Թեմաներ
Շաբաթ 01 / 18 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/16/2025   23:45 Գրիգոր Իսկանդարյանը դատի է տվել Տիգրան Ավինյանի հորը 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Գերիների հարազատներին հայտնել են, թե երեկ ինքնաթիռ է մեկնել Բաքու և մեծ թվով գերիներ պետք է գան.պաշտոնական տեղեկություններ չկան 12/01/2021   18:32  |  ԼՐԱՀՈՍ

Ենթադրում եմ՝ կոմունիկացիաների ապաշրջափակման դիմաց առաջիկա օրերին հնարավոր է ռազմագերիներ վերադառնան: «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նրա փոխանցմամբ՝ գերիների հարազատներին տեղեկություն է վերջերս հասել, թե երեկ ինքնաթիռ է մեկնել Բաքու և մինչև շաբաթվա վերջ մեծ թվով գերիներ պետք է գան.

«Ես նրանց ասացի, որ այդ տեղեկությունը ո՛չ կարող եմ հերքել, ո՛չ հաստատել, քանի որ նման տեղեկատվության չեմ տիրապետությամբ, բայց համադրելով փաստերը, որ Սոչիում հանդիպումից հետո Փաշինյանը, Ալիևը և Պուտինը հայտարարեցին, որ բավարարված են հանդիպումից, ես կարող եմ ենթադրել, որ կոմունիկացիաների ապաշրջափակման դիմաց առաջիկա օրերին հնարավոր է ռազմագերիներ վերադառնան, սա ընդամենը տրամաբանական եզրակացություն է, ոչ ավելին»,-ասաց Զոհրաբյանը և մանրամասնեց, որ հավանաբար այս փուլով կվերադարձվեն նոյեմբերի 16-ին գերեվարված տղաները:

Նաիրա Զոհրաբյանը հստակեցրեց, որ Սյունիքում նոյեմբերի միջադեպից հետո այս պահին մենք 30 ռազմագերիների ունենք, նրանց թվում այն 24 տղաներն են, որոնք համարվում էին անհետ կորած։ Սոչիի հանդիպումից առաջ Ադրբեջանը երկու գերի էր վերադարձրել, նրանցից մեկը՝ Վանաձորից, որը ծնկից վիրավորված էր, իսկ մյուսը՝ քաղաքացիական անձ, որը որոշակի առողջական խնդիրներ ուներ և մոլորվել էր տեղանքում.

«Այս պահին ունենք 30 ռազմագերի, որոնք գերեվարվել են նոյեմբերի 16-ին, գումարած 44-օրյա պատերազմի ռազմագերիները, որոնք 40 չեն, ինչպես պնդում է Ադրբեջանը: Մեր տեղեկություններով և մի շարք փաստերի համադրմամբ՝ նրանց թիվն ավելի մեծ է, թե ի՞նչ է եղել մեր մնացած տղաների հետ, ի՞նչ վիճակում են, որևէ մեկը չի կարող ասել »,-ասաց զրուցակիցը:

Նաիրա Զոհրաբյանը արձանագրեց՝ աննախադեպ երևույթ է, որ Ադրբեջանը հրաժարվում է գերիների վերաբերյալ տվյալները հստակեցնել.

«Ինձ ասացին, որ 40 տարի Եվրոպական դատարանի և նախարարների կոմիտեի պատմության մեջ նման դեպք չի եղել, որ Եվրոպական դատարանը, ձեռքի տակ ունենալով հսկայական փաստեր, չի կարողանում այս հարցը լուծել: Հայկական կողմն էլ ներկայացրել է անհերքելի ապացույցներ՝ մեր տղաների գերեվարման և խոշտանգման հետ կապված, այս բոլորը դատարանն ընդունել է ի գիտություն, սակայն ադրբեջանական կողմը համառորեն հրաժարվել է այդ տղաների հետ կապված որևէ տեղեկատվություն տրամադրել »,-ասաց նա:

Ըստ Զոհրաբյանի՝ Ադրբեջանը Հայաստանից դեռևս ակնկալիքներ ունի, դրա համար էլ չի հստակեցնում գերիների մասին տվյալները.

«Բացի դա, ցավալի բան պետք է ասեմ՝ այդ տղաների ճակատագիրը պարզ չէ, քանի որ մենք բազմաթիվ դեպքեր ունենք, երբ վիդեոներով հաստատված է եղել, որ տղաները գերեվարված են, գերեվարման պահը ադրբեջանական տականքները հենց իրենց տելեգրամ ալիքներով տարածել են,սակայն ամիսներ անց ծնողները ստացել են նրանց դիակները: Կառավարության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը և ես համատեղ փոխանակում ենք ցանկացած ստացված տեղեկատվություն։ Կոնկրետ ինձ հենց ադրբեջանցիներն են ուղարկում տարբեր տեսանյութեր, որպեսզի ցույց տան՝ տեսեք ի՞նչ ենք անում մենք ձեր գերիների հետ, այստեղից էլ մենք հասկանում ենք, որ զինվորը, որը անհետ կորած է համարվել, իրականում գերության մեջ է, բայց թե ինչ է եղել նրանց ճակատագիրը որևէ մեկը չի կարող ասել »,-ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Վերջինս նաև արձանագրեց՝ մեր գերիների կյանքի և գոյության իրավունքը խախտված է, ինչը գերիների մասին Ժնևյան կոնվենցիայի և միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է.

«Ես զարմանում եմ՝ առ այս պահը ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությունն ինչո՞ւ չի բարձրացնում Ադրբեջանին Եվրոպայի խորհրդից դուրս շպրտելու հարցը: Երբ Նավալնու պրիչոսկան խառնվում էր ռուսական բանտում տարբեր եվրոպացի պաշտոնյաներ ԵԽԽՎ-ում բարձրացնում էին ռուսական պատվիրակությանը ձայնից զրկելու և իրավունքները սահմանափակելու հարցը, արդյո՞ք մեր ռազմագերիները Նավալնու պրիչոսկայ չափ էլ չկան, որ միջազգային կառույցները քար լռություն են պահպանում և որևէ սանկցիա չեն կիրառում: Եթե ինձ համար հասկանալի է՝ իշխանության հատվածն ինչո՞ւ չի բարձրացնում այս հարցը, ապա առնվազն հասկանալի չէ՝ ընդդիմադիր հատվածն ինչո՞ւ միջազգային կառույցներում ոչինչ չի արվում »,-ասաց նա:

Անդրադառնալով Սոչիի հանդիպման ընթացքում ձեռք բերված եռակողմ համաձայնագրին, պատգամավորը նկատեց, որ որևէ կետ չկա գերիների մասին, փոխարենը անորոշ հղում է արվում, որ նոյեմբերի 9-ի փաստաթղթի բոլոր կետերը պետք է կատարվեն.

«Իշխանական ներկայացուցիչներն ասում են, որ հենց դա էլ նշանակում է և գերիները պետք է վերադառնան, ավելին՝Սոչիում հանդիպումից հետո իշխանության տարբեր ներկայացուցիչներ ասում էին՝ հեսա ժամեր ընթացքում կտեսնեք՝ քանի ռազմագերի է վերադառնում, նոյեմբերի 26-ից քանի օր անցել է, ես շատ համբերատար եմ և էլի կսպասեմ՝ հասկանալու համար, որ երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ քննարկել են նաև հումանիտար հարցեր, իսկ հումանիտար հարցն առաջին հերթին ենթադրում է գերիների վերադարձ, երբ նա հայտարարեց, թե իր սպասելիքներն այդ հանդիպումից լիովին արդարացել են, դա ի՞նչ է նշանակում, եթե ինքն ավելի քան բավարարված է հանդիպումից, նշանակում է՝ Հայաստան վերադարձած ռազմագերիներ պետք է ունենայինք»,-ասաց Զոհրաբյանը:

Հարցին՝ իսկ ինչո՞ւ առանց գերիների հարցի հստակեցման հայկական կողմը համաձայնվեց Սոչիում մի նոր եռակողմ փաստաթուղթ ստորագրել սահմանագծման և հաղորդակցության ուղիների ապաշրջափակման վերաբերյալ, Նաիրա Զոհրաբյանն ասաց.

«Այդ բոլոր հարցերով պետք է դիմել Նիկոլ Փաշինյանին; Ես ասել եմ, եթե լինեի Հայաստանի վարչապետ, Սոչիում որևէ փաստաթուղթ ստորագրելուց առաջ որպես նախապայման կդնեի ռազմագերիների անհապաղ վերադարձի հարցը, երկրորդ նախապայման՝ փաստաթղթում անպայման պետք է անդրադարձ լինի Արցախի հետագա կարգավիճակի մասին, երրորդ նախապայման՝ ադրբեջանական զորքերը, որոնք ծվարել են Հայաստանի ինքնիշխան տարածքում և օկուպացրել են մեր տարածքը, պետք է դուրս գան, միայն այս ամենից հետո, եթե լինեի ՀՀ վարչապետ , կմտնեի բանակցային սենյակ»,-եզրափակեց Նաիրա Զոհրաբյանը:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

18:18 30/11/2021  |  ԼՐԱՀՈՍ31 հայ զինծառայող շուրջ երկու շաբաթ է գտնվում է գերության մեջ, սակայն Բաքվում Կարմիր Խաչը նրանց չի տեսակցել
22:39 27/11/2021  |  ԼՐԱՀՈՍՀայ երկու ռազմագերիներին ադրբեջանական կողմը վերադարձրել է ռուս խաղաղապահների աջակցությամբ. ՌԴ ՊՆ
11:37 26/11/2021  |  ԼՐԱՀՈՍՊՆ-ն հաստատում է. Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել երկու գերի
10:40 26/11/2021  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանը Հայաստանին է վերադարձրել վիրավորված գերուն և արցախցի մոլորված քաղաքացուն
10:28 26/11/2021  |  ՄեկնաբանությունՈրեւէ փաստաթուղթ չպիտի ստորագրվի՝ մինչեւ չլինի հրապարակային հավաստիացում, որ տղաները անհապաղ ազատ են արձակվելու.Նաիրա Զոհրաբյան
13:02 23/11/2021  |  ԼՐԱՀՈՍԳերիների, անհետ կորածների վերաբերյալ ճշգրտումների համար հնարավոր է՝ մի փոքր էլ ժամանակ պահանջվի. Քոչարյան
16:17 22/11/2021  |  ԼՐԱՀՈՍՊայմանագրային զինծառայողի հարազատները նրա գերեվարման մասին իմացել են ադրբեջանական տեսանյութերից. Կինը վստահեցնում է ՝ գերիները իրական թիվը 30-ն է, ՊՆ-ն լռում է
14:53 22/11/2021  |  ԼՐԱՀՈՍՀՀ-ն դիմել է ՄԻԵԴ՝ նոյեմբերի 16-ին գերեվարված հայ զինծառայողների հիմնարար իրավունքների ապահովման պահանջով
13:04 22/11/2021  |  ԼՐԱՀՈՍ13 զինծառայողների գերեվարումից անցել է 6 օր, սակայն Կարմիր խաչի ներկայացուցիչները Բաքվում նրանց դեռ չեն տեսակցել
14:57 19/11/2021  |  ԼՐԱՀՈՍՆոյեմբերի 16-ից գերության մեջ հայտնված 13 զինծառայողներին Կարմիր խաչի ներկայացուցիչները Բաքվում դեռ չեն տեսակցել

Արխիվ

[]