ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մեղրիի նախկին համայնքապետի գործով նախագահող դատավորն ինքնաբացարկ է հայտնել. դատախազն օպերատիվ տվյալներ էր ստացել, որ դատավորն ու Մխիթար Զաքարյանը մտերիմ հարաբերություններ ունեն 12/09/2021 19:44 | Դատական ռեպորտաժներ
Մեղրիի նախկին համայնքապետ, ԱԺ պատգամավոր Մխիթար Զաքարյանի և մյուսների գործով նախագահող դատավոր, Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Նապոլեոն Օհանյանն ինքնաբացարկ է հայտնել՝ բավարարելով մեղադրող դատախազի միջնորդությունը։
Նշենք, որ դատավոր Նապոլեոն Օհանյանի վարույթում քրեական գործը գտնվում էր սեպտեմբեր ամսից, այս ընթացքում արդեն իսկ հետազոտվել են քրեական գործում առկա ապացույցները, դատարանը պետք է անցներ դատական վիճաբանության փուլին, սակայն մեղադրող կողմը օպերատիվ տեղեկություններ է ստացել ինքնաբացարկի հիմքերի մասին և դեկտեմբերի 7-ին կայացած դատական նիստի ընթացքում ներկայացրել դատավորին՝ ինքնաբացարկի միջնորդություն։ Մասնավորապես, Արմեն Օսեյանը դատարանում հայտնել է, որ դեկտեմբերի 6-ին ՀՀ ոստիկանությունից օպերատիվ տվյալներ են ստացել, որի համաձայն՝ Զաքարյանն ունի ընկերական հարաբերություններ Մերուժան Սիմոնյանի հետ, ում միջոցով տարիներ առաջ ծանոթացել և ներկայումս մտերիմ ընկերական հարաբերությունների մեջ է գտնվում Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախկին նախագահ Սամվել Գրիգորյանի և ներկայիս նախագահ Նապոլեոն Օհանյանի հետ և. ըստ տեղեկությունների, հնարավոր է, որ սույն քրեական գործով վերջինս դրսևորի կողմնակալ վերաբերմունք, հետևաբար, ողջամիտ կասկած է առաջանում դատարանի անկողմնակալության մեջ։
Պաշտպանության կողմն ու ամբաստանյալներն առարկել են միջնորդության դեմ։ Դատավոր Նապոլեոն Օհանյանը բավարարել է ինքնաբացարկի միջնորդությունը՝ չհերքելով, որ Մերուժան Սիմոնյանն իր մտերիմ ընկերն է, իսկ Սամվել Գրիգորյանի հետ ունեցել է աշխատանքային հարաբերություններ, քանի որ Գրիգորյանը 2008-2021թթ եղել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ։ Դատավոր Օհանյանը նաև արձանագրել է, որ, թեև Մերուժան Սիմոնյանն ու Մխիթար Զաքարյանը ընկերներ են, բայց ինքն անձամբ Զաքարյանի հետ մտերիմ կամ ընկերական հարաբերություններ չունի և նշված հանգամանքն իրեն չի կարող կաշկանդել՝ օբյեկտիվ և արդար քննություն կատարելու համար, ավելին՝ դրան ուշադրություն չի դարձրել, քանի որ իր երկար տարիների աշխատանքային փորձով և Սյունիքի մարզի առանձնահատկություններով, մասնավորապես, բնակչության սակավությամբ պայմանավորված՝ նման իրավիճակ կարող է ստեղծվել բազմաթիվ գործերով, ինչի կապակցությամբ էլ դատաքննության նախապատրաստման փուլում ինքնաբացարկ չի հայտնել։
Բացի այդ՝ դատավոր Օհանյանն ընդգծել է, որ ինչպես սույն գործով, այնպես էլ՝ որևէ այլ քրեական գործի քննությամբ երբևէ կանխակալ վերաբերմունք չի ունեցել։
«Պետք է փաստեմ, որ սույն դեպքում իմ կողմից ինքնաբացարկի հիմքերի առկայության դեպքում ինքնաբացարկ չհայտնելը կարող է բացասական անդրադառնալ հանրության կողմից դատական իշխանության անաչառության եւ անկախության ընկալման վրա»,- նշել է դատավորը՝ բավարարելով դատախազի միջնորդությունը։
Դատավոր Օհանյանի կողմից ինքնաբացարկ հայտնելուց հետո քրեական գործը երեկ մակագրվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գնել Գասպարյանին։
Հիշեցնենք, որ սույն քրեական գործով մեղադրյալի կարգավիճակում են Մեղրիի նախկին համայնքապետ, ԱԺ ընտրված պատգամավոր Մխիթար Զաքարյանը, փոխհամայնքապետ Արմեն Սամվելյանը և համայնքապետարանի աշխատակից Արտավազդ Արզումանյանը։ Քրեական գործը վերաբերում է պաշտոնեական լիազորությունների չարաշահմանը։
Նշենք, որ Մ.Զաքարյանը կալանավորվել է առանց պատգամավորական անձեռնմխելիությունից զրկվելու, ինչը ՀՀ ՍԴ-ի այսօրվա որոշման համաձայն ապօրինի է, հետեւապես նա պետք է անհապաղ ազատ արձակվի։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
- 01/17/2025 18:21 Մարմնավաճառը գողացել է իր հաճախորդ ոստիկանի ավտոմեքենան