ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ադրբեջանը կենտրոնացած է Սյունիքի վրա. ինքնապաշտպանական ջոկատներ կազմելու կարիք կա. փորձագետ 12/01/2021 20:03 | ԼՐԱՀՈՍ
Ադրբեջանը կենտրոնացած է Սյունիքի վրա,որն իրենց համար ռազմավարական շատ մեծ նշանակություն ունի: Ադրբեջանական կողմի քայլերը, որին նպաստում են նաև մեր իշխանությունները, նպատակ ունեն՝ որքան հնարավոր է անվտանգային իրավիճակը վատթարացնել Սյունիքում և ստիպել, որ մեր գյուղերի բնակիչերը հեռանան իրենց տներից: «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց անվտանգության հարցերով փորձագետ Արմեն Մանվելյանը և շեշտեց, որ սահմանամերձ շրջաններում ինքնապաշտպանական ջոկատներ կազմելու կարիք կա.
«Այս հարցը վաղուց է բարձրացված, սահմանամերձ շրջաններում բնակիչներն իրենք ինքնապաշտպանություն են կազմակերպում, բայց իշխանությունը զենք չի ցանկանում տալ բնակիչերին, էլ չեմ ասում՝ այն կամավորական ջոկատների մասին, որոնք պատրաստ են այս գործն իրենց վրա վերցնել: Սա նաև ցույց է տալիս մեր պետության անկարողությունը և թուլությունը՝ մեր ժողովրդին պաշտպանելու հարցում»,-ասաց փորձագետը:
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների Սոչիում կայացած վերջին հանդիպման ընթացքում հստակեցվեց, որ առաջիկայում մեկնարկելու են սահմանագծման և սահմանազատման աշխատանքները:
Ըստ զրուցակցի՝ այս պայմաններում, երբ Ադրբեջանը ներխուժել է մեր տարածք, չի վերադարձնում մեր գերիներին, սահմանագծման գնալը «պետական դավաճանություն է»:
Արմեն Մանվելյանը վստահեցրեց, որ սահմանագծումը և սահմանազատումը անվտանգային ոչ մի հարց չի լուծելու.
«Չեմ հասկանում, այս գործընթացի օգուտը ո՞րն է հայկական կողմի համար, ենթադրենք, օրինակ՝ Վարդենիսում ինչ-որ հատված սահմանագծվեց, ինչ է՝ ադրբեջանցիները դադարելո՞ւ են կրակել, մեր գյուղացիներին անհանգստացնել, անասուններ գողանալ, ոչինչ էլ չի փոխվելու»,-ասաց զրուցակիցը և պնդեց, որ սահմանագծումը և սահմանազատումը բացարձակապես Ադրբեջանի շահերից բխող գործընթաց է, որը ոչ մի առնչություն չունի ՀՀ շահերի հետ և խնդիրների հետ:
Նիկոլ Փաշինյանը խնդրի լուծման մեկ այլ տարբերակ էր առաջարկել՝ այն է, կողմերը հայելային եղանակով զորքերը պետք է հետ քաշեն:
Արմեն Մանվելյանի արձանագրմամբ՝ «հայելային հետքաշման գաղափարը հիմարություն է, որը շարունակաբար կրկնում են մեր իշխանությունները.
«Ադրբեջանը չի էլ արձագանքում դրան, քանի որ անիմաստ է դրան պատասխանել: Պետք է հասկանանք, որ մենք և Ադրբեջանն այլևս հավասար հակառակորդներ չենք, քանի որ պարտված իշխանություն ունենք, հետևաբար՝ պետք է մոռանալ հավասար բանակցությունների, հայելային հետ քաշելու, խաղաղության դարաշրջանի մասին »,-ասաց Մանվելյանը:
Մինչ մեր իշխանությունները վստահեցնում են, որ Սյունիքով միջանցքի հարց չկա, Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները պնդում են, որ «Զանգեզուրի միջանցքի հարցը լուծված է», ՌԴ նախագահը ևս Սոչիում հանդիպման ժամանակ օգտագործեց միջանցք արտահայտությունը:
Արմեն Մանվելյանի դիտարկմամբ՝ Ադրբեջանը որոշակի ճանապարհի խոստում է ստացել, սակայն կարևոր չէ՝ ինչպես կանվանվի դա,.
«Եթե ճանապարհը տրվելու է, և դա չի լինելու մեր վերահսկողության տակ, այլ լինելու է երրորդ երկրի վերահսկողություն տակ, սա ինքնիշխանության կորուստ է: Ես վստահ եմ, որ ճանապարհի հարցում ամբողջ կռիվը գնում է նրա շուրջ՝ թե ո՞վ է վերահսկելու, սա բերելու է Հայաստանի ինքնիշխանության անկմանը և Սյունիքի դատարկմանը, Սյունիք Հայաստանից կտրելու գործընթացի սկիզբն է լինելու »,-ասաց Մանվելյանը:
Ըստ փորձագետի՝ եթե Հայաստանը համաձայնվի Սյունիքով միջանցք տրամադրել Ադրբեջանին, ապա ակամա կդառնա թուրք-ադրբեջանական աշխարհաքաղաքական շահերի սպասարկողը՝ առանց դրանից որևէ շահ ունենալու:
Արմեն Մանվելյանի արձանագրմամբ՝ իշխանությունների գործունեության հետևանքով Սյունիքի մի շարք ռազմավարական դիրքեր և ճանապարհներ անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ՝ մասնավորապես Գորիս-Կապանը:
Փորձագետը պնդեց, որ սա տնտեսական մեծ վնաս է ոչ միայն իրանական կողմի, այլ նաև՝ Հայաստանի համար.
«Իրանը կնախընտրի գնալ այն ճանապարհով, որի դեպքում կրկնակի վճարումներ չի անի: Այս ամենի նպատակը Հայաստանին հնարավորինս վնաս հասցնելն է, որն էլ ադրբեջանական կողմը սիստեմատիկ իրականացնում է, իսկ մեր իշխանությունները դա չնկատելու են տալիս, դրա հետ համակերպվել են և այդպես էլ ապրում են»,-ասաց Մանվելյանը՝ արձանագրելով, որ այս ամենի արդյունքում ստացվում է՝ «մենք մեր տարածքով՝ Գորիս-Կապան ճանապարհով, փոխադրումներ անելիս պետք է հարկեր վճարենք Ադրբեջանին.
«Իրենք ցանկացած մեքենա կարող են կանգնեցնել, ստուգումներ անել , գումարներ պոկեն: Հայաստանը խոսում է իբրև թե ապաշրջափակման մասին, բայց ավելի խորքային արտաքին և ներքին շրջափակման մեջ է հայտնվում »,-ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ