ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ինչո՞ւ են Ադրբեջանի հանցագործություններն անպատիժ մնում. «Փաստ» 12/09/2021 09:01 | Մամուլ
«Փաստ» օրաթերթը գրում է․ Եթե նայում ենք Ադրբեջանի կողմից Արցախի դեմ պատերազմի սանձազերծումից հետո տեղի ունեցած իրադարձությունների շղթային, ապա բավական հետաքրքիր պատկեր է բացահայտվում։ Չնայած միջազգային հանրության բոլոր հավաստիացումներին, որ Արցախյան հակամարտությունը պետք է լուծվի միայն խաղաղ ճանապարհով՝ բանակցությունների միջոցով, Ադրբեջանը գնաց ուժային տարբերակով լուծման ուղղությամբ։ Եվ քանի որ ռազմական գործողությունները սկսելուց հետո Բաքուն տեսանելի ճնշում չզգաց իր մաշկի վրա, ավելի սանձարձակ դարձավ իր քայլերում։
Եվ արդյունքում, չբավարարվելով իր ունեցած հնարավորություններով, Թուրքիայի օգնությամբ ռազմական գործողություններում ներգրավեց նաև Սիրիայից ու Լիբանանից բերված վարձկան ահաբեկիչներին։ Ուշագրավ է, որ պատերազմի ողջ ընթացքում թշնամական ուժերն ահաբեկիչների հետ միասին հատուկ թիրախավորեցին Արցախի քաղաքացիական բնակչությանը ու քաղաքացիական ենթակառուցվածքները՝ ստիպելով, որ մարդիկ հեռանան Արցախից, ու էթնիկ զտում տեղի ունենա։
Իսկ պատերազմի ավարտից ու հրադադարի հայտարարության ստորագրումից հետո ադրբեջանական զինված ուժերը ներխուժեցին ՀՀ տարածք՝ զավթելով հայկական դիրքերը և նոր գերիներ վերցնելով։ Ու այսքանից հետո Ադրբեջանի գործողությունները որևէ լուրջ հակազդեցության ու միջազգային հանրության կողմից դատապարտումի չարժանացան։ Արդյունքում Բաքուն քիչ-քիչ համոզվում է, որ ցանկացած հարց կարելի է լուծել միայն իրեն հարմար ձևով՝ ուժային մեթոդով, ու անպատիժ մնալ, դրա համար էլ ավելի ագրեսիվ կեցվածքի է անցնում։ Այս համատեքստում պատահական չէ, որ Ալիևն արդեն հայտարարում է, որ Հայաստանից կոնկրետ ժամկետներ է պահանջում նշել, թե երբ է բացվելու միջանցքը, հակառակ դեպքում սպառնում, որ այն իրենք կարող են բացել ուժային մեթոդներով։ Ուշադրություն դարձնենք, որ սրանով արդեն Ալիևը թելադրում է, թե ՀՀ-ն ինչպես պետք է վարվի իր ինքնիշխան տարածքի հետ։
Թերևս հակառակորդը փորձում է առիթից օգտվել, քանի դեռ Հայաստանն ընդունակ չէ իր տարածքից դուրս շպրտել ապօրինի ներխուժած ադրբեջանական զորքերին։ Բայց հարցն այն է, որ երբ մայիսին ադրբեջանական ուժերը ներխուժեցին ՀՀ տարածք, ինչո՞ւ հենց այդ ժամանակ միջանցք բացելու անվան տակ ավելի չխորացան։ Թերևս նրանք մտավախություններ ունեին հունիսին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների մասով, սակայն արդյունքները նրանց մտավախությունները ցրեցին։ Ու հիմա, երբ Հայաստանում վերարտադրվել են պարտված ու բարոյալքված իշխանությունները, Բաքուն փորձում է բաց չթողնել իր համար բարեպատեհ առիթն ու առաջ մղել սեփական օրակարգը։ Դրա համար էլ պետք չէ բացառել հակառակորդի նոր սադրանքները։ Ընդհանրապես, պատերազմից հետո պետք էր բոլոր ջանքերը ներդնել Հայաստանի անվտանգության համակարգը վերակառուցելու ուղղությամբ, սակայն ժամանակն անցել է, և գրեթե ոչինչ չի արվել այս ուղղությամբ։
Ու փոխանակ իշխանությունները պայմաններ ստեղծեն հայ հասարակության իմունիտետի բարձրացման համար, այն ավելի են բթացնում և թուլացնում։ Ամենաառանցքային խնդիրների վրա կենտրոնանալու փոխարեն, հանրության ուշադրությունն այսօր կենտրոնացած է ասֆալտապատման, ՏԻՄ ընտրությունների ու նմանատիպ այլ երկրորդական խնդիրների վրա։ Հետո էլ քաղաքացիների շրջանում հույսեր են ներշնչում ապաշրջափակման օգուտների վերաբերյալ։ Մի՞թե արդեն պարզ չէ, որ ոչ մի ապաշրջափակում էլ տեղի չի ունենալու, հենց այդ իսկ պատճառով էլ Ադրբեջանը միջանցք է պահանջում Հայաստանից։ Իրականում ճանապարհների ապաշրջափակման թեման հերթական միֆն է, ու դրա տակ թաքնված է Հայաստանի ավելի խոր շրջափակումը և ինքնիշխանության կորուստը։ Իսկ ի՞նչ պետք է առաջին հերթին անի հայկական կողմը Ադրբեջանի մեծացած ախորժակը զսպելու նպատակով։
Հայաստանը պետք է փորձի Ադրբեջանի վրա ավելացնել միջազգային ճնշումը, որը ոչ թե միայն ձևական հայտարարությունների տեսքով կլինի, այլ առարկայական. այս ընթացքում Ալիևն իր վրա որևէ շոշափելի ճնշում չի զգացել, դրա համար էլ հայտարարում է, թե աշխարհը չկարողացավ կանգնեցնել իրենց, ապա ակնարկում, որ այս անգամ ևս նույնն է լինելու։ Այս առումով կարևոր քայլ է, որ ՄԱԿ-ի Միջազգային դատարանը հրապարակեց Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով միջանկյալ միջոցի կիրառման որոշումը, որով Ադրբեջանին պարտավորեցնում է բռնությունից և մարմնական վնասվածքներից պաշտպանել բոլոր գերիներին, կանխել հայերի դեմ ռասայական ատելության հրահրումը և պատժել հայկական մշակութային ժառանգության հանդեպ վանդալիզմի համար։
Ճիշտ է՝ դատարանի որոշումը մեծ միջազգային արձագանք կարող է ապահովել, սակայն բավարար չէ, քանի որ Ադրբեջանն Ալիևի գլխավորությամբ հանցագործ պետություն է, որը ցեղասպանական հանցագործություններ է իրականացրել Արցախում և ընդհանրապես թքած ունի ժողովրդավարության, մարդու իրավունքների ու միջազգային նորմերի վրա, ու բոլոր հիմքերը կան այդ երկրին պատժելու ու սանկցիաների ենթարկելու համար։ Ուստի Ադրբեջանի դեմ պետք է օգտագործվեն բոլոր հնարավոր միջազգային հարթակներն ու լծակները։ Սակայն դրա համար անհրաժեշտ է, որ Հայաստանը նոր թափ հաղորդի իր դիվանագիտությանը, օգտագործի իր ունեցած կապերը։
Այստեղ կարևորվում է նաև սփյուռքի հետ միասին օրուգիշեր աշխատանքն ու խորհրդարանական դիվանագիտության դերը։ Իսկ թե դրա փոխարեն ինչով են զբաղված այսօր մեր իշխանությունները, այդ թվում՝ խորհրդարանականները, տեսնում ենք ամեն օր...
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 09.12.21թ համարում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ