ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ապաշրջափակման եռակողմ հանձնաժողովին դեռ չի հաջողվել համաձայնության գալ. ԱԽ քարտուղար 12/02/2021 15:15 | ԼՐԱՀՈՍ
Ապաշրջափակման եռակողմ հանձնաժողովին դեռ չի հաջողվում համաձայնության գալ։ «Ազատություն» ռադիոկայանի եթերում այս մասին ասել է Անվտանգային խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն՝ անդրադառնալով երեկ Մոսկվայում կայացած փոխվարչապետերի մակարդակով եռակողմ հանդիպմանը։
Արմեն Գրիգորյանը նշեց, որ Սոչիում կար պայմանավորվածություն, բայց եռակողմ հանձնաժողովին դեռևս չի հաջողվել համընդհանուր համաձայնություն ձևակերպել։
«Եռակողմ հանձնաժողովն աշխատանքները շարունակելու է, բայց մեր օրակարգը շարունակում է մնալ այն, որ միջազգային տրամաբանությամբ որևէ քննարկում չի կարող լինել։ Մենք պատրաստ ենք ապաշրջափակմանը, պատրաստ ենք քննարկել՝ վերականգնելու այն ենթակառուցվածքները, որոնք Խորհրդային միության շրջանում գոյություն են ունեցել։ Պատրաստ ենք նաև քննարկել ճանապարհային այն ուղիները, որոնք Ադրբեջանը մեզ է տրամադրելու, որ Ադրբեջանի տարածքն օգտագործենք այլ երկրների հետ կապվելու համար, և այն ճանապարհները, որով Ադրբեջանը հնարավորություն է ստանալու Նախիջևանի հետ կապ հաստատել»,-նշեց ԱԽ քարտուղարը։
Վերջինս հավելեց՝ նախատեսվում է մոտ ժամանակում ևս հանդիպում կազմակերպել։ Եթե հանձնաժողովի աշխատանքներում որևէ առաջընթաց լինի, Արմեն Գրիգորյանը վստահեցրեց, որ հանրությունը կտեղեկացվի այս մասին։
Դիտարկմանը՝ հանձնաժողովին չի հաջողվել համաձայնության գալ, որովհետև Բաքուն պնդում է, որ միջա՞նցք է ուզում, Արմեն Գրիգորյանն ասաց, որ Հայաստանը որևէ միջանցքային տրամաբանությամբ հարց չի քննարկել ու չի էլ քննարկելու։
«Այս առումով շարունակում ենք պնդել, որ պետք է ամբողջովին մեր քննարկումները մնան նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի հայտարարությունների շրջանակում, որտեղ միջանցքի մասին խոսք չկա և չի էլ կարող լինել»,-նշեց ԱԽ քարտուղարը։
Արմեն Գրիգորյանն ասաց, որ Հայաստանը կառուցողական է և պատրաստ է քննարկումներն առաջ տանել։ ԱԽ քարտուղարը կարծում է, որ Ադրբեջանը չի կարողանում քաղաքական այնպիսի կամք դրսևորել, որը հնարավորություն կտա Սոչիում ձեռք բերված պայմանավորվածություններն առաջ տանել։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ