարող եք ձեզ հետ վերցրեք, գնալու ենք տուն։ «Կունգ» անունով հայտնի դիրք տանող ավտոճանապարհին մի տեղ կար՝  սննդի կետ՝ զինվորական մեքենա էր կանգնում, Խծաբերդի հատվածում, որտեղից սնունդ էինք վերցնում, այնտեղ պետք է լինեինք, մեզ ֆորդեր էին սպասելու, որով պետք է գնայինք գումարտակ։ Ես չեմ պատկերացնում՝ ո՞նց էր հերթափոխ լինելու, եթե մենք իջնում էինք, ու  դիրքերում մեզ փոխարինող չկա»,- հիշում է զինվորն ու նշում, որ այդտեղ հասնելու միակ տարբերակը ոտքով քայլելն էր, որը 2-3 ժամվա ճանապարհ էր՝ կածանով։  Մինչ այդ օրն էլ՝ նշված տեղանքից սնունն ու այլ իրերը ոտքով կամ ձիով էին դիրքեր հասցնում։

Հրամանատարը նախապես պայմանավորված վայրում չէր

Դիրքում գտնվել են 62 ծառայող։ Մյուս 38-ը այլ վայրում էին։ Միմյանց են փոխանցել հրամանը, վերցրել առաջին անհրաժեշտության իրերը.  միայն հանդերձանքն ու զենքը եւ 62 հոգանոց անձնակազմով շարժվել իրենց հրամայված վայրի ուղղությամբ, որտեղ իրենց սպասելու էր հրամանատարը։ Ճանապարհը բարդ էր ու դժվարանցանելի, քայլել են ոտքով, ունեցել են միայն մեկ ձի։

«Բարձրացանք նշված վայր, որտեղ չհանդիպեցինք մեր հրամանատարին ու փորձեցինք հեռախոսակապ հաստատել,  դա էլ չստացվեց։ Փորձում էինք ռադիոկապով ու հեռախոսակապով իմանալ՝ սպասո՞ւմ են, դիտարկո՞ւմ են, գիտե՞ն մեր մասին, թե ոչ, բայց ոչ մի տարբերակով չստացվեց կապվել իրենց հետ։ Ոմանց հեռախոսների կապը չէին բռնում, իսկ ոմանց զանգերն էլ մնում էին անպատասխան»։ Ինտերնետային կապի միջոցով եւս չի հաջողվել կապ հաստատել՝ ոչ հաղորդագրություն ուղարկել, ոչ զանգել։  

Այդ ընթացքում տղաները նկատել էին, որ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումներն արդեն տեղակայվել են հայկական այն դիրքում, որը նախկինում զբաղեցնում էր Արմավիրի  ՄՈԲ-ը  ու գիտակցում, որ ստեղծված վիճակում մնում է միայն մի ճանապարհ, գնալ դեպի այն դիրքը, որտեղ տեղակայված են եղել մյուս տղաները՝ Արսեն Ղազարյանի գլխավորությամբ։ Ենթադրելով, որ գուցե իրենց այնտեղ են սպասում ու ոտքով ճանապարհը շարունակել են այդ ուղղությամբ, որը կրկին մի երկու ժամվա ճանապարհ էր։

«Մեր տղաներից մի քանիսը, որոնք ֆիզիկապես առողջ էին, մեկն էլ ձիով էր, մի քիչ առաջացել էին Կունգի մոտ՝ որտեղ մեր տղաների դիրքն էր։ Կրակ են տեսել ու փորձել մոտենալ, որ ասեն կրակները թեժացնեն, քանի որ երկար ճանապարհից հետո ուժասպառ էինք եղել։ Տղաներ կային, որ չէին կարող քայլել՝  երկու-երեք հոգու պառկած էինք տեղափոխում, մի քանիսը  նստել էին ու  քաշելով էինք տանում,  ոմանց էլ  շալակած»,- պատմել է մեր զրուցակիցը։

Առաջ անցած տղաները որոշ ժամանակ անց հետ են վերադարձել ու տեղեկացրել, որ լսվում են ադրբեջաներեն և ռուսերեն խոսակցություններ։ «Մարտական ծառայության ժամանակ հրաման էինք ստացել, որ եթե հանկարծ հակառակորդի հետ դիմ-դիմաց դուրս  գանք՝ փոխհրաձգություն չսկսենք, քանի որ հետպատերազմական շրջան է, պետք չէ լարել իրավիճակը։ Ասվել էր, որ եթե հանդիպենք ադրբեջանցի զինվորներին,ապա նրանք լինելու են ռուսների ուղեկցությամբ»։

Հրահանգավորման համաձայն՝ ադրբեջանցիների հանդիպելու դեպքում պետք է կանգնեին որոշակի հեռավորության վրա ու զեկուցեին վերադաս հրամանատարությանը՝ լրացուցիչ հրահանգավորման համար կամ  իրենք գային ու տեղում կարգավորեին  հարցը։ Այդ պահին հրամանատարության հետ կապ հաստատել չի հաջողվել։

Անորոշության մեջ հայտնված զինվորները, տեսնելով սարերից  իրենց դիտարկող սարքերի լույսերը, մտածել են, որ հայեր են՝ իրենց զինակիցները, բայց հետո արդեն հասկացել են, որ իրենց հետեւել են ոչ թե հայկական, այլ  ադրբեջանական ԶՈՒ-երը ։

«Մեզնից մեկը՝ առաջինը, հասել էր մի հեռավորության վրա, որ իրեն բռնել էին։ Մերոնցից երկու-երեք հոգի հետ կան, ասացին, որ ձայներ են լսվում։ Տեսանք, որ շրջափակման մեջ ենք՝ վերևի դիրքերում թուրքերը նստած ՝ ավտոճանապարհով սարերի վրա դիտարկում էին, մենք էլ մի կետում էինք, որ տեսնում էինք շատ կրակներ, մեծ անձնակազմի ձայներ, հասկացանք, որ փակված վիճակում ենք։ Որոշեցինք, մտնել բանակցությունների մեջ, հասկանանք՝ ինչ է  կատարվում։ Կանգնած էինք որոշակի հեռավորության վրա, այդ մթության պայմաններում ավտոճանապարհի մի հատվածում իրենք էին, մյուսում՝ մենք։ Փորձել ենք կանգնել մի հեռավորության վրա, որ իրար պարզ լսեինք, բայց մեկս մյուսին չէինք տեսնում»։

Ադրբեջանցիները գիտեին, որ 62 զինծառայող է գալու...

Մանվելը պատմել է, որ ադրբեջանցիների հետ  բանակցություններից հասկացել են, որ իրենց գումարտակի   38 հոգանոց անձնակազմը  դուրս է  եկել իրենց դիրքից։   

«Տեսաձայնագրություններն ու փաստարկները կան՝ ոնց են այդ դիրքերից ադրբեջանցիների  մոտով անցել։ Հեռավորության վրա գոռալով ասացին, տղաները՝ 38 հոգի, անցել են ու հարցրեցին, թե մենք քանի՞ հոգի եք, պատասխանեցինք, որ 30 հոգով ենք։ Իրենք ասացին, որ դուք 30-ից ավել եք, գիտենք որ գալու եք, մեզ սպասում են։ Ասացին՝  «դուք լինելու եք 60-ից ավելի անձնակազմով, երբ բոլորը միանան, նորից ձայն տվեք։ Մի 15-20 րոպե հետո, այն անձնակազմը, որը մեզնից հետ էր մնացել, մոտեցավ, բոլորս համախմբվեցինք, նորից ձայն տվեցինք։ Ասացին «սպասեք, կապվել ենք ռուս խաղաղապահների հետ, որոնք շուտով կմոտենան, կասենք»։

Ըստ զինծառայողի, որոշ ժամանակ սպասելուց հետո, ադրբեջանցիները հավաստիացրել են, թե  ռուս խաղաղապահները տեղյակ են։

Զենքերը վերցրեցին, ձեռքերը կապեցին ու ասացին՝ սպասեք խաղաղապահներին

«Ասացին, մոտեցեք մեզ, անվտանգության կանոններից ելնելով, զենքերը հետներդ մի բերեք, որ փոխհրաձգություն ու լարվածություն չլինի։ Խաղաղապահները հենց գան, ձեր զենքերը կվերցնեն ու ամենքս  կգնանք մեր ճանապարհով։ Մեկական մոտեցել ենք իրենց, նրանց անձնակազմը շատ էր՝ «шлагбаум» էր դրած։ Մեկ հոգուն յոթ-ութ անձնակազմով ստուգում  էին, նաև շորերը, որ տեսնեն՝ մոտը ուրիշ զենք կա, թե ոչ։ Նրանց թիկունքում էլ կային շատերը, չեմ կարող ասել կոնկրետ թիվ՝ 100 և ավելի էին, որովհետև տվյալ անձնակազմից հետո տեսել եմ իրենց՝ շարված գումարտակով, հետո տեսել եմ ցրված անձնակազմ։ Մեզ՝ ձեռքերը կապված վիճակում տարել են կրակների մոտ,  ասել են՝ սպասեք, հեսա ռուս խաղաղապահները գալու են ու այդ տարբերակով՝ խաբելով, հասել ենք մինչև Բաքվի բերդ»։

Հասկացա, որ տուն չենք գալիս, գերի ենք...

Զինծառայողը պատմել է, որ թշնամու ուղեկցությամբ քայլելիս  ռուսական անձնակազմին չեն հանդիպել, իսկ ուղեկցող ադրբեջանցիները լիցքավորել են զենքերը, ու այդ ժամանակ արդեն հասկացել է, որ տուն չեն գնալու։

«Հասկացել եմ, որ տուն չենք գնում այն պահից, երբ իրենց հատուկ ստորաբաժանման  հրամանատարն ասաց, թե հեսա շարժվելու եք, որտեղ հանդիպելու եք ռուսներին ու մեզ հանձնելու են ռուս խաղաղապահներին, նաեւ մեր  հեռախոսները ու զենքերը»։ Բայց հետո արդեն սպառնացել են՝ անհանդուրժողականություն  դրսևորելու  յուրաքանչյուր դեպքում սպանեն երկու հայ զինծառայողի։

«Հասկացա, որ գտնվում եմ գերության մեջ։ Մենք ոտքով ենք գնացել մինչև Հադրութի գյուղերից մեկը։ Ճանապարհը տևել է մեկ օր։ Իրենց ուղեկցությամբ երեկոյան քայլել ենք, հասել ենք գոմեր, որտեղ մնացել ենք։ Առավոտյան 6-ի կողմերը նորից շարժվել ենք ու ժամը  3-4-ի սահմաններում հասել Հադրութի շրջանի մի գյուղ,  որտեղից «Կամազ» մակնիշի մեքենաներով տարել են Բաքու»։

«Մենք 62 հոգով էինք, միաշարասյուն քայլում էինք, ամեն մեկիս կողքը իրենցից ուղեկցող անձնակազմ կար։ Երկու հոգուն հսկում էր մեկ զինված ծառայող։ Դիմացից անձնակազմ կար։ Իրենք պարբերաբար փոխվում էին։ Մի որոշակի տարածք հասնելուց հետո դիմավորում էին, հետո հաջորդ անձնակազմն էր ուղեկցում»։

Զինծառայողն ասում է՝ հնարավոր չէր դիմադրել, զենքերը լիցքավորած պահել էին գերիների ուղղությամբ, իսկ հայ զինծառայողների անձնակազմը լրիվ ուժասպառ էր։ Բացի այդ՝ ի սկզբանե, բանակցությունների ժամանակ՝ ուղիղ նշանառության տակ էին գտնվում։

«Եթե փորձեինք անհանդուրժողականություն դրսևորել, սպանելու էին բոլորին։ Մենք ճանապարհի վրա էինք, իրար գլխի հավաքված՝ ոչ դիրքավորվելու տեղ կար, ոչ հնարավորություն, որ կարողանայինք մարտ վարել։ Իրենք դիրքավորված ամբողջ ճանապարհին ուղեկցել են, սպասել, մինչև հասնենք իրենց ուզած վայրը, որտեղից հնարավոր էր մեզ գերեվարել»։

Ծխախոտ հյուրասիրող ադրբեջանցիները զինվեցին ու ագրեսիվացան

Մտովի տեղափոխվելով այն տարածք, որտեղ հույս ունեին, որ կհանդիպեն խմբի մյուս մասին՝  զինծառայողը հիշեց, որ իրենցից առանձնացած մի զինծառայող մոտեցել է վառվող կրակներին՝ մտածելով, թե հայ զինծառայողները տեղում կլինեն ու թեյ կպատրաստեն ընկերների համար ու գերեվարվել։

«Մեր անձնակազմից մեկը, որ ավելի շուտ՝ չիմացաբար գնացել էր իրենց մոտ՝ մտածելով, որ մեր տղաներն են՝ մթության մեջ չի հասկացել։ Նրան միանգամից բռնել էին։ Երբ մենք մոտեցել էինք, փորձեցինք խոսել իր հետ։ Ասացինք՝ ուզում ենք իրեն տեսնենք, որ վստահ լինենք, որ ամեն ինչ նորմալ է։ Քանի որ մեզ ասել էին, որ 38 հոգանոց անձնակազմն իրենց մոտով անցել, դուրս է եկել, որոշ չափով ռուս խաղաղապահների գործոնն էլ կար։ Խծաբերդ բարձրանալու ճանապարհին տեսել էինք խաղաղապահների մեքենաները ու զինվորներին։ Այդ հանգամանքը  հանգստացնում էր։ Փորձեցինք խոսել մեր տղայի  հետ, որը գոռաց, որ ամեն ինչ նորմալ է, եկեք»։

«Կունգ» կոչվող հատվածում գտնվելու ժամանակ ադրբեջանցիները կապել էին 62 զինծառայողի ձեռքերը, զինաթափել ու հույս տվել, թե օգնության են գալու։ Այդ ժամանակ թշնամու կողմից ագրեսիվ գործողություններ չեն նկատել։

«Ուղղակի կրակների մոտ կանգնած մեզ հետ զրույցի էին բռնվել։ Փորձում էինք հարցերի չպատասխանել։ Հաց ու սնունդ, ծխախոտ էին առաջարկում։ Սննդից ու ջրից փորձում էինք չօգտվել, քանի որ կասկածելի էր թվում նմանատիպ վերաբերմունքը։ Սկզբում այդ վերաբերմունքն է եղել, հետո նոր՝ ճանապարհին, որ արդեն լիցքավորել էին զենքերը, ամեն ինչ փոխվեց դեպի վատը։ Ոչ սնունդ էին առաջարկում, ոչ էլ ջուր, ֆիզիկական ուժ էին գործադրում անպաշտպաններին՝ հրելով, խփելով՝ արդեն զենքի ազդեցության տակ»։

Հույս կար Բաքվի բանտից տուն վերադառնալու, հարցերն էլ անպատասխան են

Զինծառայողն ասում է՝ Բաքվի բանտում  ոչ մի վայրկյան ու ժամ հույսը չի կորցրել։

«Ամեն լուսաբացին ու երեկոյան մտքումս աղոթել եմ, որ մի օր մի դուռ կբացվի, որը տուն կտանի, իսկ մեղավորների մասով՝ կա հարուցված քրեական գործ»,- զրույցի ընթացքում պատմեց հայրենադարձված գերին՝ հույս հայտնելով, որ մի օր ամեն ինչ բացահայտվելու է։ «Ինչո՞ւ հակառակորդը հայտնվեց մեր թիկունքում, ինչո՞ւ  տեղյակ չէինք, որ շրջափակման մեջ  ենք, ինչու մեզ չասացին, որ կարող ենք մարտի բռնվել, կարող են մեզ սպանել։ Այդ ամեն ինչը մեծ հույս ունեմ, որ բացահայտվելու է ու օրենքի առաջ, ով մեղավոր է՝ պատասխան է տալու։ Պետք չէ ոչ մեկին վատաբանել, անվան հետ խաղալ ու ցեխ շպրտել։ Օրենքի  առաջ պատասխան են տալու անմեղ  մարդկանց գերեվարման դուռ հասցնելու կամ անմեղ մարդու մահվան մեջ հանցանքներ գործելու համար»,- ասաց Մանվելը։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

22:44 09/12/2021  |  ԼՐԱՀՈՍԴեկտեմբերի 4֊ին վերադարձած 10 գերիներից հինգին ՔԿ֊ն պահանջում է կալանավորել
20:39 08/12/2021  |  ԼՐԱՀՈՍՀորդորում ենք ադրբեջանական էլ. հասցեներով տեսաուղերձներ կամ դիմումներ չուղարկել. Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն
23:25 07/12/2021  |  ԼՐԱՀՈՍԱնհետ կորած զինվորների հարազատները փակել են Հանրապետության Հրապարակին հարող փողոցները
19:41 07/12/2021  |  ԼՐԱՀՈՍՀայրենիք վերադարձած 10 ռազմագերիները հարցաքննվել են
15:27 07/12/2021  |  ՔաղաքականԽորհրդարանում փակ նիստով ռազմագերիների հարցի վերաբերյալ հրատապ քննարկում է անցկացվում
21:51 03/12/2021  |  ԼՐԱՀՈՍՆոյեմբերի 16-ին գերեվարված տասնյակ զինծառայողներին Կարմիր Խաչի ներկայացուցիչները դեռ չեն տեսակցել
12:46 30/10/2021  |  ԼՐԱՀՈՍԿԽՄԿ-ն պատրաստակամ է աջակցելու 44-օրյա հակամարտության հետևանքով գերեվարված անձանց վերադարձի հարցում՝ կողմերի համաձայնությամբ
20:39 24/10/2021  |  ԼՐԱՀՈՍԱրման Թաթոյանը Ֆրանսիայի դեսպանին է ներկայացրել հայ գերիների վերադարձի հրատապությունն ու ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների խախտումներն ադրբեջանական հանցավոր արարքներով
19:17 21/10/2021  |  ԼՐԱՀՈՍՌուսաստանի ԱԳՆ-ն ողջունել է հայ գերիներին վերադարձնելու Բաքվի գործողությունները եւ հույս ունի, որ այդ գործընթացը կշարունակվի
20:13 19/10/2021  |  ԼՐԱՀՈՍՀինգ հայ գերիներն արդեն Հայաստանում են

Արխիվ

[]