Թեմաներ
Շաբաթ 01 / 18 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ 01/18/2025   11:25 Ալեն Սիմոնյանը այցելել է վիրահատությունից հետո կազդուրվող Կնյազ Հասանովին, հուշամեդալ հանձնել նրան 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   10:59 Դատախազությունը կքննարկի Առուշ Առուշանյանի գործով վճռաբեկ բողոք ներկայացնելու հարցը 01/18/2025   10:55 Մահացել է ամերիկաբնակ ազգային բարերար Սարգիս Բեդևյանը 01/18/2025   10:48 Հրաչյա Ռոստոմյանը որոշել է այլևս չառաջադրվել որպես ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի թեկնածու 01/18/2025   10:30 Ադրբեջանը զիջումների տեսքով փաշինյանական իշխանությունից նվերներ ստանալով՝ ռազմական հանցագործության փաթեթ է պատրաստում նաև անձամբ Փաշինյանի դեմ. Աբրահամյան 01/18/2025   10:24 Իրավիճակը ավտոճանապարհներին 01/18/2025   10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել 01/18/2025   08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ» 01/18/2025   08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ» 01/18/2025   08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ» 01/18/2025   08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ» 01/18/2025   08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ» 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ» 01/18/2025   08:09 Ինչու են արտախորհրդարանական ուժերը ԱԺ հրավիրվել. «Ժողովուրդ» 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   08:02 Ինչո՞ւ է Բագրատ Սրբազանը մեկնել Իրան. «Փաստ» 01/17/2025   23:59 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 01/17/2025   23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից 01/17/2025   23:32 Հանրապետության մի շարք հասցեներում 1 օրից ավելի կդադարեցվի ջրամատակարարումը 01/17/2025   23:23 Բաքվում «դատապարտվում» և նվաստացվում է մեզանից յուրաքանչյուրը․ Արտակ Բեգլարյան
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/16/2025   19:41 Տավուշից սահմանազատումը շարունակելը նշանակում է, որ ունենալու ենք բազմաթիվ բարդ խնդիրներ. Քարտեզագիր 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/16/2025   18:24 Իմ ստորագրությամբ բոլոր արձանագրությունները կեղծ են,այդ փաստաթղթերն իրականում գոյություն չունեն. Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից հայտնել է կիրառված ճնշումների մասին 01/16/2025   17:11 Կառավարությունը որոշել է նոր վարկեր վերցնել թե ԱԶԲ-ից, թե Վերականգնման վարկերի բանկից. ընդ որում՝ վերջինս կազատվի նաեւ հարկերից 01/16/2025   23:45 Գրիգոր Իսկանդարյանը դատի է տվել Տիգրան Ավինյանի հորը 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները 01/16/2025   22:22 «Գրանդ Տոբակո» ՍՊԸ-ի հանդերձարանում հայտնաբերվել է տղամարդու մարմին 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/16/2025   20:40 ԱՄՆ-ի համար երկու ստրատեգիական դաշնակից կա՝ Թուրքիան և Իսրայելը. Բայդենյան վարչակարգը ինչու փաստաթուղթը ստորագրեց՝ 99.9%-ով իշխանությունը լքելու ժամանակ. Կարապետյան (տեսանյութ)

Երկիմաստ գործելը կնշանակի լուռ ընդունել Ալիևի կողմից Արցախի նկատմամբ էթնիկ զտումները․ Հունաստանում ՀՀ նորանշանակ դեսպանի հոդվածը 12/02/2021   19:58  |  Քաղաքական

Մեկ տարի է անցել 2020 թվականի 44-օրյա` (սեպտեմբերի 27-ից - նոյեմբերի 9-ը) Արցախի նկատմամբ սանձազերծված վերջին պատերազմից։ Սա Ադրբեջանի կողմից նախաձեռնած պատերազմ էր` Թուրքիայի մեծ աջակցությամբ՝ Սիրիայից և Լիբիայից ջիհադականների ներգրավմամբ` պատերազմական գործողությունների ընթացքում և դրանից հետո կատարված ռազմական հանցագործությունների զանգվածային դեպքերով։ Այս մասին ասվում է Հունաստանում Հայաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանի հոդվածում, որը լույս է տեսել Հունաստանի խոշորագույն տպագիր և առցանց «Կաթիմերինին» թերթի երեկվա համարում։

Ստորև ներկայացնում ենք հոդվածի թարգմանությունը, որը հրապարակվել է դեսպանատան ֆեյսբուքյան էջում։ 

«Այնուամենայնիվ, քաղաքական խոսույթում դեռ գերակշռում են աշխարհաքաղաքական ընդհանրացումները և անվտանգության երկընտրանքի ասպեկտները: Պակասում է սակայն ժողովուրդների կյանքի ու ապագայի վերաբերյալ մտահոգությունը: Արդյո՞ք պատերազմը դարձրեց Հարավային Կովկասի տարածաշրջանը և տարածաշրջանի ժողովուրդներին կարճաժամկետ, միջնաժամկետ կամ նույնիսկ երկարաժամկետ հեռանկարում ավելի կամ գուցե պակաս ապահով: Ակնհայտորեն վերջին հարցի կարճ պատասխանը բացասական է: Եվ ահա մի քանի կետ, թե ինչու:

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կա և միշտ եղել է` Ադրբեջանի կողմից` Արցախի ժողովրդի` իր պատմական հայրենիքում անվտանգ ու արժանապատիվ կյանքով ապրելու իրավունքը չընդունելու վերաբերյալ։ Ավելի պարզ ասած՝ խոսքը գնում է մարդկանց բոլոր իրավունքներից ամենահիմնականի՝ կյանքի իրավունքի մասին։ Եվ սա է, որ հարցականի տակ է դրվել տասնամյակներ շարունակ։

Դեռևս 1960-ականներին արցախահայությունը դիմել էր խորհրդային կառավարությանը, որպեսզի չեղարկի Ստալինի` 1921 թվականի անօրինական որոշումը՝ տարածքն Ադրբեջանի (նոր պետություն, որը ստեղծվել էր 1918 թվականին` Կովկասի իսլամական բանակի անմիջական աջակցությամբ՝ պանթուրանիստ թուրք գեներալ` Նուրի Փաշայի գլխավորությամբ) կազմի մեջ ներառելու վերաբերյալ: 1988 թվականին Արցախի ժողովուրդը կրկին դիմեց Մոսկվային խնդրանքով` իրականացնելու իրենց ինքնորոշման իրավունքը։ Ինչո՞ւ։ Ադրբեջանի իշխանությունները համակարգված և տասնամյակներ շարունակ իրականացրել են էթնիկ զտումների և մշակութային ցեղասպանության քաղաքականություն արցախահայերի նկատմամբ։ Խորհրդային Ադրբեջանում հայերին ճնշման ենթարկելու և խտրականության տարբեր ձևերը պատճառ հանդիսացան, որ 1965, 1967, 1977 և 1988 թվականներին տասնյակ հազարավոր ստորագրություններ հավաքվեցին` խնդրագրերի և նամակների ձևով` Արցախի անցումը Խորհրդային Հայաստանի վերահսկողության տակ թույլտալու ու այս հարցին արդարացի լուծում տալու նպատակով:

Ճնշումներից ազատվելու ցանկությունն էր նաև, որ արցախահայությանը ստիպեց պաշտպանելու իրենց կյանքն իրենց հայրենիքում` 1991-94, 2016 և 2020 թվականների պատերազմների ժամանակ։

Արցախի և նրա ժողովրդի դեմ մշակութային ցեղասպանությունը և տարբեր ոտնձգություններ շարունակվում են մինչ օրս՝ նույնիսկ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո։ Նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրելուց անմիջապես հետո Ադրբեջանը սկսեց համակարգված և կեղծավոր կերպով խախտել այն՝ միշտ մեղադրելով հայերին։ Այս ամենն իրականացվում է

Թուրքիայի անմիջական աջակցությամբ։ 2020 թվականի պատերազմի ավարտից հետո ամեն օր, իսկ ավելի ճիշտ՝ ամեն մի քանի անգամ ակնհայտ է դառնում, որ Ալիևի վերջնական նպատակն է ազատվել հայերից ու Արցախում նրանց ժառանգությունից և որին հաջորդելու է նաև հայերի աստիճանական դուրս մղումը նաև Հայաստանից։ Հայկական մշակութային հուշակոթողների, վայրերի, եկեղեցիների և գերեզմանատների նկատմամբ վայրագ բռնությունները, պղծումները և վանդալիզմի ակտերը կատարվում են Բաքվի անմիջական հրահանգով: Վերջինս թույլ չի տալիս անգամ ՅՈՒՆԵՍԿՕ-ին այցելել տարածք։ Բաքվում զարհուրելի «Հաղթանակի զբոսայգու» բացումն, երեխաներին այն այցելելու խրախուսումը` հայերին ծաղրելու նպատակով, արդեն որակվել է այն որպես «նացիստական այգի»: Համատարած է նաև ռասիստական լեզուն, որը հստակ նպատակ ունի ապամարդկայնացնել հայերին, օրինակ. «Վայրի ցեղ», «բարբարոսներ», «շներ», «վայրագ թշնամի», «կորոնավիրուսից ավելի վտանգավոր վիրուս» և այլ արտահայտություններ հիշեցնում են համաշխարհային պատմության վատթարագույն հանցագործներին:

Հայ ռազմագերիների դեմ կեղծ դատավարությունները` միջազգային հանրության նկատմամբ ևս մեկ բացահայտ արհամարհանքի դրսևորում է, քանի որ սա այն սակավաթիվ հարցերից մեկն է, որի մասին մի քանի երկրներ և միջազգային կազմակերպություններ բարձրաձայնել են` որպես հրատապ հումանիտար հարց: Մյուս կողմից, ադրբեջանցի որևէ պատերազմական հանցագործի երբևէ մեղադրանք չի առաջադրվել, էլ չասած, որ չի դատապարտվել չնայած որ առկա են հանցագործությունների բազմաթիվ ապացույցներ (Ադրբեջանի զինվորներն իրենք էին տեսանկարահանում, թե ինչպես են մորթում հայ գերիներին, այդ թվում՝ քաղաքացիական անձանց և ծերերին): Հայտարարություններն առ այն, որ չկա «Լեռնային Ղարաբաղ» անվանումով տարածք ու այլևս չկա ԼՂ հակամարտություն` ևս մեկ ապացույց է հանդիսանում հայկական ամեն ինչի շարունակական ժխտման։ Լավ, կարելի՞ է արդար դատավարություն սպասել մի երկրից, որտեղ ազգային հերոսը նա է, ով կացնով` դեռևս 2004 թվականին, սպանել է քնած հայ սպային։

Ակնհայտ է, որ Թուրքիայի ռազմական ղեկավարության ներգրավվածությունն այս պատերազմում, Թուրքիայի օգնությունը` զենքով, հետախուզությամբ և հատուկ ստորաբաժանումների միջոցով, ինչպես նաև Սիրիայից ջիհադիստների հավաքագրումը և ռազմական գոտի ուղարկելը` կռվելու Ադրբեջանի համար` միայն քաջալերել են Ալիևին, ով ոգևորված շրջում է իր երկրում զինվորական համազգեստով` պարծենալով «Ադրբեջանի հզոր բանակով»:

Այնուամենայնիվ, Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցությունների միջոցով խաղաղ կարգավորման միջազգային մանդատ ունեցող ձևաչափը` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (ԱՄՆ, Ռուսաստան և Ֆրանսիա)՝, հաստատում են, որ հարատև լուծումը դեռ պետք է բանակցվի և պետք է որոշվի նաև Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը։ Իլհամ Ալիևին դա չի հետաքրքրում: Փաստորեն, Ալիևը պատերազմից անմիջապես հետո Բաքվում կայացած «հաղթական շքերթի» ժամանակ Հայաստանի մայրաքաղաք Երևանը, Սևանա լիճը և Սյունիքը անվանել է «Ադրբեջանի պատմական հողեր»։ Ուստի, Ադրբեջանի զինվորները հանդգնություն ունեն` շարունակաբար սադրելու հայերին, ներթափանցելու և նույնիսկ գրավելու Հայաստանի ինքնիշխան տարածքի որոշ հատվածներ։ Ալիևի շարունակական հայտարարությունները «Զանգեզուրի միջանցքի» մասով (Հայաստանի Սյունիքի մարզ, որը սահման ունի Իրանի հետ), նպատակ ունի, ինչպես ինքն Ալիևն է խոստովանել` իրականացնել բոլոր թյուրքական ժողովուրդներին միավորելու պանթուրանիստական երազանքը։ Նոյեմբերի 14-ին և 16-ին` Ադրբեջանի կողմից` Հայաստանի հարավ-արևելյան տարածքների վրա հրետանու և ծանր տեխնիկայի կիրառմամբ հարձակումները և Հայաստանի տարածքային ամբողջականության ոտնահարումը պետք է դիտարկել հենց այդ տրամաբանության մեջ։

Ադրբեջանի հռետորաբանությունը և գործողությունները` գոյաբանական սպառնալիք են Հայաստանի ինքնիշխանության համար և ոչ պակաս պանթուրանիստական սպառնալիք է հանդիսանում ողջ տարածաշրջանի համար՝ Եվրոպայից մինչև Չինաստան, Ռուսաստանից մինչև Իրան։

Հասկանալի է, որ հակամարտության երկարատև կարգավորման միակ ճանապարհը բանակցությունների վերսկսումն է։ Պարզ է նաեւ, որ Արցախի ազատատենչ հայությունը չի կարող ապրել ավտորիտար Ադրբեջանի ինքնիշխանության ներքո։ Դրա արդյունքը կլիներ մահը կամ Արցախի ամբողջական հայաթափումը, ինչը չենք կարող մեր մտքներով իսկ անցկացնել և պետք է ամեն ինչ անենք, որ դա տեղի չունենա, քանի դեռ ուշ չէ։ Եթե պաշտպանելու պատասխանատվությունն ինչ-որ իմաստ ունի, ապա յուրաքանչյուր երկիր առանձին-առանձին և միջազգային հանրությունը միասին պետք է ոտքի կանգնեն և հստակ ցույց տան ադրբեջանցիներին, որ նման պահվածքը չի հանդուրժվելու։

Հասցեական կոչերը և կոնկրետ գործողություններն այժմ առավել քան երբևէ կենսական նշանակություն ունեն։ Երկիմաստ գործելը կնշանակի լուռ ընդունել Ալիևի կողմից Արցախի նկատմամբ էթնիկ զտումները»:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

18:58 02/12/2021  |  ԼՐԱՀՈՍՀույս ունենք՝ գոնե փոխգնդապետ Հայրապետյանը ողջ է և մեր հարցերին կպատասխանի. Ցորի հրետանավորի հայր
18:30 02/12/2021  |  ԼՐԱՀՈՍԱրցախը բոլոր առումներով մոռացվել է. բնակիչները ծայրահեղ ծանր վիճակում են, անվտանգային լուրջ խնդիրներին ավելացել են սոցիալական անտանելի անարդարությունները.Մետաքսե Հակոբյան
18:23 02/12/2021  |  ԼՐԱՀՈՍ44-օրյա պատերազմի ավարտից ավելի քան մեկ տարի անց հարազատներն ու ընկերները հրաժեշտ տվեցին Ցորի Դ-20 դիվիզոնի 9 տղաներին
11:13 02/12/2021  |  ԼՐԱՀՈՍԿառավարությունը կմերժի սեպտեմբերի 27-ը ադրբեջանական բանակի և վարձկանների կողմից Արցախի բնակչության վրա հարձակման հիշատակի օր հայտարարելու առաջարկը
18:54 29/11/2021  |  ԼՐԱՀՈՍ11 զինծառայողների աճյունների վերադարձի համար ծնողներն աշխատել են ԱԱԾ-ի, ռուս խաղաղապահների, ԱՀ ԱԻՊԾ-ի հետ
15:20 28/11/2021  |  ԼՐԱՀՈՍՀՀ-ին փոխանցված 11 աճյունի ինքնությունը պարզվել է․ Նրանք Ցորի զորամասի Դ-20 հրետանային դիվիզոնից էին․ 9-ի հոգեհանգիստը տեղի կունենա դեկտեմբերի 2-ին
12:46 28/11/2021  |  ԿորոնավիրուսԱրցախում կորոնավիրուսային հիվանդության 78 նոր դեպք է գրանցվել․ 20 հիվանդի վիճակը ծայրահեղ ծանր է
10:58 28/11/2021  |  ԼՐԱՀՈՍՊատերազմից 1 տարի, 3 ամիս անց հայտնաբերվել է 44-օրյա պատերազմում զոհված տավուշցի երկու զինծառայողների աճյունները
08:35 27/11/2021  |  ՄամուլՊատերազմից մեկ տարի անց կրկին քննարկում են աշխարհազորի հարցը․ «Հրապարակ»
19:37 26/11/2021  |  ԼՐԱՀՈՍԱբովյանում ծնվել է Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հերոս Վանիկ Մարգարյանի քույրը՝ Վանեն

Արխիվ

[]