ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՀՅԴ-ն պատրաստ է համագործակցել «Հայրենիք» կուսակցության հետ. Իշխան Սաղաթելյան 12/06/2021 20:11 | ԼՐԱՀՈՍ
ՀՅԴ-ն պատրաստ է համագործակցել իրական ընդդիմադիր ուժերի հետ՝ համայնքներում իշխանություն ձևավորելու համար, բանակցություններ են ընթանում դրա վերաբերյալ: «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը:
Անդրադառնալով ՏԻՄ ընտրության արդյունքներին՝ Սաղաթելյանն ասաց, որ ընդհանուր առմամբ նորմալ են գնահատում ընտրության արդյունքները, սակայն որոշ համայնքներում ավելի մեծ ակնկալիքներ ունեին:
Նշենք , որ ընտրության արդյունքներով՝ դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրության արդյունքներով՝ ՀՅԴ-ն 19 համայնքներում խմբակցություն ձևավորելու հնարավորություն է ստացել:
Մեզ հետ զրույցում Իշխան Սաղաթելյանը հաստատեց, որ ՀՅԴ-ն բանակցում է իրական ընդդիմադիր ուժերի հետ՝ համայնքային իշխանության ձևավորելու հարցում.
«Հայտարարվել է, որ ընդդիմադիր ուժերի հետ միասին տեղական իշխանություն ենք ձևավորելու, Ախուրյանում արդեն հայտարարվել է այդ մասին, առաջիկա օրերին ևս մի քանի համայնքներում իշխանություն ձևավորելու մասին կհայտարարվի: ՀՅԴ-ն, իբրև ընդդիմադիր ուժ, պատրաստ է շատ տեղերում համագործակցել իրական ընդդիմադիրների հետ , օրինակ՝ «Հայրենիք» կուսակցության հետ պատրաստ ենք համագործակցել, այդտեղ որևէ հարց չունենք, բայց անուններով չասեմ, քանի որ բանակցություններ են ընթանում»,-ասաց Սաղաթելյանը:
Աբովյանում ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքով հաղթել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ հավաքելով 46.19 տոկոս ձայն, սակայն մեծամասնություն կազմելու համար պետք է կոալիցիա կազմի այլ ուժերի հետ։
ԲՀԿ անդամ Արման Աբովյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում բացառել է կոալիցիան ՔՊ-ի հետ: Այստեղ անցել են նաեւ «Հանրապետություն» կուսակցությունը եւ ՀՅԴ-ն՝ ստանալով 5.14% կողմ ձայն։
Մեզ հետ զրույցում Իշխան Սաղաթելյանը նշեց, որ հնարավոր է ԲՀԿ-ի հետ քննարկեն Աբովյանում իշխանություն ձևավորելու հարցը.
«Մենք պատրաստ ենք քննարկել այդ հարցը, համապատասխան որոշման մասին կհայտարարենք»,-ասաց նա:
ԱԺ փոխնախագահի պնդմամբ՝ ՔՊ-ն ստում է՝ ասելով, թե 24 համայնքներում հաղթել են,իրականում ՔՊ-ն միայնակ կարող է իշխանություն ձևավորել 15 համայնքում, իսկ մնացածում, եթե ընդդիմադիր ուժերը միավորվեն, ապա կարող են իշխանություն ձևավորել.
«Ես մեր դիրքորոշումը հրապարակային ասել եմ, որ կան որոշ քաղաքական ուժեր, որոնք ներկայանում են այլընտրանք կամ ընդդիմություն, բայց իրականում իրենց նպատակն է հետընտրական շրջանում միանալ ՔՊ-ին, նույնիսկ այն համայնքներում, որտեղ ՀՅԴ-ն մասնակցում էր, պահանջեց, որ յուրաքանչյուրը իր դիրքորոշումը նախապես հայտնի և մարդկանց չխաբի՝ նախընտրական շրջանում ընդդիմություն խաղա և քվեներ ստանալուց հետո գնա միանա ընդդիմությանը»,-ասաց Սաղաթելյանը:
ԱԺ փոխնախագահի արձանագրմամբ՝ հասարակական տրամադրվածությունը ԱԺ արտահերթ ընտրություններից հետո ակնհայտորեն փոխվել է.
«Տեսեք՝ հունիսին ի՞նչ արդյունքներ է եղել, և համեմատեք դրանք ՏԻՄ ընտրությունների արդյունքների հետ, հասարակության տրամադրվածությունը հստակ թվերով ապացուցվում է: Նիկոլ Փաշինյանն ընտրություններից առաջ մարդկանց խոստացել է խաղաղություն, անվտանգություն, սակայն ընտրություններից 5 ամիս անց՝ մարդիկ գիտակցում են, որ վարչապետի աթոռին նստած անձն իրենց խաբել է, մենք շարունակում ենք կորուստներ ունենալ, վտանգները շարունակվում են, իսկ թշնամին էլ օրեցօր առաջ է գալիս, այս ամեն ինչը բերելու է այս իշխանության վերջնական ոչ լեգիտիմացմանը»,-ասաց նա:
Իշխան Սաղաթելյանը մեզ հետ զրույցում ընդգծեց նաև, որ ՏԻՄ ընտրությունների ողջ գործընթացը ուղեկցվել է իշխանության կողմից առերևույթ խախտումներով: Ըստ նրա՝իշխանությունն ամեն ինչ արել է վերարտադրելու համար, ընդդիմադիր թեկնածուների են բերման ենթարկել, կալանավորել, հետապնումներ են իրականցրել, վարչական ռեսուրսի են անխնա օգտագործել, ինչպես նաև շատ համայնքներում համայնքապետրի ՔՊ-ական ԺՊ-ներ են նշանակվել:
Իսկ թե առաջիկայում ի՞նչ քայլեր է պատրաստվում ձեռնարկել ընդդիմությունը, Սաղաթելյանը պարզաբանեց՝ «Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը չունի երկիրը նոր զիջումների տանելու մանդատ, չունի ժողովրդական աջակցություն, որովհետև երկրին աղետ և չարիք բերած իշխանությունը չի կարող երկար ժամանակ խաբել ժողովրդին, այս իմաստով՝ պարարտ հող կա մեր ժողովրդին համախմբելու առումով, խնդիրը մեր ժողովրդին համախմբելն է: Մենք հայտարարել ենք դիմադրություն ձևավորելու գործընթացի մասին, մենք շարունակելու ենք մեր ակտիվ հանդիպումները քննարկումները և մարզային այցելությունները, կա մեկ ընդհանուր ծրագիր, որը պետք է հանգեցնի իշխանափոխության և երկիրը ստեղծված իրավիճակից դուրս բերելուն»,-ասաց Իշխան Սաղաթելյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:26 Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:21 Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ»
- 11/21/2024 08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:14 ՔՊ պատգամավոր Զեյնալյանը հեռացել է անարդարության խոր զգացումով. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից