ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Եթե այս տրամաբանությունը շարունակվելու է, կարող են Արթուր Դավթյանին շուտով Ամենայն Հայոց Կաթողիկոս կարգել․ Սևակ Հակոբյան 11/29/2021 23:47 | Քաղաքական
Դատախազ Կարեն Բիշարյանը, որը նույն կերպ դոշով պայքարում էր որ Ռոբերտ Քոչարյանը անպայման մնա կալանքի տակ, դարձավ Վերաքննիչ քրեականի դատավոր. էլի չի պատժվել, միայն առաջխաղացում է ունեցել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Yerevan.today կայքի գլխավոր խմբագիր Սեւակ Հակոբյանը:
«Հիշո՛ւմ եք, 2018-ի «գունավոր» հեղաշրջումից հետո առաջինը ինչ արեցին․ հարուցեցին մի շինծու գործ, որը պետք էր միմիայն մի նպատակով՝ մեկուսացնել Ռոբերտ Քոչարյանին։ Թե ինչի էր պետք, շատերը հասկացան դրանից 2 տարի անց, ովքեր ավելի շուտ էին հասկացել, նրանց կամ չէին լսում, կամ ռիսկ չէին անում բարձրաձայնել։
Ուրեմն սրանք էդ գործը որ հարուցեցին, Հայաստան անկախ պետության միանգամից 3 գեներալ-գնդապետ հայտնվեց քրեական հետապնդման տակ, նրանցից ՀԱՊԿ գործող գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը հետ կանչվեց, Հայաստանը կորցրեց ՀԱՊԿ ղեկավարելու լիազորությունը։ Պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանին ամեն գնով գրեթե 2 տարի պահեցին կալանքի տակ․ վերջում, իհարկե, պարզվեց, որ այդ ամենը ոչ միայն սուտ էր, հլը մի բան էլ էն գլխից Սահմանադրությանը հակասող, այսինքն՝ անօրինական։ Կարճվեց գործը։
Իսկ ովքե՞ր էին այդ գործը պաշտպանում, ու ամենից կարևորը՝ որտե՞ղ են հիմա։
Սասուն Խաչատրյանը, որ այդ գործի նախաձեռնողն էր, հերիք չէ՝ չհեռացվեց համակարգից, պատիժ չստացավ, մեկ այլ՝ ավելի լայն լիազորություններով հիմնարկ բացեցին, որ ինքն էլ դառնա դրա ղեկավար՝ «Հակակոռուպցիոն կոմիտե» անունով ինչ-որ բանի նախագահ։ Իր սորոսական եղբայրը «օդից» դարձավ ԲԴԽ անդամ։
Դատախազներ, Գևորգ Բաղդասարյանը՝ դե էն տղան, էն որ 2020-ի մայիսի 9-ին դատարանի դահլիճում Շուշին ազատագրած Քոչարյանին, Խաչատուրովին ու Օհանյանին ասում էր՝ մենք ձեզ ստեղ Շուշին ազատագրելու համար չենք դատում․․․ Հիշեցի՞ք․ այ էդ Գևորգը 2018 թվականի օգոստոսին նշանակվեց գլխավոր դատախազի տեղակալ՝ փաստացի Դատախազության երկրորդ դեմքն է մինչ այսօր․ չի պատժվել՝ պաշտոնի առաջխաղացումը եղել և մնում է։
Մյուսը՝ Պետրոս Պետրոսյանը, դատախազության ավագ դատախազից 2020 թվականին նշնակվեց է Կոտայքի դատախազ։ Գործը կարճվելուց հետո չի պատժվում, մնում է բարձրացված պաշտոնին։ Արշակ Կարապետյան անունով գեներալ ունեինք, որին Սերժ Սարգսյանը ապրիլյանից հետո հեռացրել էր Զինված Ուժերի համակարգից, սրան գտան, 2018-ին բերեցին, մի ցուցմունք կորզեցին, որի հիման վրա էլ նախագահ Քոչարյանին 2 տարի պահեցին կալանավորված, իսկ դրա դիմաց 2018 թվականին նշանակվեց ՀՀ վարչապետի խորհրդական, 2021 թվականի ապրիլի 13-ից մինչև հուլիսի 20-ը ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ։ Դե հետո էլ, գիտեք, Պաշտպանության նախարար էր։ Նրան ևս որևէ կերպ պատիժ չհասավ, գոնե պարտության բերած պատերազմի ժամանակ գերագույն գլխավորին առնվազն սխալ խորհուրդներ տալու համար, այլ գործից հանեցին, որովհետև, ըստ մամուլի, բացի հայկականից, ունեցել է նաև ռուսաստանյան քաղաքացիություն, Նիկոլը վախեցել է ավելորդ շուխուռից։
Այսօր էլ հերթական առաջխաղացման ականատեսը եղանք՝ դատախազ Կարեն Բիշարյանը, որը նույն կերպ դոշով պայքարում էր որ Ռոբերտ Քոչարյանը անպայման մնա կալանքի տակ, դարձավ Վերաքննիչ քրեականի դատավոր։ Էլի չի պատժվել, միայն առաջխաղացում է ունեցել։ Ընդ որում, էս մարդու պարագան հատկապես զավեշտալի է նրանով, որ նույն թվականի մարտ ամսին ԱԺ ամբիոնից մարտի 1-ի մասով լրիվ ուրիշ բան ասաց, իսկ հուլիսին՝ տրամագծորեն հակառակը։ Հետո պարզվեց՝ մինչև հեղաշրջումն ասած բաները ավելի ճիշտ էին։ Ուղղակի մարդը երևի ուզեցել էր ինքն էլ կարիերա անի, էս թվարկված պաշտոնյաներից ո՞ր մեկից էր պակաս։
Մտածում եմ՝ եթե այս տրամաբանությունը շարունակվելու է, կարող են Արթուր Դավթյանին շուտով Ամենայն Հայոց Կաթողիկոս կարգել, չէ՞ որ իր ջանք ու եռանդը շատ ավելի մեծ է եղել պատերազմող երկրի 3 գեներալ գնդապետներին քրեական հետապնդման տակ պահելու, իսկ նախագահ Քոչարյանին այնպես մեկուսացնելու հարցում, որ անգամ 2 Նոր տարիներին թոռներին չտեսնի, մինչև Նիկոլն իր սև գործը կաներ»,- գրել է Հակոբյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:26 Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:21 Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ»
- 11/21/2024 08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:14 ՔՊ պատգամավոր Զեյնալյանը հեռացել է անարդարության խոր զգացումով. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից