ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Թող Աշոտիկին ուղարկի Բաքու, վերադարձնի մեր ռազմագերիներին. Իր տղային նորմալ կվերաբերվեն, չեն խոշտանգի որպես պետական այրի որդու. Անհետ կորած զինվորի հարազատ 12/08/2021 11:44 | Մեկնաբանություն
Խորհրդարանի մուտքի մոտ հավաքված գերեվարված և անհետ կորած զինծառայողների հարազատները հայտնեցին, որ իրենց հետ հանդիպել է իշխանական պատգամավորներից մեկը, որը համամիտ է իշխանության դիրքրոշմանման հետ։ Մասնավորապես՝ նա չի ցանկացել մեղադրել թիմակցին՝ Ալեն Սիմոնյանին։
Ըստ հարազատների, իշխող ուժի հայտարարությունները հիմք հանդիսացան ադրբեջանական մամուլում շահարկելու գերեվարված զինծառայողների հարցը։ Հարազատները պնդում են՝ Ալեն Սիմոնյանը չի տիրապետում իրավիճակին ու չէր պատկերացնում, որ իր իսկ հայտարարությունից հետո նման արձագանք կլիներ։
«Մեր հստակ պահանջն է, դուրս գալ ժողովրդի առաջ, տալ բացատրություն, տղամարդ գտնվել, առողջ դատողությամբ այսպես ասել՝ «մի քիչ գինովցած եմ եղել, հիմար արտահայտություն եմ արել, կներեք, սխալ եմ արել»»,- ասաց զինծառայողներից մեկի հարազատը։
Հարազատները նշեցին, որ ծնողները մեկ տարուց ավելի անորոշության մեջ սպասում են՝ հույսով, որ լուծելու են խնդիրները, բայց միաժամանակ որդիները Բաքվում սպասում են տուն վերադարձին։
«Մեր երեխաները բետոնի վրա սառում են, ինչ զրկանքների միջով են անցնում, ի՞նչ որոշումներ եք դուք կայացնում։ Մենք պահանջ ունենք։ Մեր ցանկացած տղա հերոս է, գնացին հանուն հողի ու հայրենիքի։ Չեք կարող ուղղակի քմահաճ որոշում կայացնել ու ձեր բիզնես պլանները կատարեք՝ թշնամու հետ համագործակցելով»։
Դիտարկմանը, որ Փաշինյանը հրաման է տվել զորքերը հետ քաշելու ու չկրակելու, հարազատները հիշեցրեցին նաև Փաշինյանի՝ նախկինում ասված հայտարարությունները։
«Վարչապետը նաև հայտարարում է, պատրաստ է տալ իր տղային՝ Աշոտիկին։ Հիմա ունի այդ հնարավորությունը։ Ինքը նաև ժամանակ է շահելու, թող Աշոտիկին ուղարկի Բաքու, իր տղային նորմալ կվերաբերվեն, չեն խոշտանգի որպես պետական այրի որդու՝ վերադարձնի մեր ռազմագերիներին ու անհետ կորածներին։ Քննարկումից հետո ինչ ճակատագիր կսպասվի Աշոտիկին, մեզ չի հետաքրքրում»,- ասաց հարազատը։
Հարազատները պնդեցին նաև, որ ԱԺ նախագահի համար նոր՝ 90 միլիոն արժողությամբ մեքենա են գնում, իսկ դիրքերը կահավորված չեն։
Հիշեցնենք, որ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ համացանցում հայտնված տեսանյութից հետո երկրորդ օրն է` ոտքի են կանգնել գերեվարված, զոհված և անհետ կորած զինծառայողների հարազատները։ Այսօր նրանք հավաքվել են ԱԺ մուտքի մոտ։
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ