ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայաստանը շատ վտանգավոր խաղ է խաղում Ռուսաստանի և Արևմուտքի հետ սա կարող է «մահացու լինել» Հայաստանի համար. քաղաքագետ 11/30/2021 21:07 | Քաղաքական
Հայաստանը շատ վտանգավոր խաղ է խաղում Ռուսաստանի և Արևմուտքի հետ: Մինչև պատերազմն էլ Հայաստանի համար մանևրելու հնարավորությունները շատ չէին, հիմա ավելի են փոքրացել,քանի որ այժմ թե՛ անվտանգային, թե՛ տնտեսական առումով Հայաստանը շատ է կախված Ռուսաստանից, դրա համար էլ այսպիսի խաղերը Արևմուտքի և Ռուսաստանի հետ շատ վտանգավոր են: «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Հայկ Խալաթյանը:
Ըստ փորձագետի՝ Ռուսաստանը շատ լավ հասկանում է, որ այս պահին Հայաստանը մանևրելու հնարավորություն չունի, իսկ բոլոր նման քայլերը վնաս են բերելու առաջին հերթին ոչ թե Ռուսաստանին, այլ՝ հենց Հայաստանին։
«Ռուսաստանը հստակ ասում է՝ մենք չենք կարող ավելի շատ մտածել Հայաստանի և հայ ժողովրդի մասին, քան՝ Հայաստանի իշխանությունները, եթե Հայաստանի իշխանությունները գտնում են, որ Հայաստանի համար լավ է վնասներ կրել, վտանգի ենթարկել իր սահմանները և Արցախը, ապա Ռուսաստանը հանգիստ է սրան վերաբերվում: Նույնիսկ Հայաստանի կորուստը նրանց համար կլինի ցավալի, բայց ոչ «մահացու», իսկ Հայաստանի համար Ռուսաստանի հետ խնդիրները կարող են «մահացու լինել»,-ասաց Հայկ Խալաթյանը:
Քաղաքագետի նշեց, որ եթե շատ հմուտ քաղաքական գործիչներ, դիվանագետներ լինեին իշխանական թիմում, ապա մանևրելու այս փորձերն իր համար հասկանալի կլինեին.
«Բայց մենք բոլորս տեսել ենք, որ այս իշխանությունը ընդունակ չէ ոչ թե խելացի, այլ գոնե նորմալ դիվանագիտական աշխատանք տանել իր դաշնակիցների հետ: Եթե նրանց թվում է, թե այս հարցում հաջողության կարող են հասնել, ապա սխալվում են, սա շատ վատ հետևանքներ կարող է ունենալ Հայաստանի համար»,-վստահեցրեց փորձագետը:
Երևանը հաստատել է, որ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի ԱՄՆ-ի նախաձեռնությամբ դեկտեմբերի 9-10-ը կազմակերպվելիք «Հանուն ժողովրդավարության» հեռավար գագաթնաժողովին: Հատկանշական է, որ կազմակերպված համաժողովին տարածաշրջանից միայն Հայաստանն ու Վրաստանն են մասնակցելու հրավեր ստացել:
Ռուսաստանն ակնհայտ ցույց է տվել իր բացասական վերաբերմունքը այս նախաձեռնությանը, ռուսական կողմից հնչած հայտարարությունների մեջ թեև կոնկրետ Հայաստանի մասին խոսք չկար, բայց, թե՛ Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, թե՛ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան չեն թաքցրել՝ Մոսկվայի բացասական վերաբերմունքը։
Ըստ Հայկ Խալաթյանի՝ այս գագաթնաժողովը դիտարկվում է հակառուսական և հակաչինական նախաձեռնություն, ուստի Ռուսաստանը և Չինաստանը շատ բացասական են վերաբերվում թե՛ նախաձեռնությանը, թե՛ այն երկրներին, որոնք մասնակցում են դրան.
«Նայեք՝ ինչպե՞ս են Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաները բնութագրում այդ գագաթնաժողովի մասնակցող երկրներին: Սա շատ բացասաբար է ընդունվելու Ռուսաստանի կողմից: Ոչ միայն Ռուսաստանն է շատ բացասական վերաբերվում այս նախաձեռնության, այլ նաև Չինաստանը, նայեք՝ ինչ կոշտ հայտարարություններ են անում Չինաստանի ԱԳՆ-ն և չինացի բարձրաստիճան պաշտոնյաները: Ոչ մեկը չի թաքցնում, որ այդ նախաձեռնությունը դիտարկվում է հակառուսական և հակաչինական նախաձեռնություն, իրենց համար էլ է հարցական՝ իսկ ի՞նչ գործ ունի Հայաստանը այստեղ:
Չինաստանի համար այդքան էլ կարևոր չէ Հայաստանի մասնակցությունը, դա ավելի շատ Ռուսաստանին կարող է մտահոգել: Հայաստանը բարդ իրավիճակում է՝ մի կողմից ԱՄՆ-ի հետ պետք չէ կոնֆլիկտների մեջ մտնել, բայց հաշվի առնելով՝ ի՞նչ վերաբերմունք ունեն Ռուսաստանը և Չինաստանը այս նախագծի նկատմամբ, Նիկոլ Փաշինյանը պետք է օգտագործեր Սոչիի հանդիպումը և փորձեր հասկացնել ռուսական կողմին, որոնց Հայաստանի մասնակցությունն ուղղված չէ հակառուսական որևէ ծրագրին »,-ասաց Խալաթյանը՝ միևնույն ժամանակ նկատելով ՝ Հայաստանի մասնակցության մեջ Ռուսական կողմի համար անսպասելի բան չկար, քանի որ Ռուսաստանի երբեք էլ դրական վերաբերմունք չի ունեցել Փաշինյանի և իր թիմի նկատմամբ:
Քաղաքագետի դիտարկմամբ՝ եթե Հայաստանին են հրավիրել նման գագաթնաժողովի՝ նշանակում է , որ կան արևմտյան որոշ ծրագրեր, որոնցում, ըստ նրանց, Հայաստանը հնարավոր է մասնակցի՝ ի տարբերություն մյուս ԵԱՏՄ անդամ երկրների:
«Հակառուսական և հակաչինական ծրագրերի մասին է խոսքը »,-պարզաբանեց Հայկ Խալաթյանը:
Զրուցակիցը չբացառեց, որ պրոպագանդիստական ճակատում Ադրբեջանը փորձի օգտագործել Հայաստանի մասնակցությունը այս գագաթնաժողովին՝ հայ-ռուսական հարաբերությունների վրա ազդելու նպատակով.
«Ադրբեջանը շատ ակտիվ լոբբիստական աշխատանք է տանում Ռուսաստանում և ռուսական մամուլում, Ադրբեջանը լավ է հասկանում նաև «ցավոտ կողմերը» ռուսական քաղաքական էլիտայի, բայց ես չեմ կարծում՝ եթե բացասական վերաբերմունք լինի, դա լինի Ադրբեջանի գործողությունների հաշվին, Ռուսաստանն այնքան բացասաբար է վերաբերվում այս նախաձեռնությանը, որ դժվար ադրբեջանցիներն ավելի ուժեղացնեն այդ վերաբերմունքը»,-ասաց Հայկ Խալաթյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ