ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կողբի համայնքապետի պաշտոնակատարը, կորոնավիրուսով վարակված, նախընտրական քարոզարշավի է մասնակցել. «Ժողովուրդ» 12/03/2021 10:15 | Մամուլ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Կողբի համայնքապետի պաշտոնակատար Սերյոժա (Սերգեյ) Ավագյանը, վարակված լինելով կորոնավիրուսով, օրերս՝ նոյեմբերի 30-ին, նախընտրական քարոզարշավի է մասնակցել: «ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում այդ մասին հենց ինքը՝ համայնքապետի պաշտոնակատարը տեղեկացրեց:
Ավագյանի՝ Facebook-ի էջում դեկտեմբերի 1-ին տեղադրված տեսանյութում, որն իշխող «Քաղաքացիական պայմանագրի»՝ նոյեմբերյանի մի քանի գյուղերում իրականացված քարոզարշավին է վերաբերում, հստակ երեւում է՝ ինչպես է նա, օրինակ, ծաղիկ խոնարհում հանուն հայրենիքի զովհածների հուշակոթողին: «Ես չգիտեմ՝ ինչ ահազանգ է, բայց մի անգամ եմ գնացել Կողբում քարոզարշավ իրականացնելիս:
Գնացել, հեռու կանգնել եմ՝ սոցիալական հեռավորությունը պահելով: Իսկ ուրիշ բանի ո՛չ մասնակցել եմ, ո՛չ էլ ինչ-որ մի բան»,- մեզ հետ զրույցում ասաց Ավագյանը: Մեր դիտարկմանը, թե տեսանյութում հստակ երեւում է՝ ինչպես է ինքը հանրային նշանակության միջոցառման մասնակցում, արձագանքեց. «Թեստի պատասխանը, հա, դրական էր, ու «բյուլետենով» 14 օր տանը կարանտինային ռեժիմ պետք է լիներ, բայց տաքություն, սատուրացիա, էդ բաները նորմալ են: Էդ օրն էլ դրսում ո՛չ քարոզարշավ էի անում, ո՛չ բան: Եկել էին, իմ գյուղ էին մտել, դուրս եմ եկել, դիմավորել եմ, էդքան բան»:
Մեզ հետ զրույցից հետո Ավագյանը հետ զանգեց՝ ավելացնելով. «Նոյեմբերի 25-ին երբ թեստ էի հանձնել, դրա պատասխանն էր դրական, բայց թեստ նաեւ նոյեմբերի 30-ին էի հանձնել՝ քարոզարշավի օրը: Էդ անգամ արդեն բացասական էր պատասխանը»: Ավագյանը վստահեցրեց նաեւ, որ բացասական թեստի պատասխանն իր մոտ է ու պատրաստ է հրապարակել այն: Նշենք, որ Վարչական իրավախատումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 42-րդ հոդվածը, որ վարեբերում է «Սանիտարական, սանիտարահիգիենիկ եւ սանիտարահակահամաճարակային կանոններին ու նորմաներին, հիգիենիկ նորմատիվները խախտելուն», սահմանում է՝ տուգանք նշանակել նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչեւ քսանապատիկի չափով, պաշտոնատար անձանց դեպքում քառասնապատիկից մինչեւ հարյուրքսանապատիկի չափով:
Արարքը կարող է պատժելի լինել նաեւ նույն օրենսգրքի 182.4 հոդվածի համաձայն, որ սահմանում է «Կարանտին սահմանելու մասին որոշմամբ կիրառվող սահմանափակումների խախտումը»: Այն ենթադրում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչեւ յոթանասունապատիկի չափով:
Հավելենք, որ Կորոնավիրուսով վարակելը պատժվում է նաեւ Քրեական օերնսգրքով: ՔՕ 124.1 հոդվածի համաձայն՝ անձին վարակով վարակելը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից ութհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը մեկ ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով: Իսկ եթե արարքն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ, պատժվում է ազատազրկմամբ` երեքից հինգ տարի ժամկետով: Հետաքրքիր է՝ ինչ պատիժ կսահմանվի Կողբի համայնքապետի ԺՊ-ի նկատմամբ՝ հանրային վտանգավոր արարք թույլ տալու համար:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի՝ 03.12.21թ համարում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ