ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայկական պետականության և հայ ժողովրդի հետագա գոյությունն այսօր կախված է երեք խնդիրներից. Բաբայան 12/09/2021 12:42 | ԼՐԱՀՈՍ
Արցախի պաշտպանության առաջին նախարար, Հայաստանի «Ազատական» և Արցախի «Միասնականան հայրենիք» կուսակցությունների հիմնադիր-նախագահ՝ Սամվել Բաբայանն ուղերձ է հղել։
Ուղերձը ներկայացնում ենք ստորև.
«Հայկական պետականության և հայ ժողովրդի հետագա գոյությունն այսօր կախված է երեք խնդիրներից, կախված է այս երեք հարցերում մեր և ձեր ընտրությունից և մեր ընտրությունը պաշտպանելու պատրաստակամությունից։
Այսօր իրական օրակարգում 3 հարց կա, որոնք իսկապես կկանխորոշեն Հայաստանի և Արցախի ճակատագիրը.
1. ՄԱԿ-ի միջազգային մանդատի հաստատումը Լեռնային Ղարաբաղի տարածքում:
Մինչև ԼՂՀ միջազգային ճանաչումը, որպես անկախ հանրապետություն, ԼՂՀ-ն պետք է լինի մանդատային տարածք՝ ՄԱԿ-ի մանդատով խաղաղապահ ուժերի ներկայությամբ, նրանց հստակ ամրագրված լիազորություններով, պարտավորություններով և վերահսկողության մեխանիզմներով (ներառյալ հակամարտության սրում հրահրող կողմի պատասխանատվության ենթարկելը):
2. Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը:
Այս գործընթացը պետք է տեղի ունենա ոչ թե «միջանցքային» ձևաչափով՝ արտատարածքային օգտագործման իրավունքով, ինչպես դա պահանջում է Ադրբեջանը, այլ բացառապես «ճանապարհային» ձևաչափով։ Մեր տարածքով մենք բացում ենք "ճանապարհներ"՝ բեռների և ուղևորների տարանցիկ փոխադրման նկատմամբ, հայկական կողմի բացարձակ վերահսկողությամբ:
3. Հայաստանի պետական սահմանների սահմանագծում և սահմանազատում Ադրբեջանի հետ։
Այս գործընթացը պետք է իրականացվի բացառապես 1920-ական թվականների քարտեզներով` միջազգային իրավական հիմունքներով։
Ամեն անգամ, գիտակցելով պահի լրջությունն ու ճակատագրական լինելը, ես դիմել եմ և՛ իմ ժողովրդին, և՛ Հայաստանի առաջին դեմքերին՝ կեղծ օրակարգերից հրաժարվելու պահանջով: Առաջարկել եմ միավորվել իրական սպառնալիքների դեմ և ձեռնարկել բոլոր միջոցները՝ բանակը հզորացնելու, մեր հայրենիքն ու սահմանները պաշտպանելու համար։ Բայց ամեն անգամ ես բախվել եմ իշխանությունների խլությանն ու իմ ժողովրդի անհիմն անհոգությանը։ Ժամանակ անց, այդ թվում՝ 44-օրյա պատերազմից հետո, շատերը վերջապես հասկացան, որ ես թմբկահարում էի սահմանների անպաշտպան լինելու և բանակի անպատրաստ լինելու մասին՝ ոչ թե անձնական շահերից ելնելով՝ պաշտոններ կորզելու նպատակով, այլ մեր որդիներին պաշտպանելու և նրանց հերթական պատերազմի մսաղացից հեռու պահելու համար։
Ավելի քան քսան տարի ես խոսել եմ Արցախի մանդատային կառավարման և խաղաղապահ ուժերի ներկայության անհրաժեշտության մասին, որոնք իրենց իսկ ներկայությամբ, թույլ չէին տա Ադրբեջանի և Թուրքիայի կողմից ռազմական ագրեսիա։
Մեկ անգամ չէ, որ ստիպված էի բացատրել, որ Ադրբեջանը, տասնյակ միլիարդավոր դոլարների սպառազինություն և մարտական տեխնիկա գնելով, պատրաստվում է լուրջ պատերազմի, և մենք միայն 2 ելք ունենք, կամ նույնպես զինվել, որպեսզի համարժեք պատասխան տանք ագրեսիայի դեպքում, կամ եթե չենք ամրապնդում բանակը, ապա գոնե հրավիրենք միջազգային խաղաղապահ առաքելություններ, որոնք ի զորու են պաշտպանել Արցախը պատերազմից։
Ոչ ոք այն ժամանակ չցանկացավ խորամուխ լինել այս ամենի մեջ, ինչ ես ասում եմ․ ավելին՝ ինձ մեղադրում էին գրեթե դավաճանության մեջ։ Իսկ 44-օրյա պատերազմից հետո, երբ յուրաքանչյուրն իր մաշկի վրա զգաց իմ խոսքերի ճշմարտացիությունը, վերջապես բոլորին հասկանալի դարձավ մանդատային ներկայության էությունը և բոլորն արդեն ընդունում են, որ ես ճիշտ էի։
Ցավալիորեն այսօր նույն բանն է տեղի ունենում։ Իմ հարցազրույցներից մեջբերումներ են անում, իմ հարցազրույցներից հատվածներ են ակտիվորեն տարածում, ընդ որում՝ հաճախ դա անում են անհասկանալի ծագման կասկածելի ռեսուրսները, ինձ մեկնաբանում են տարատեսակ «փորձագետները»՝ փորձելով միաբերան բացահայտել իմ հայտարարությունների շարժառիթները, բայց բուն էությունը անտեսվում է։
Նույնիսկ լրագրողները, ովքեր գործունեության բերումով պարտավոր են խորամուխ լինել հիմնարար հարցերի ու առաջարկվող լուծումների մեջ, ծառերի ետևում անտառներ չեն տեսնում, հորինված սենսացիաների հետևից ընկնելով կորցնում են գլխավորը․ ես չեմ ուզում ո՛չ պաշտոններ, ո՛չ կոչումներ, չեմ ընկնում էժանագին փառքի կամ վարկանիշի հետևից, ինձ այդ ամենը վաղուց պետք չէ։ Միակ բանը, ինչին ձգտել եմ և որի համար միշտ պայքարել եմ՝ իմ հայրենիքի և իմ ժողովրդի հզորացումն է։
Ուստի այսօր, հերթական անգամ, բոլորիս համար վճռորոշ այս պահին դիմում եմ բոլոր հայերին՝ իշխանավորներին, կուսակցություններին, քաղաքական ուժերին, լրագրողներին և հասարակ ժողովրդին։
Սիրելի՛ եղբայրներ և քույրեր, վերջապես հրաժարվեք մտացածին օրակարգերից և միավորվեք իրական խնդիրների շուրջ՝ ընդդեմ համընդհանուր սպառնալիքների։ Այսօր, իրապես, վերը նշված երեք հարցերից է կախված համայն հայության ճակատագիրը։ Եկեք հրաժարվենք քաղաքական մանր տարաձայնություններից ու ժողովրդին արհեստականորեն տարանջատող ամբիցիաներից և միավորվենք արտաքին թշնամու դեմ՝ ով ի տարբերություն մեզ, զգալիորեն հզորացել է և՛ տնտետասական, և՛ դիվանագիտական, և՛ ռազմական ոլորտներում։ Եկե՛ք միաբանվենք որպես միասնական ուժ, ստեղծենք փոխգործակցության հարթակ՝ արդի մարտահրավերները և լուծումները քննարկելու համար, և լսենք միմյանց՝ առանց սևերի ու սպիտակների բաժանվելու, առանց պիտակների ու նախապաշարմունքների։
Հենց այդ մասին եմ խոսել իմ վերջին հարցազրույցներում։ Հենց այդ որոշումներն են, որոնք փորձում էի տեղ հասցնել, որպեսզի բոլորը հասկանան, որ ադրբեջանա-թուրքական տանդեմը մեզ փակուղի չի մտցրել, հայկական կողմի համար շահավետ լուծումներ կան, և այն ամենը, ինչը հիմա պետք է՝ միավորվել ու պնդել մերը։ Իշխանությունը պետք է լսի մեր ռացիոնալ առաջարկները և հաշվի առնի դրանք։
Մենք այլևս սխալվելու իրավունք չունենք։ Եվ այն արդարացումները, որ մենք չենք սխալ գործողները, որ ոչինչ չենք կարող փոխել, որ մեզանից ոչինչ կախված չէ, այլևս չի աշխատի։ Մենք բոլորս միասին պատասխանատու ենք այս երեք հարցերի հանգուցալուծման համար։ Մենք բոլորս միասին պատասխանատու ենք Հայաստանի և Արցախի ներկայի ու ապագայի համար։
Եվ ժամանակն է, որ խոսքերը գործողություններ դառնան․
Ես պատրաստ եմ բոլորի հետ քննարկել մեր առաջարկներն ու լուծումները նշված երեք հարցերի շուրջ՝ մանրամասն հիմնավորումներով։ Պատրաստ եմ նաև լսել բոլոր առաջարկները, մասնակցել ցանկացած ձևաչափի հանդիպումներին ու քննարկումներին, և կոչ եմ անում յուրաքանչյուրիս պատասխանատվություն ստանձնել մեր հայրենիքի ճակատագրի համար ու հայ ժողովրդի պատմության նոր էջ սկսել՝ այս երեք հարցերի շուրջ հաղթանակով»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ