ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ճղճիմ մարդու վրեժխնդրություն է. այս մարդկանց կալանքի տակ պահելը կարծես այս իշխանության կյանքի նպատակը լինի. Լևոն Քոչարյան 11/29/2021 18:18 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը Գորիսում էր, որտեղ այսօր տեղի էր ունենում Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի գործով դատական նիստը։ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ եկել է Առուշանյանին աջակցելու։
«Առուշը մեր ընկերն է, լավ հայրենասեր տղա է։ Եկել ենք աջակցել այս անարդար պրոցեսներում, որ կատարվում է իր հանդեպ, որպեսզի իրեն մենակ չզգա, իմանա, որ իր ընկերներն իր հետ են, իր կողքն են» ։
Լևոն Քոչարյանը անդրադարձավ նաև դատական գործընթացի ձգձգմանը։ Նշեց, որ կարծում է պատճառն այն է, որ իշխանությունը՝ ղեկավարով հանդերձ մոլուցք ունի ընդդիմադիր հայացքներ ունեցողների հետ կապված։
«Մենք դա նախկինում էլ ենք տեսել ուրիշ՝ ընդդիմադիր հայացքներ ունեցող մարդկանց հետ կապված։ Մի օր էլ ավել այդ մարդկանց բանտարկված պահելը կարծես իրենց կյանքի նպատակը լինի։ Այն մարդիկ, ովքեր այս անարդարության, ապօրինությունների մի մասն են կազմում, չեն հասկանո՞ւմ, որ ժամանակը անցնելու է, այս ամենը վերանալու է, բայց սա մի բիծ է, որ մնալու է իրենց կենսագրության մեջ»։
Լևոն Քոչարյանը նշեց, որ Առուշ Առուշանյանի, Մխիթար Զաքարյանի և Մանվել Փարամազյանի հանդեպ իշխանությունը անձնական վրեժխնդրություն ունի լուծելու՝ կապելով դա Սյունիքում Փաշինյանի տապալված այցերի հետ։
«Մենք բոլորս հիշում ռնք նրա այցելությունները Սյունիք և բնակչության դիմադրությունը։ Կարծում եմ դրա մեջ է տեղավորվում այս քայլը։
Փոքրոգի, ճղճիմ մարդու վրեժխնդրություն է սա»,- նշեց Քոչարյանը՝ հավելելով, որ համայնքապետերին այսօր կալանքի տակ պահելը անվտանգային հարցեր է առաջացնում հատկապես Սյունիքի մարզում։ Ըստ Լևոն Քոչարյանի, փորձելու են ամեն գնով ձգձգել դատական գործընթացը։
«Ես նաև դատավորի մոտ կաշկանդվածություն եմ տեսնում, փորձելու են ամեն գնով ձգձգել»։
Քոչարյանը հավելեց, որ այս կերպ փորձում են խորացնել հուսահատությունը հանրության շրջանում, ընկճել համայնքապետերին, բայց վստահեցրեց՝ միամտություն է այդպես մտածելը։ Հայաստանի և հատկապես սյունեցիները չպետք է անտարբեր լինեն, այլ պետք է փորձեն հակազդել ապօրինություններին, արտահայտել նաև իրենց վերաբերմունքը։
«Այս ամենի արդյունքում իրենք ուզում են, որ բնակչության մոտ առաջացնեն կամ ավելի խորացնեն հուսահատությունը։ Միամիտ կլինի կարծել, որ Առուշի պես տղային բանտարկելով կարող են ընկճել։ Հուսահատութան մեծ ալիք են ուզում բարձրացնեն, որ հետագայում ավելի հեշտ անցկացնեն այն հարցերը, որոնք ուզում են անել և որոնք այսօր օդում կախված են»,- ասաց Քոչարյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից