ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ալեն Սիմոնյանը ավտոմատ դառնում է Ադրբեջանի «զակազչիկը»՝ մեր երեխեքին այնտեղ ոչնչացնելու համար. Գերիների և անհետ կորածների հարազատները ԱԺ-ի մոտ են, բացատրություն են պահանջում Սիմոնյանից 12/08/2021 10:51 | ԼՐԱՀՈՍ
Ազգային Ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ համացանցում հայտնված տեսանյութից հետո երկրորդ օրն է` ոտքի են կանգնել գերեվարված, զոհված և անհետ կորած զինծառայողների հարազատները։ Այսօր նրանք հավաքվել են ԱԺ մուտքի մոտ։
Արսեն Ղուկասյանը հայտնել է, որ տարբեր խմբակցությունների պատգամավորներին հանդիպել են նիստը սկսվելուց առաջ։
«Պատգամավորներին ասել ենք՝ ձեր ղեկավարին ասեք, որ ինքը պատասխան է տալու»։
Ղուկասյանը նշել է, որ իրենց պետք է մոտենա Ալեն Սիմոնյանը։ Չնայած մի շարք իշխանական պատգամավորներ հայտնել են, որ Ալեն Սիմոնյանը դա նկատի չուներ, Ղուկասյանը նշեց՝ արտահայտությունը արել է Սիմոնյանը, նա էլ պետք է բացատրություն տա։
«Ինքը չի կարող գնահատական տալ, տեղյակ չի ինչ է եղել, թող գործը քննեն, նոր գնահատական տա։ Ես իր արտահայտությունից, որ մենք գերի չունենք, հասկանում եմ ոնց որ Ադրբեջանին մեսիջ անի, որ մեզ գերի պետք չեն, ինչ ուզում ես արա, այսինքն, ավտոմատ դառնում է Ադրբեջանի զակազչիկը՝ մեր երեխեքին այնտեղ ոչնչացնելու համար»։
Հիշեցնենք` համացանցում է հայտնվել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ գաղտնի նկարահանված մի տեսանյութ, որում ՀՀ ԱԺ նախագահը հայտարարում է` գերիների ծնողներն էլ գիտեն, որ իրենց որդիները դասալքություն են արել և որ իր համար գերիներ չկան։
Ավելի ուշ Ալեն Սիմոնյանը մեկնաբանեց, որ տեսանյութը մոնտաժված է ու իր խոսքը կիսատ է ներկայացված։ Այդուհանդերձ, նա վերահաստատեց` բոլոր այն զինծառայողները, որոնք վայր են դրել զենքն ու հանձնվել են գերության, կենթարկվեն քրեական հետապնդման։
Այս տեսանյութի տարածվելուց հետո անհետ կորածների և գերիների ծնողներն ու հարազատները բողոքի ակցիա իրականացրեցին կառավարության շենքի դիմաց։ Պահանջում էին ԱԺ նախագահից գալ և պատասխան տալ գերիներին դասալիք անվանելու համար, սակայն հանդիպում տեղի չունեցավ և հարազատները մի քանի ժամ շարունակ փակ պահեցին Հրապարակ տանող փողոցները։
Միաժամանակ Շիրակի մարզպետարանի դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում նաև Շիրակի մարզից գերեվարված զինծառայողների հարազատները։ Նրանք փակել էին մարզպետարանի դիմացի փողոցները և պահանջում են անհապաղ հանդիպում Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի հետ։ Բողոքի ակցիայի մասնակիցները հայտնել էին, որ չեն պատրաստվում հեռանալ այստեղից, քանի դեռ չեն հանդիպել մարզպետին։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ