ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Թուրքը մնում է թուրք․ Հայաստանի վարքագծից է կախված տարածաշրջանային կայունությունն ու խաղաղությունը․ Ճշմարիտյան 12/07/2021 21:10 | ԼՐԱՀՈՍ
Հիմնավորման կարիք չունի այն, որ Հայերին բնաջնջելու իղձը եղել է, մնացել է, և առայժմ մնալու է, որպես թյուրքական դաշինքի քաղաքական նպատակ և թյուրքական իղձ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Կարեն Ճշմարիտյան։ը
«Ռուսաստանի դաշնության, Արևմուտքի, Իրանի և թյուրքական դաշինքի(Թուրքիա, Ադրբեջան) կողմից Հարավային Կովկասում իրացվող քաղաքական ու ռազմական օրակարգերին հետևելիս կրկին ու կրկին հիմնավորվում է մեկ ակնհայտ պատմական իրողություն։
Այն է՝ Հայաստանի վարքագծից է կախված տարածաշրջանային կայունությունն ու խաղաղությունը։ Եթե հայկական համարվող կողմը հանդես է գալիս թյուրքական դաշինքի հետ համահունչ և անվերապահ խաղաղության օրակարգով, ապա անմիջապես դադարում են գործել Հայաստանի անվտանգության բացառապես բոլոր ռազմական, աշխարհաքաղաքական ու տնտեսական երաշխիքները։
Հայկական կողմից թրքահաճո արտաքին քաղաքականությունը ցանկացած պարագայում վերածվում է նոր հակամարտությունների արտադրության աղբյուրի, վտանգավոր գործոնի և տարածաշրջանի բոլոր շահառուների համար՝ կայունության լրջագույն սպառնալիքի։
Այլևս պատմությամբ հաստատված անհերքելի իրողություն է, որ այնքան ժամանակ քանի դեռ թյուրքական դաշինքը հիմնավորապես ու վերջնականապես չի հրաժարվել բացահայտ ցեղասպան քաղաքականությունից ( հրաժարումն ապացուցող պայմանները հայտնի են )՝ այս տարածաշրջանի կայունությունն ու խաղաղությունը խարսխված են լինելու բացառապես հայ-թուրքական հակամարտության գոյության և այդ հակամարտության իրացումը զսպող գործոնների պահպանման վրա։ Հետևաբար, իրական քաղաքականության («ռեալ պոլիտիկ»-ի) տեսանկյունից այս մոտեցման իրագործման հավանականությունը մշտապես կախված է ոչ թե խաղաղություն հաստատող ինչ-որ փաստաթղթերից, այլ հենց Հայաստանում տիրող իրավիճակից և դրանից բխող ներքին և արտաքին քաղաքական վարքագծից:
Այսինքն, թուրքական իղձն իրագործելու միակ անփոխարինելի, անհրաժեշտ պայմանը, դա` Հայաստան պետության խարխլումն է: Այն է` առանց դաշնակիցների, թույլ, մեկուսացած, անկազմակերպ, ներսում պառակտված ու քայքայվող, քաոսի մեջ գտնվող, ազգային արժեքները, ասել է թե՝ պետության հիմքերը խարխլած, անվտանգությունը, պաշտպանությունն ու տնտեսությունը կազմաքանդած, և իր պատմական ուղենիշը կորցրած Հայաստանը:
Եվ հակառակը` եթե պետությունը կայուն է, ազգն անպառակտելի ու միակամ, իսկ երկիրը կառավարվում է արդյունավետ, ապա այն հաջողությամբ պահպանում, ընդլայնում ու զարգացնում է իր ժողովրդի արյամբ ու քրտինքով նվաճած բացառապես բոլոր ձեռքբերումները: Ընդ որում` ոչ թե և ոչ միայն խաղաղության միջազգային երաշխիքներ պարունակող փաստաթղթերի, այլ` ռացիոնալ, իրատեսական և ազգային շահերից բխող հմուտ քաղաքականության և գործուն աշխարհաքաղաքական և անվտանգային երաշխիքների ամրապնդման միջոցով:
Այս պնդումն արդեն իսկ գործնականում հիմնավորվել է 2018-ին նախորդող տարիներում Հայաստանի և Արցախի ողջ պատմական ընթացքով: Հակառակ դեպքում ոչ մի տեսական մտավարժանք, էժան ձեռնածություն, կամ փաստաթղթային երաշխիք չի կարող ապահովել ոչ անվտանգությունը, ոչ էլ պետության, կամ ազգի և պետության գոյությունը, զարգացումն ու հարատևումը: Այս համատեքստում պետք է հիասթափեցնեմ նաև նրանց, ովքեր համարում են, որ հարցը կարող էր փակվել 1994 թվականին, եթե կնքվեր այլ պայմանագիր։
ՀԳ
Մանկամիտ են, պատեհապաշտ են, կամ չտես փողամոլներ են բոլոր նրանք, ովքեր պնդում են, որ այսօրվա թուրքն այլևս նախկին թուրքը չէ», - գրել է նա։
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ