ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մեզ փոխհատուցում պետք չէ, առավել եւս՝ մեր որդու կյանքի դիմաց, մեզ մեր որդին է պետք, 1 տարի 4 ամիս է չգիտենք որտե՞ղ է, ցնորվում ենք. Անհետ կորած զինծառայողի մայր 12/06/2021 21:31 | ԼՐԱՀՈՍ
44 օրյա պատերազմից հետո անհետ կորած է համարվում Վայոց Ձորի մարզի բնակիչ, ժամկետային զինծառայող Ն.Ս-ն։ Ընտանիքի երրորդ զավակն է, ընդունվել էր Մանկավարժական համալսարանի գեղարվեստի բաժին։ 2019 թվականի հուլիսի 16-ին բանակ զորակոչվեց ու մտածում էր ուսումը շարունակել՝ ծառայությունն ավարտելուց հետո։ Դիմանկարիչ զինծառայողի մասին հարազատները լուր չունեն պատերազմի սկսվելու պահից։
Մայրը՝ Սյուզաննա Վարդանյանը «Փաստինֆո»-ին պատմել է, որ որդին ԱՀ Ջրականի զորամասի զինծառայող էր։ Պատերազմի օրը եղել է մարտական հենակետում։ Վերջին զանգը հարազատներին եղել է սեպտեմբերի 26-ին ։
«Մի փոքր լարված էր խոսում, միայն վերջում ասաց՝ «Դե լավ, վաղը, երևի, կզանգեմ»։ Ես մտածեցի, գուցե նա դիրքում էր ու հորդորել էին դիրքից զանգեր չանի՝ թշնամու համար նկատելի չլինելու համար։ Նաև մտածեցի կապ չկա։ Հետո հասկացա՝ ինչու այդպես ասաց»։
Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտից լսեցին պատերազմի լուրը։ Այդ օրվանից պարբերաբար զանգահարել են, սակայն որդու հեռախոսահամարը անհասանելի է եղել՝ Արցախում վնասվել էին բոլոր կապի միջոցները։ Մինչև օրս հեռախոսահամարն անհասանելի է։
«ՊՆ-ից հորդորեցին հեռախոսահամարները իրենց տրամադրել և իրենք՝ ըստ համարների, կփորձեն տեղորոշել գտնվելու վայրը։ Մենք էլ տրամադրեցինք ու մինչև օրս պատասխան չկա։ Փորձել ենք պատասխան ստանալ, բայց մեզ ասացին, որ Արցախի հանրապետության հեռախոսահամարները չեն կարող վերծանել՝ հասկանալու որտեղ են գտնվում։ Ապա ինչո՞վ էր պայմանավորված մեզանից հեռախոսահամար պահանջելը՝ դա էլ չհասկացանք»,- ասել է մայրը։
Սյուզաննա Վարդանյանը պատմել է, որ հոկտեմբերի 1-6-ը անձամբ եղել է Արցախում՝ Հադրութում։ Մտածել են՝ կհասնեն մինչև Ջրական, սակայն Հադրութից այն կողմ թույլ չեն տվել առաջանալ։ Հոկտեմբերի 6-ին վերադարձել են ու ոչ մի տեղեկություն որդուց չեն կարողացել ստանալ։ Միայն իր մարտական դիրքից ողջ մնացած տղաների հետ են կապ հաստատել, երբ վերջիններիս հեռախոսահամարները հասանելի են դարձել։
«Նրանք ասացին՝ տղայիս զոհված չեն տեսել։ Մենք մտածեցինք, որ եթե որոնողական աշխատանքների արդյունքում մարմինը չհայտնաբերվի, ուրեմն, հավանաբար, գերեվարված է»։
Երեք բնածին արատ ունեցող որդուն բանակ զորակոչելիս խնդիրներ չեն առաջացել, ավելին՝ որդին մշտապես եղել է առաջնագծում։ Պատերազմը սկսվելուն պես թշնամու ուժերին երկար դիմակայել չեն կարողացել ու նահանջել են։ Նույն դիրքից այսօր երեք ողջ մնացած զինծառայող կա, մեկը անհետ կորած է, իսկ 6 զինծառայողի աճյուն հայտնաբերվել ու հուղարկավորվել է։ Թեժ կռվի ժամանակ դիրքում հրետակոծություն, ԱԹՍ ու նման տեխնիկա չի աշխատել։ Մոտիկ մարտեր են եղել։
«Տղաները նշում են, որ չափից շատ ահաբեկիչներ են եղել և անհնար էր նրանց դիմակայել։ Տղաները հրաշքով են փրկվել՝ անտառներով դուրս են եկել։ Հրամանատարական հենակետը՝ «Աֆիցերսկին», եղել է երրորդ գծում և այնտեղից տղաներին օգնություն չեն ցուցաբերել, նույնիսկ իրենք են այնտեղից փախուստի դիմել։ 18-20 տարեկանները առաջին գիծ են պահել։ Պատերազմը 7․30-ի սահմաններում սկսվել է, տղաները միասին են եղել, հետո միասին՝ իրար թիկունք պահելով նահանջ են արել։ Երբ զգացել են շրջափակման մեջ են, որևէ դրական գործողություն չէին կարողանա իրականացնել, որոշել են փախչել՝ ով, որ ուղղությամբ կարող էր»։
Վարդանյանի որդին այսօր անհետ կորածների ցուցակում է։ Մեկ անգամ է հանդիպել Նիկոլ Փաշինյանին, որից հետո հարկ չի համարել մասնակցել հանդիպումներին, քանի որ ավելորդ քաշքշուկներ էր առաջացնում։
«Ասում էր՝ սպասում ենք, ԴՆԹ նույնականացումներ են լինելու։ Տպավորություն էր, որ մեզ ուղղորդում էր Հերացի կենտրոն։ Կարմիր խաչի ներկայացուցիչները ևս այցելել են մեր տուն, որդուս նկարն են վերցրել։ Պարբերաբար մեզ զանգահարում էին ու հարցնում, թե մենք ինչ նոր բաներ ենք պարզել, ինչ տեղեկություն ունենք»։
Որդուն ադրբեջանական տեսանյութերում ու լուսանկարներում մայրը չի տեսել։ Դիմել են ռուսական կողմին։ Մշտապես հետևում են փոխանցված մարմիններին, ԴՆԹ հետազոտությունների պատասխաններին։ Տեղյակ են, որ այլևս չկան աճյուններ ու մասունքներ, որոնք ԴՆԹ փորձաքննություն պետք է ենթարկվեն։
«Ինչո՞ւ պաշտոնապես չեն հրապարակում, որ ավարտել են։ ԴՆԹ հետազոտություններ անում են միայն նոր փոխանցված մարմինների հետ կապված, իսկ 44-օրյա պատերազմի ընթացքում զոհվածների մարմիններն ու մասունքները էլ չկան։ Տպավորություն է, որ ծնողները միշտ պետք է սպասեն Հերացու արդյունքներին, հույսները չկտրեն, միայն 40 հաստատված գերի ունենք ու ուրիշ գերի մենք չունե՞նք»,- տարակուսած ասում է որդուն սպասող մայրը։
2021 թվականի փետրվարի 17-ին Արցախի Մարտունու շրջանի Կարմիր Շուկա-Շեխեր համայնքների խաչմերուկում Ադրբեջանը հայկական կողմին էր փոխանցել ռազմագործողությունների ընթացքում զոհված զինծառայողների 106 աճյուն: Վարդանյանն ասում է, «առեղծվածային պատմություն է»։
«Տեղեկություն ստացանք, որ մինչև հոկտեմբերի 1 կամ 2-ը Ջաբրայիլում, Ֆիզուլիում և չհասած Հադրութ՝ այդ տարածքներում զոհված զինծառայողների մարմինները իբր հավաքել են, տարել սառնարանում պահել, հետո հուղարկավորել ու մեզ են փոխանցել։ Այդ ժամանակ որդուս մարտական դիրքից մեկ զինծառայողի գրեթե ամբողջական մամինը գտնվեց, միայն գլխից հրազենային վնասվածք ուներ։ Մարմիններից որոշները այդպես էին, ոմանք բոլորովին ոսկրացած, քայքայված։ Ինչո՞վ էր դա պայմանավորված։ Մինչև օրս Հերացու կենտրոնից ծնողներիս ասում են, որ դեռ գնում է այդ 106-ի ԴՆԹ փորձաքննությունը։ Դիերը փոխանցել են փետրվարին։ Ինչպես հասկանանք ՝ ինչո՞ւ է գործընթացը դանդաղում։ Ինչո՞ւ են մեզ խաբում՝ ինչպե՞ս կարելի է 106 մարմնի փորձաքննություն անել մինչև հիմա։ 106-ի անվան տակ դեռ մարմիններ են տալիս ծնողներին։ Ինչո՞վ կբացատրեն դա՝ անարգում են մեր զոհված տղաների մարմինները։ Ինչպե՞ս կարելի է՝ ամիսներ շարունակ գետնին կամ սառնարանում պահել մարմինները»։
Վարդանյանը պնդում է, որ կան աճյուններ ու մասունքներ, որոնք մինչև օրս էլ փոխանցում են ծնողներին, ավելին, հայտնում, որ աճյունների նույնականացումը փոխանցված 106 աճյուններից է, իսկ ավելի վաղ ծնողներին տեղեկացրել են, որ փորձաքննություններն ավարտվել են։
«Հունիսի 6-ին զանգահարել ենք Հերացու կենտրոնի աշխատակազմի ներկայացուցիչ Ելենային ու հարց ենք տվել՝ ավարտվե՞լ են արդյոք 106-ի փորձաքննությունները, պատասխանեց, որ այո, վերջացել են, բայց դրանից հետո շարունակում են փոխանցել։ Այսօրվանից 10-20 օր առաջ դարձյալ մարմիններ են փոխանցում, ասում են 106-ից դուրս եկան։ Ինչ հասկանանք՝ երեք տարի էլ անցնի, դեռ 106-ից թարմ մարմիննե՞ր են տալու ծնողներին։ Հուլիսին Արարատի մարզի բնակիչներին են փոխանցել, ևս երեք ծնողի էլ տրամադրել են մարմին։ Նրանց թվում՝ հրազդանցի հարազատներին, ում որդու մարմնի մկանային հյուսվածքները պահպանված էին։ Պատասխանում են, թե հակառակորդը մարմինները տեղադրել է սառնարանում ու այդպես թարմ է մնացել։ Հեքիաթի է նմանվում»։
Ամիսներ առաջ ծնողները հավաքվել էին ՊՆ վարչական համալիրի մոտ, որտեղ նրանց ընդունել էր Անդրանիկ Քոչարյանը, հայտնել տեղեկություն, թե գուցե զինծառայողները Ջրականից հատել են ԻԻՀ պետական սահմանը, սակայն ՊՆ-ից նման տվյալ զինծառայողների հարազատներին չեն փոխանցել։ Ծնողները Իրանում ՀՀ նախկին դեսպան Արտաշես Թումանյանի էլեկտրոնային էջին նամակ էին ուղարկել, որ իրենց գրավոր պատասխանեն՝ արդյոք կան սահմանը հատած տղաներ։ Պահանջում, էին, որ գրավոր պատասխանեն, որ կասկածներ չլինեն։
«Անդրանիկ Քոչարյանն ասաց՝ «հանգիստ եղեք, շատ հնարավոր է հատած լինեն Իրանի սահմանը»։ Նամակից հետո, շուրջ 40 րոպե Իրանում ՀՀ դեսպանը ինձ հետ հեռախոսազրույց ունեցավ, օգտագործեց դիվանագիտության կանոններից մեկը՝ ոչ հաստատեց, ոչ հերքեց։ Փորձում էր համոզել, որ հանգիստ լինեմ՝ տղաներ չկան Իրանում։ Ասաց, որ եթե լինեն էլ՝ գիտե՞ք Իրանում ինչպես կպահեն ձեր տղաներին։ Հստակ պատասխան չհնչեց՝ եղե՞լ են տղաներ, թե ոչ։ Հետո Տիկին Նաիրա Զոհրաբյանը հստակ տեղեկություն հաղորդեց, որ եղել են զինվորներ։ Դրա հետ կապված բոլոր հնարավոր զարգացումները տանում էին նրան, որ Ջրականի տղաները, որ մոտ են եղել սահմանին, հատել են սահմանը մինչև հոկտեմբերի 5-6-ը, երբ տարածքը հայկական էր»։
Ծնողները փորձել են կրկին դիմել Անդրանիկ Քոչարյանին, սակայն հարցը այդպես էլ չի հնչել ու հիմա պահանջում են գրավոր հերքել այդ տեղեկությունը կամ հաստատեն, որպեսզի ծնողները հանգիստ լինեն։
«Շատ փաստեր են մեզնից թաքցնում։ Անդրանիկ Քոչարյանին ուղղված մեր գրավոր հարցերն Ազատության եթերում չեն հնչեցնում։ Մենք ծնողներ ենք և չգիտենք, թե որտե՞ղ են մեր տղաները, անորոշություն է, 1 տարի, 4 ամիս ցնորվում ենք»,- ասում է տիկին Վարդանյանը։
Մայրը նշեց, որ այլ տարբերակ չունեն, պատրաստվում են դիմել միացյալ նահանգների նախագահին։ Վերջին հույսն է, որ կարող է դրական արձագանք լինի, ԱՄՆ-ն աջակցի՝ 200-ից ավելի անհետ կորածներին հայտնաբերելու հարցում։
Անհետ կորածի կարգավիճակում գտնվող զինծառայողի հարազատները պետությունից ամսական ստացել են 150 հազար դրամ։ 9 ամիս գումարը փոխանցվում է բանկային հաշվին, սակայն մինչև օրս ամուսինները գումարը չեն կանխիկացրել։
«Գումարը դեռ բանկում է, մեզ պետք չէ այդ կարգավիճակը։ Մենք մեր որդուն ենք պահանջում, մեզ այդ կարգավիճակը պետք չէ, առավել ևս իր կյանքի դիմաց փոխհատուցում մեզ պետք չէ»,- ասաց անհետ կորած զինծառայողի մայրը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ