ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փաշինյանական ԽԾԲ-ի Ռոմանոսյան կլանը 12/02/2021 20:17 | ԼՐԱՀՈՍ
Առաջիկա ՏԻՄ ընտրություններում Աբովյանի քաղաքապետի թեկնածուները ներկայացնում են 4 քաղաքական ուժ՝ «Բարգավաճ Հայաստան», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն», «Հանրապետություն» և իշխանական «Քաղաքացիական պայմանագիր»։
Քպական հավակնորդը «Հայանտառ»-ի տնօրենի պաշտոնակատարից այդպես էլ դեռ տնօրեն չդարձած՝ Պավել Ցուգունյանն է, որը վերջերս որպես քաղաքապետի թեկնածու հայտարարել էր, թե՝ «Աբովյանում վերջ է տրվելու կլանային համակարգին, հաստատվելու է իրավահավասարություն»։
Իհարկե, դատելով ներկա՝ պոպուլիստների իշխանության խոսքի և գործի անհուն հակասությունից, կդժվարանանք լրջություն տալ այս խոսքերին, մանավանդ, հետաքրքիր է՝ թե այս խոսքերն ասողն ո՞վ է, ի՞նչ ճանապարհ է անցել․․․
Նրա կենսագրության մեջ նշված է, թե մասնագիտությամբ ճարտարապետ է։ Սակայն, դա դեռ չի նշանակում, որ ճարտարապետության հետ վերջինս հեռավոր անգամ առնչություն ունի։ Ի դեպ, փաշինյանական «Հայկական ժամանակ»-ում այլ ֆակուլտետ է նշվում․ ըստ այդմ՝ Ցուգունյանը սովորել և ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի տրանսպորտի ֆակուլտետի՝ փոխադրումների կազմակերպումը և կառավարումը տրանսպորտում բաժինը:
Մարդու կենսագրությունը հայելի է և որքան էլ փորձ արվի այն գունագեղ դարձնել, մեկ է՝ հայելին խաբել չի կարող՝ արտացոլումը՝ մեկին մեկ տալիս է։ 38 տարեկան Ցուգունյանի աշխատանքային կենսագրությունն իրականում սկսվել է այսպես կոչված թավշյա հեղափոխությամբ՝ 2018 թվականից հետո։
Անհայտությունից ասես իջել է Կոտայքի մարզպետարան և դարձել մարզպետի տեղակալի օգնական։ 2019-2020 թթ նա արդեն հարազատ քպական մարզպետի կամոք սահուն կերպով «օգնականից» անցում է կատարում «Կոտայք» ՋՕԸ տնօրենի պաշտոնին, ապա՝ 2020 թվականի սեպտեմբերից առայսօր զբաղեցնում է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատարի աթոռը։ Սա նույն՝ տնօրենի աթոռն է, ուղղակի՝ «աթոռին նստածը իսկականի հետ ճիշտ չէ»։ Իհարկե, նա արդեն վերջապես հասել է այն փուլին, երբ կարող է ասել՝ «թղթերով ամեն ինչ ճիշտ է», բայց․․․
Իսկ ով է եղել նաեւ մինչ թավշյա հեղափոխությունը. Շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեի կայքի տվյալներով՝ նա Ռուսաստանում է գործունեություն ծավալել՝ 2009-2016 թվականներին Ցուգունյանն աշխատել է ՌԴ-ում «ООО «Закнефтегазстрой-прометей» ընկերությունում։
Հետաքրքիր է, թե ինչպե՞ս է Ցուգունյանն իր՝ այս ոչինչ չասող աշխատանքային կենսագրությամբ ղեկավարում բազմաթիվ մասնաճյուղեր ունեցող Հայանտառը։
Փաստն այն է՝ Հայանտառ ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար՝ անօրինություն է, քանի որ տվյալ պաշտոնը զբաղեցնող անձն առնվազն 3 տարվա մասնագիտական ստաժ պետք է ունենար։ Ինչ խոսք, նավթի և գազի ընկերությունը մասնագիտական չէր կարող լինել։
Եվ ահա՝ ցանկալի նպատակին հասնելու համար Ցուգունյանը և նրա անմիջական հովանավոր, Կոտայքի նախկին մարզպետ և շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը /ով Ցուգունյանի հետ մոտավորապես նույն հարաբերության մեջ է, ինչ Փաշինյանը՝ աներձագ Հրաչի, այսինքն, օրինակը՝ վարակիչ է/ և Ցուգունյանը նոր աշխատավայր և նոր՝ «անտառային կուլտուրայի ինժեների» պաշտոն են «մոգոնում»։ Այնպիսի աշխատավայր, որն այլևս գոյություն չունի, լուծարված է և այնպիսի պաշտոն, որն ուղղակի համապատասխանեցված է տիրոջ պահանջմունքին։
Եվ այսպես, փաստաթղթերով Ցուգունյանը երեք տարուց քիչ ավելի /այնքան, որքան պետք է՝ ժ/պ-ն իր վրայից թոթափելու համար/ անտառային կուլտուրաների ինժեների պաշտոնն է զբաղեցրել ՌԴ Կրասնոդար քաղաքում գրանցված «MILESTA» ՍՊԸ-ում։
Այս ՍՊԸ-ի հիմնական գործունեությունը եղել է «Հացի և հացաբուլկեղենի մանրածախ առևտուրը՝ մասնագիտացված խանութներում»: Հացից, տորթերից և թխվածքաբլիթներից մինչև պաստառի և հատակի ծածկույթներ, մինչև մսի և թռչնամսի պահածոյացված մսի մանրածախ առևտուր և կաթնամթերքի և ձվի մանրածախ առևտուր իրականացնող «MILESTA» ՍՊԸ-ն /Հիմնադիր և տնօրեն՝ Վեներա Ալեքսանդրովնա Չեչելյան/ այսօր գոյություն չունի։
Կազմակերպությունը դադարեցրել է իր գործունեությունը, իրավաբանական անձը լուծարվել է 2019 թվականի սեպտեմբերի 27-ին։ Իհարկե, կարելի է հարցում կատարել և ճշտել, թե 2011-ից մինչև 2018 թվականի հունիսը «թղթերով» տվյալ ընկերությունում 3 տարի և մի քիչ՝ հատվածական կարգով «անտառային կուլտուրայի ինժեներ» աշխատած Ցուգունյանը որքա՞ն աշխատավարձ է ստացել, որտե՞ղ է դա արտացոլվել, և այլն, և այլն․․․Ի վերջո՝ սա ի՞նչ է՝ բենդերական «Կոտոշ և սմբա՞կ», թե՞ իրական աշխատավայր։ Սրանք հարցեր են, որ հստակություն են պահանջում։
Չէ՞ որ հենց այս թեկնածուն է, որ եկել է և ասում է՝ «Աբովյանում վերջ է տրվելու կլանային համակարգին, հաստատվելու է իրավահավասարություն»։
Հարց է ծագում՝ ա՞յս կենսագրությա՞մբ։ Որպես նախկին մարզպետի կլանի հարազատ անդամ՝ նրա հետևից Կոտայքի մարզպետարանից Շրջակա միջավայրի նախարարություն՝ Հայանտառ ՊՈԱԿ տեղափոխվելո՞վ․․․ Եվ երեք տարի այստեղ Ժ/Պ-ի աթոռը մաշելո՞վ, քանի որ համապատասխան մասնագիտական ստաժ չունենալու պատճառով չէր կարող մրցույթի մասնակցել։ ՈՒստի՝ ամեն 6 ամիսը մեկ Ցուգունյանը պաշտոնից ազատվում էր, իսկ Ռոմանոս Պետրոսյանը նրան նորից ընդունում էր աշխատանքի որպես Ժ/Պ․․․ մինչև՝ ստաժը հավաքեր հարազատը։
Իսկ հիմա Ռոմանոսի կլանի անդամը Աբովյան քաղաքի քաղաքապետ է ուզում լինել, որ կլանային համակարգը վերացնի։ Կստացվի՝ կլինի, չէ՝ կենսագրությունը կհարստացնի։ Մի խոսքով՝ փաշինյանական ԽԾԲ-ն մոլեգնում է․․․
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից