ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դատախազը պահանջում է կալանավորել «Ալֆայի Չիկոյին» և Արմեն Անդրեասյանին. որոշումը կհրապարակվի վաղը 12/06/2021 18:57 | Դատական ռեպորտաժներ
Դատախազությունը պահանջում է կրկին կալանավորել Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի և մյուսների գործով մեղադրյալներ ԶՄՊԿ անվտանգության դեպարտամենտի նախկին ղեկավար, ԱԱԾ փոխգնդապետ Արամ Գասպարյանին՝ «Ալֆայի Չիկոյին» և Արմեն Անդրեասյանին։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Բորիս Բախշիյանի նախագահությամբ, քրեական գործը՝ դատաքննության նախապատրաստելիս քննել է Մանվել Փարամազյանի, Արամ Գասպարյանի և Արմեն Անդրեասյանի խափանման միջոցի հարցը։ Մանվել Փարամազյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը թողնվել է անփոփոխ, իսկ Գասպարյանը գրավի դիմաց ազատ է արձակվել։ Ինչ վերաբերում է Անդրեասյանին, ապա նրա նկատմամբ նախաքննության ավարտական փուլում նախաքննական մարմնի կողմից գրավ էր կիրառվել՝ 20 մլն դրամի չափով, սակայն Անդրեասյանը հնարավորություն չի ունեցել վճարելու գրավի չափը, դատարանն էլ որոշել է գրավի չափ սահմանել 5 մլն դրամը, թեև դատախազը պահանջում էր կալանավորել վերջինիս։ Դատախազությունը վերաքննիչ բողոքներ է ներկայացրել՝ պահանջելով բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը և կրկին կալանավորել Գասպարյանին և Անդրեասյանին։
«Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, այսօր կայացել է դատախազության բողոքի քննությունը։ Մինչ բողոքի ըստ էության քննությանն անցնելը դատավոր Արմեն Դանիելյանը հետաքրքրվեց՝ արդյո՞ք կա ինքնաբացարկի միջնորդություն, ինչին ի պատասխան Մանվել Փարամազյանի փաստաբան Լուսինե Սահակյանը հայտարարեց՝ իրենց դիրքորոշումը դատավորին վաղուց է հայտնի, սակայն միևնույն է միջնորդություն ներկայացնելու դեպքում էլ այն կմերժվի, ուստի, միջնորդություն չեն ներկայացնում։ Մեղադրող դատախազ Ա. Գևորգյանը, ներկայացնելով բողոքի հիմնավորումները, մատնանշեց ամբաստանյալների կողմից գործի հնարավոր խոչընդոտման հավանականությունը՝ նշելով, որ քրեական գործով դատաքննությունը՝ ապացույցների հետազոտման փուլը դեռևս չի սկսվել, բացի այդ՝ վերջիններս հեղինակություն են վայելում, ունեն սոցիալական կապեր։
Անդրեասյանի պաշտպան Լուսինե Սահակյանն էլ, անդրադառնալով վերաքննիչ բողոքի հիմնավորումներին, արձանագրեց՝ փաստացի քննարկվում է գրավի չափի հարցը։ Ըստ փաստաբանի՝ գրավի չափը մեծացնելով՝ դատախազությունը փորձում է կալանավորել Անդրեասյանին։ Պաշտպան Երվանդ Վարոսյանն էլ արձանագրեց, որ մինչդատական վարույթում Անդրեասյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել 20 մլն դրամի չափով գրավը, սակայն այժմ գործը դատարանում է, վարույթ իրականացնող մարմինը դատարանն է, որը գտել է, որ 5 մլն դրամի չափով գրավը բավարար է։ Բացի այդ՝ առկա է նաև իրավական կազուս, մասնավորապես, նախաքննության ընթացքում նախաքննական մարմինը կարող է գրավ կիրառել, իսկ գրավի չափը մուծված չլինելու պարագայում վարույթ իրականացնող մարմինն իրավունք ունի դիմելու առաջին ատյանի դատարան՝ դատական վերահսկողության սահմաններում քննարկելու անձին կալանավորելու կամ գրավի չափը նվազեցնելու հարցը, իսկ այժմ կազուսային իրավիճակ է ստեղծվել, երբ նախկին վարույթ իրականացնող մարմինը՝ ի դեմս դատախազության, դիմել է գործով վարույթ իրականացնող մարմնին՝ դատարանին, որն այլևս դատական վերահսկողության շրջանակներից դուրս է և փորձում է հայցել անձի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորման կիրառումը, մինչդեռ, Վարոսյանը գտնում է, որ նման կարգավորում գրավի ինստիտուտը գործող Քրդատ օրենսգիրքը չունի։ Անդրեասյանի պաշտպանները խնդրեցին դատարանին մերժել բողոքը՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ, միևնույն ժամանակ նկատի ունենալ Անդրեասյանի առողջական վիճակը։
Արամ Գասպարյանի պաշտպան Դավիթ Կարապետյանն էլ արձանագրեց՝ գործով մյուս մեղադրյալ Նվեր Մկրտչյանի պարագայում դատախազությունը երկակի մոտեցում է ցուցաբերում, մինչդեռ, Մկրտչյանի մեղադրանքն առավել ծանր է, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին, մինչդեռ, Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում գործի քննությունից Նվեր Մկրտչյանը խուսափել է, չի ներկայացել նիստին, ինչն էլ հիմք է հանդիսացել, որ դատավորը քննարկի վերջինիս խափանման միջոցի հարցը և կալանավորել Նվեր Մկրտչյանին, ընդ որում, այդ պայմաններում անգամ դատախազը չէր ցանկանում կալանավորել Նվեր Մկրտչյանին։
Նշենք, որ Նվեր Մկրտչյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։
Պաշտպանության կողմը նաև բարձրացրեց այն հանգամանքը, որ դատավոր Արմեն Դանիելյանի տրամադրության տակ առկա չեն գործի նյութերը, դատարանը ծանոթ է միայն դատավարական փաստաթղթերի։
Կողմերի դիրքորոշումը լսելուց հետո Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։ Դատարանի որոշումը կհրապարակվի դեկտեմբերի 7-ին՝ ժամը 11.30-ին։
Հիշեցնենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո նոր թափ հաղորդվեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող Սյունիքի համայնքապետերի նկատմամբ։ Քաջարանի համայնքապետի բնակարանում հուլիսի 8-ին խուզարկություն իրականացվեց, ինչից հետո՝ ժամը 11։15-ի սահմաններում նա բերման ենթարկվեց Երեւան՝ ԱԱԾ ներկայացվելու համար, սակայն ԱԱԾ քննչական դեպարտամենտ է ներկայացվել միայն հուլիսի 9-ին՝ ժամը 01։24-ին։ Համենայն դեպս՝ այդ ժամին է կազմվել ձերբակալման արձանագրությունը։ Հուլիսի 10-ին Մանվել Փարամազյանը կալանավորվել է։ Փարամազյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի, 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (երկու դրվագ), 314-րդ հոդվածի 1-ին մասի (չորս դրվագ) հատկանիշներով։
Այս քրեական գործով մեղադրյալի կարգավիճակում է ևս վեց անձ, այդ թվում՝ԱԱԾ փոխգնդապետ Արամ Գասպարյանը, որն ավելի հայտնի է Ալֆայի Չիկո անունով։ Վերջինս մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 35-149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ և 5-րդ կետերի, 38-308-րդ հոդվածի 1-ին մասի, 144-րդ հոդվածի (երկու դրվագ) հատկանիշներով։ Նշված քրեական գործով նախաքննությունն ավարտվել է, դատախազությունը հաստատել է մեղադրական եզրակացությունը և գործն ուղարկել դատարան։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ