ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նորմալ երկրում նման հայտարարությունից հետո ԱԺ նախագահը պետք է հրաժարական տար, պատասխան տալու պահը գալու է. Զոհրաբյանը՝ Ալեն Սիմոնյանի հայտարարության մասին 12/07/2021 19:59 | ԼՐԱՀՈՍ
Ալեն Սիմոնյանի՝ գերիների վերաբերյալ հայտարարությունը ողջ իշխանության դիրքորոշումն է, նորմալ երկրում նա միանգամից հրաժարական կտար: «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ սկանդալային տեսանյութին:
Հիշեցնենք, որ տելեգրամյան ալիքներում Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ սկանդալային տեսանյութ է հրապարակվել, որտեղ նա մեղադրում է Բաքվում գտնվող հայ ռազմագերիներին՝ զենքը վայր դնելու և թշնամուն հանձնվելու մեջ. «Էդ գերիներին համարում եմ, որ արդեն իրենք չկան, իմ համար չկան»,-ձայնագրության մեջ ասում է Սիմոնյանը:
Մեզ հետ զրույցում Զոհրաբյանը նշեց, որ ամենևին զարմացած չէ Սիմոնյանի հայտարարություններից, քանի որ դրանք բխում են այսօրվա իշխանության քայլերի և խոսքերի տրամաբանությունից: Ավելին՝ նա պնդեց, որ հասարակության մեծ մասն ամեն կերպ փորձելու է արդարացնել Ալեն Սիմոնյանի հայտարարությունը.
«Ինձ համար այս ամենի մեջ զարմանալու ոչինչ չկա, Ալեն Սիմոնյանի հայտարարությունից ես ո՛չ ցնցված եմ, ո՛չ հուզված: Ես չեմ կարծում, որ Ալեն Սիմոնյանը այնպիսի մի արտառոց բան է ասել, որն այս իշխանության քայլերի տրամաբանությունից դուրս է: Մի կասկածեք, եթե վաղը լինի ընտրություն, այս իշխանությունը կրկին ունենալու է իր կոնստանտ անփոփոխ ձայները: Ես գիտեմ շատ մարդկանց, այդ թվում՝ ցավոք սրտի, ռազմագերիների, անհետ կորածների և զոհերի հարազատների, որոնք, անկախ ամեն ինչից, պատրաստ են նորից ձայն տալ այս իշխանությանը: Պատճառները չեմ կարող ասել, ինձ համար այդ մոտիվացիան անհասկանալի է՝ բացի տոտալ ատելության նախկինների նկատմամբ»,-ասաց Զոհրաբյանը:
Ըստ Զոհրաբյանի՝ սա միայն Ալեն Սիմոնյանի դիրքորոշումը չէ գերիների վերաբերյալ, այլ՝ ողջ իշխանության, զրուցակցի խոսքով՝«Ալեն Սիմոնյանն այս իշխանության տիպիկ ներկայացուցիչն է, այդպես մտածում են խորհրդարանում իրենցից նստած յուրաքանչյուրը».
«Իրենք բոլորն էն այդպես մտածում, երբ ինձ ասում են՝ Նիկոլը իրենց վրա կոմպրոմատներով ճնշում է գործադրում կամ Նիկոլից վախենում են, բայց իրենց մեջ ազնիվ մարդիկ կան՝ոչ, այնտեղ բոլորը անհայրենիք մանկուրդների հավաքածու է, որոնք չունեն հայրենիքի զգացողություն և արժեքային համակարգ: Ես զարմանում եմ մեր հասարակության մի հատվածի զարմանքի վրա, իսկ ի՞նչ է ասել ավելին Ալեն Սիմոնյանը, քան արել է այս իշխանությունը, երբ ասում էին՝ Շուշին մռայլ և դժգույն քաղաք է , երբ մեղադրում էին գերիներին, ասում էին՝ դեռ պետք է պարզվի՝ ինչ հանգամանքներում են գերի ընկել, հայկական բնակավայրերը կոչում էին ադրբեջանական տեղանուններով, ի՞նչ նոր բան է ասել Ալեն Սիմոնյանը, որ պատերազմից հետո չի ասվել կամ արվել, ես ավելի շատ զարմացած եմ կեղծ պաթոսի և զարմանքի վրա, որևէ բացահայտում»,-ասաց Զոհրաբյանը:
ԱԺ նախագահը նաև պնդել էր, որ «զենքը վայր դրած և գերի հանձնված զինծառայողների նկատմամբ քրեական գործ է հարուցվելու»:
Նաիրա Զոհրաբյանը հիշեցրեց, որ այս մասին ԱԺ ամբիոնից բազմիցս ասել է Նիկոլ Փաշինյանը, իսկ Ալեն Սիմոնյանը ընդամենը կրկնում է վերջինիս. «Սա իրենց համար նորմալ է, հասարակության 54%-ի համար, ովքեր իրենց քվեն տվել են այս իշխանությանը, նույնպես նորմալ է»,-ասաց Զոհրաբյանը:
Զրուցակիցը վստահեցրեց, որ Ալեն Սիմոնյանի հայտարարություններին ոչինչ էլ չի հետևելու, միևնույն ժամանակ նշեց, որ քաղաքակիրթ երկրում նման հայտարարություն արած պաշտոնյան անմիջապես հրաժարական կտար.
«Հիմա իր խոսնակը մի հայտարարությամբ կփակի թեման, այս իշխանության սատարողները այդ ամենը կկրկնեն՝ ասելով, թե կոնտեքստից կտրված է, երբ հասարակության մի զգալի հատված հետևողականորեն արդարացում է փնտրում այս իշխանության քայլերի մեջ, նրանք էլ իրավունք ունեն ասել և անել այն, ինչ ուզում են»,-ասաց Զոհրաբյանը և շեշտեց, որ նորմալ երկրում նման հայտարարություն արած պաշտոնյան հրաժարական կտար. «Ես մշտապես հավատում եմ տիեզերական արդարությանը, ես գիտեմ, որ պատասխան տալու պահը գալու է, և իրենցից որևէ մեկը, աշխարհի որ մասում էլ լինի, որ դեսպանատով էլ փախչի, չի խուսափելու այդ պատասխանատվությունից»,-եզրափակեց Զոհրաբյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ