Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Պետական ռեկետի հետքերով. ԶՄՊԿ 75 % բաժնետոմսերի վրա դրված արգելանքը վերացնելու որոշումը բեկանվել է. ՎԴ-ն արձանագրել է՝ թույլ է տրվել դատական սխալ 12/01/2021   15:47  |  Տնտեսություն

Վերաքննիչ քաղաքացիական դատարանն արձանագրել է՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի 75 %-ի վրա դրված արգելանքը վերացնելու մասին որոշմամբ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը թույլ է տվել դատական սխալ և բեկանել դատական ակտը։

Հիշեցնենք, որ ԶՊՄԿ բաժնետոմսերի 12.5 տոկոսի սեփականատեր Ռուսաստանի առողջապահության ու սոցիալական զարգացման հարցերի նախկին նախարար Միխայիլ Զուրաբովը հայցադիմում էր ներկայացրել դատարան՝ ԶՊՄԿ բաժնետոմսերը ձեռքբերելու նախապատվությունն իրեն տալու մասին։

Օգոստոսի 2-ին ներկայացված հայցադիմումը դատարանը ոչ միայն վարույթ էր ընդունել, այլ նաեւ կիրառել հայցի ապահովման միջոց՝ արգելանքի տակ դնելով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ընդհանուր բաժնետոմսերի 75%-ի վրա։ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը սեպտեմբերի 30-ին որոշում էր կայացրել՝ հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին, ինչից ժամեր անց բաժնետոմսերը գնել է ռուս միլիարդատեր Ռոման Տրոցենկոյին պատկանող «Գեոպրոմայնինգ» ՍՊԸ դուստր ընկերությունը՝ «Արդյունաբերական ընկերություն» ԲԸ-ն։ Գործարքից անմիջապես հետո գնված բաժնետոմսերի 15 %-ը Տրոցենկոն նվիրաբերել է ՀՀ կառավարությանը։

Նկատենք, որ բաժնետոմսերի վաճառքի գինը սահմանվել է բավական ցածր, այդուհանդերձ, անգամ այդ գումարը Տրոցենկոն դեռեւս չի կարողացել վճարել ու պայմանագրում նախատեսվել է հետաձգվող վճարման պայման։ Բացի այդ, խնդիրներ են առաջացել գործարքի վարկավորման համար եւս, քանի որ որոշ բանկեր ռիսկեր են տեսել բաժնետոմսերի ձեռք բերման օրինականության առումով ու խուսափում են վարկ տրամադրել։ Ժամանակը ցույց տվեց, որ բանկերի մտահոգություններն արդարացված էին ու գործարքն անվավեր ճանաչելու ռիսկերն առավել քան առարկայական են։

«Փաստինֆո»-ն տեղեկացրել է,որ Միխայիլ Զուրաբովի ներկայացուցիչները բողոք են ներկայացրել Վերաքննիչ քաղաքացիական դատարան՝ պահանջելով վերացնել հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին դատարանի որոշումը։ Հայցվոր կողմի ներկայացուցիչները հայտարարել են, հայցի ապահովման միջնորդության քննության վերաբերյալ դատական նիստ նշանակելու պահից մինչև գործով որոշման հրապարակումը հայցվոր կողմը զրկված է եղել անկախ, անկողմնակալ և անաչառ դատարանի կողմից իր գործի և միջնորդություն քննության հնարավորությունից՝ բարձրաձայնելով միջնորդության քննության և որոշումը հրապարակելու հարցումը դատարանի դրսեւորած շտապողականության մասին։ Ընդ որում, հենց դատական նիստին միջնորդություն ներկայացրած կողմի նոր ապացույցներն ուսումնասիրելու համար հայցվորի ներկայացուցիչը խնդրել է ընդմիջում և չի բացառել նիստը հետաձգելը, ապացույցների վերաբերյալ դիրքորոշում հայտնելու և լրացուցիչ ժամկետ տրամադրելու անհրաժեշտության համար, որին դատարանն արձագանքել է միայն ընդմիջում տրամադրելով՝ բացառելով դատական նիստը հետաձգելու հնարավորությունը, ինչը ևս մեկ անգամ փաստում է, որ դատարանը գործել է կողմնակալ: Ըստ հայցվորի՝ առաջին ատյանի դատարանի կողմից դրսևորած հրատապության ու շտապողականության պատճառները բացահայտվել են նույն օրը արգելանքը վերացնելու որոշմանը հաջորդած արգելադրված գույքի վաճառքը, ինչն ուղղակի ապացույց են, որ դատավորի հետ առկա էին պայմանավորվածություններ, որոնք ակնհայտ դարձան միայն դատարանի կողմից որոշումը հրապարակելուց հետո. որոշման հրապարակման օրն արդեն իսկ լրատվական կայքերից, ՀՀ կառավարության հայտարարությունից պարզ է դարձել, որ պատասխանող ընկերության կողմից օտարվել են գործով վիճելի, հայցի ապահովման միջոց կիրառելու հիմքով արգելադրված բաժնետոմսերի պատասխանող ընկերության 1,649,003 (մեկ միլիոն վեց հարյուր քառասունինը հազար երեք) հատ հասարակ անվանական բաժնետոմսերը կամ 60.0000946%-ը:

Բացի այդ՝ առաջին ատյանի դատարանը, հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին միջնորդությունը քննարկելիս ու որոշումը կայացնելիս չի ունեցել սեպտեմբերի 15-ին բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովի որոշումն ու արձանագրությունը։ Մինչդեռ արձանագրության և որոշման ուսումնասիրությունը թույլ կտար փաստել, որ գործով երրորդ անձ «ԱՄՓ Հոլդինգ» ՍՊԸ-ի կողմից բաժնետոմսերի մարմանը դեմ քվեարկելու պատճառը որևէ պարագայում չի հանդիսացել դատարանի կողմից կիրառված արգելանքը, ավելին, երրորդ անձը զրկված չէր պայմանով որոշում ընդունելու հնարավորությունից, այսինքն՝ երրորդ անձը կարող էր կողմ քվեարկել մարմանը, արգելանքները վերացնելու պայմանով:


Հայցվորը պնդել է, որ բաժնետոմսերի մարման հարցի քննարկման համար հայցվոր ընկերության կողմից ժողովի հրավիրումն ու դրան կողմ քվեարկելն ինքնին հաշտության և հաշտարարության արտադատարանական քայլ է մյուս բաժնետիրոջ հետ ընկերությանն առնչվող կարևոր հարցի վերաբերյալ համաձայնության գալու նպատակով, մինչդեռ երրորդ անձն ամեն կերպ փորձել և ներկայումս էլ փորձում է խոչընդոտել հայցվորի իրավունքների պատշաճ իրացմանը, որպիսի փաստը պետք է հաստատվեր դատարանի կողմից, եթե ապացույցները հետազոտվեին օրենքով սահմանված կարգով և գնահատվեին հայցվոր կողմի մտադրության տրամաբանության մեջ:

Վերաքննիչ քաղաքացիական դատարանը բավարարել է հայցվոր կողմի բողոքը՝ բեկանելով հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը։ Վերաքննիչ դատարանը հանգել է հետևության, որ առաջին ատյանի դատարանը թույլ է տվել դատական սխալ։

Ներպետական դատական ատյանների կողմից արդեն իսկ արձանագրվում է ներդրողի, տվյալ դեպքում ԶՊՄԿ բաժնետոմսերի 12.5 տոկոսի բաժնետերի իրավունքների խախտում։ Վերջինս կարող է դիմել նաեւ միջազգային ներդրումային արբիտրաժ, որտեղ իրավունքի խախտումը փաստվելու դեպքում արդեն պետք է մեծ չափերի հասնող փոխհատուցում վճարի պետությունը։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

20:35 30/11/2021  |  ՏնտեսությունՏրոցենկոն դեռ չի վճարել ԶՄՊԿ-ի 60 տոկոս բաժնետոմսերը ձեռք բերելու համար. Բանկերը վարկեր չեն տրամադրում
15:49 28/11/2021  |  Քրեական խրոնիկոնԹալանել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի առողջարանային համալիրի տնօրենին. նրանից հափշտակել են 2 մլն դրամ և ոսկյա շղթա
16:29 14/11/2021  |  ԼՐԱՀՈՍՄենք բիզնես խլող չենք, մենք բիզնեսները քաղաքացիներին վերադարձնող ենք. Դավիթ Դանիելյան
09:57 09/11/2021  |  ՄամուլԻշխանությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենայինում կադրերի ու նշանակումների հարցը վստահել է ՔՊ-ական թեկնածու Դավիթ Դանիելյանին. «Ժողովուրդ»
11:59 03/11/2021  |  ԼՐԱՀՈՍՔննարկվում է այդ հարցը. Արայիկ Հարությունյանը՝ Ավինյանի՝ ԶՊՄԿ տնօրեն նշանակվելու մասին
22:02 01/11/2021  |  ԼՐԱՀՈՍՄհեր Պոլոսկովի նկատմամբ հայտարարված հետախուզումը ձևական բնույթ է կրում. ոստիկանությունը թաքցնում է նրա հետախուզումը՝ տապալելով հայտնաբերումը
17:47 30/10/2021  |  ԼՐԱՀՈՍՍուրեն Պապիկյանն անհարմար վիճակի մեջ է դրել կառավարությանը. Ժամանակ են խնդրել՝ Պապիկյանի հայտարարությունը հիմնավորող «օրինակներ» գտնելու համար. Պետք է նստել- հորինել
09:35 30/10/2021  |  ՄամուլԿոմբինատում փոփոխություններ են սպասվում․ «Հրապարակ»
23:13 27/10/2021  |  ԼՐԱՀՈՍԶՄՊԿ բաժնետոմսերի 60 տոկոսը Տրոցենկոն ձեռք է բերել բաժնետոմսերի վրա դրված արգելանքը վերացնելու միջնորդությունը դատարանի կողմից քննարկվելուց ժամեր անց. կողմն անգամ ստացած չի եղել դատարանի որոշումը
10:13 23/10/2021  |  ՄամուլԱնհեռանկար ու իշխանահաճո գործելաոճի ծանր հետևանքները ԶՊՄԿ-ի և բազմաթիվ սյունեցիների համար. «Փաստ»

Արխիվ

[]