ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ոչ իշխանական ուժերը 21 համայնքից 8-ում՝ միայնակ, իսկ 13-ում՝ կոալիցիայով կարող են մեծամասնություն կազմել․պատգամավոր 12/06/2021 12:57 | ԼՐԱՀՈՍ
Նիկոլ Փաշինյանի պարտությունների շղթան շարունակվում է: Նա ՏԻՄ ընտրությունների արդյունքում պարտվել է Գորիսում, Կապանում, Գյումրիում, Մեղրիում, Ախուրյանում և սա շարունակական գործընթաց է: Խորհրդարանում ասուլիսի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն՝ անդրադառնալով ՏԻՄ ընտրությունների արդյունքներին.
«Փաշինյանն ասում է՝ ժողովուրդը մեզ մանդատ է տվել՝ անելու այն, ինչ ուզում ենք , բայց այդ մանդատը քիչ-քիչ նվազում է, եթե այսպես շարունակվի, շուտով կտեսնենք, որ այլևս որևէ աջակցություն չունեն նրանք»,-ասաց պատգամավորը:
Արթուր Խաչատրյանի արձանագրմամբ՝ ՏԻՄ բոլոր ընտրություններն ուղեկցվել են ընտրախախտումներով:
Մասնավորապես՝ ՏԻՄ ընտրություններին ընդառաջ իշխանությունը սկսել է սոցիալական աջակցության տրամադրել մարզերին.
«Իշխանությունը փորձում էր ներկայացնել, թե դա որևէ կապ չի ունեցել ընտրությունների հետ, բայց սա զուտ համընկնում չէ»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը:
Արթուր Խաչատրյանը նաև նկատեց, որ խոշորացվոող համայնքային փնջերն այնպես են կազմվել, որ իշխանությունը կարողանա ՏԻՄ ընտրություններին հնարավորինս ավելի շատ ձայներ հավաքի.
«Համայնքների խոշորացումը ևս ուղղված է եղել ՏԻՄ ընտրություններում հաջողություն արձանագրելու համար»,-ասաց պատգամավորը և հավելեց, բացի սա՝ ընտրություններից առաջ ընդդիմադիր թեկնածուների նկատմամբ հալածանքներ են եղել, քրգործեր են հարուցվել և սպառնալիքներ են հնչեցվել նրանց հասցեին.
«Չնայած վարչական ռեսուրսի կիրառմանը՝ 36 համայնքներից ընդամենը 15-ում է ՔՊ-ն կարողացել հավաքել այնքան ձայն, որպեսզի միանձնյա տեղական իշխանություն ձևավորի, իսկ 21 համայնքում ոչ իշխանական ուժերը, 8-ում՝ միայնակ, 13-ում՝ կոալիցիայով, կարող են մեծամասնություն կազմել»,-ասաց պատգամավորը:
Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ իշխանությունը երեկոյան ընտրության արդյունքների ցանկ է հրապարակել, որն իրականության հետ որևէ առնչություն չունի.
«Որոշ համայնքներում, որտեղ իրենք ներկայացնում են, թե հաղթել են, իրականում հենց այդտեղ են պարտվել, քանի որ հույսը դրել են այն մարդկանց վրա, որոնք տարիներ շարունակ ընտրությունից ընտրություն սպասարկել են օրվա քաղաքական իշխանության շահերը, հիմա իրենք կարծում են, թե օգտագործել են այդ մարդկանց համայնքներում, բայց իրականում իրենք են գործիք դարձել պատեհապաշտ մարդկանց ձեռքին, որոնք սկզբունքայնություն չունեն և առաջին իսկ հնարավորության դեպքում պատրաստ են լքել խորտակվող նավը»,-ասաց Արթուր Խաչատրյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ