ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ինքնակամ շինությունների դեմ պայքարում նոր իրավական մեխանիզմներ կկիրառվեն 12/09/2021 11:25 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ «Քաղաքացիական օրենսգրքում» և հարակից օրենքներում փոփոխություններ կիրականացվեն։ Գործադիրն այսօրվա նիստում հավանություն տվեց օրենսդրական փաթեթին։
ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը նշեց, որ առաջարկվող կարգավորումների նպատակն ինքնակամ շինարարության դեմ պայքարում առավել արդյունավետ իրավական մեխանիզմների նախատեսումն է։
«Ինքնակամ շինարարությունների գործընթացը տարիներ շարունակ բավարար չափով չի կարգավորվել, ինչի հետևանքով աղճատվել է բազմաթիվ քաղաքներում քաղաքաշինական պատկերը, և անվտանգության հետ կապված խնդիրներ են ծագել։ Այս նախաձեռնությամբ մի գիծ է քաշվելու, որից հետո ինքնակամ կառույցներն այլևս չեն օրինականացվելու»,-նշեց նախարարը։
Կարեն Անդրեասյանը պարզաբանեց՝ քանի որ կառավարությունը նպատակ չունի այնպես անել, որ արդեն կառուցված ինքնակամ շինությունները քանդվեն, մշակվել է հստակ մեխանիզմ, թե ինչպես են օրիանակացվելու մինչ այս օրենքի ընդունման պահը կառուցված ինքնակամ շինությունները։
«Ըստ այդ մեխանիզմի՝ հատկապես արագ պետք է քայլեր ձեռնարկեն այն քաղաքացիները, որոնք ինքնակամ շինություններ են կառուցել 2021թ.-ի հունվարի 1-ից սկսած։ Այդ քաղաքացիներին տրվելու է երկամսյա ժամկետ, որ կադաստրի կոմիտեում ներկայացնեն համապատասխան պահանջվող փաստաթղթերը, որն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո կառավարությունը հստակ կսահմանի։ Երևանի վարչական սահմաններում կառուցված ինքնակամների համար տրված է մինչև 2023թ.-ի հունվարի 1-ը, որ հաշվառվեն։ Այն տեղերում, որտեղ միայն գյուղական բնակավայրեր են, մինչև 2025 թվականի հունվարի 1-ը»,-ասաց Կարեն Անդրեասյանը։
Վերջինս նշեց, որ այսուհետ ավելի խիստ պատիժներ ու սանկցիաներ կլինեն այն համայնքապետերի նկատմամբ, որոնք չեն իրագործի տեսչական մարմինների պահանջները՝ կասեցնելու ապօրինի շինարարությունները, չեն ապամոնտաժի ու չեն ազատի համայնքային հողերը նման շինություններից։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ կադաստրի կոմիտեն բավական լավ տեմպերով իրականացնում է Հայաստանի բնակավայրերի օդային լուսանկարահանումներ, և 2021թ.-ի դրությամբ հասանելի կլինի բոլոր շինությունների մասին տեղեկություններ։
«Մենք չենք կարող ասել, որ գոյություն ունեցող ապօրինի շինությունները քանդվում են, պետք է որոշակի ժամանակ թողնենք։ Խնդիր ունեինք մի պահ ֆիքսել, որ սրանք են ՀՀ-ում գոյություն ունեցող կառույցները և այլևս որևէ կառույցի ի հայտ գալը կարող ենք արձանագրել, որ դա գոյություն է ունեցել այս հնարավորությունը ստեղծելուց հետո»,-ասաց վարչապետը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ