ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ապաշրջափակվող ճանապարհները կարող են լինել միայն միջանցքներ, որոնք պետք է վերահսկվեն այլ երկրի կողմից և ոչ՝ Հայաստանի. Դավիթ Շահնազարյան (տեսանյութ) 11/27/2021 22:00 | ԼՐԱՀՈՍ
Երեկ ընդունված եռակողմ հայտարարությունը Հայաստանին բացարձակապես ձեռնտու չէ, դա ձեռնտու է միայն Հայաստանի ներկայիս կապիտուլյանտ ղեկավարին: Այս մասին «Փաստինֆո»-ի եթերում հայտարարել է ԱԱԾ նախկին ղեկավար Դավիթ Շահնազարյանը՝ արձանագրելով, որ տվյալ հայտարարության մեջ չկա որևէ բառ կամ արտահայտություն, որը կբխի Հայաստանի շահերից:
Նրա գնահատմամբ` նոր եռակողմ համաձայնագրի մեջ արտացոլված են միայն Ադրբեջանի բոլոր պահանջները:
Դավիթ Շահնազարյանը վստահեցրեց, որ թեև հայտարարության մեջ նշված է տրանսպորտային և տնտեսական ճանապարհների ապաշրջափակման մասին, սակայն իրականում խոսքը միջանցքի մասին է.
«Ներկայիս իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ միջանցք չի լինելու, բայց կողմ են, որ Նախիջևանը և Ադրբեջանը կապվեն: Ինչպե՞ս եք պատկերացնում, որ այս պայմաններում ադրբեջանական մեքենան Հայաստանի տարածքով 40-50 կմ անցնի, և նրա անվտանգությունն ապահովի Հայաստանը, սա ուղղակի անհնար է»,-ասել է բանախոսը և վստահեցրել, որ ապաշրջափակվող ճանապարհները կարող են լինել միայն միջանցքներ, որոնք պետք է վերահսկվեն այլ երկրի կողմից և ոչ՝ Հայաստանի:
«Երբ Փաշինյանն ասում է՝ միջանցք չի լինելու, լինելու են ճանապարհներ, սա ուղղակի նրա հերթական կեղծիքն է: Այս իրավիճակում չեն կարող լինել ճանապարհներ` ադրբեջանական տրանսպորտային միջոցների համար, որի անվտանգությունը չի ապահովվելու այլ ուժերի կողմից, սա մոռացեք», - նշել է նա:
Դավիթ Շահնազարյանը նաև արձանագրել է, որ հայտարարության մեջ գերիների վերաբերյալ որևէ կետ չկա.
«Ալիևն էլ այդ հարցը փակեց, ասաց՝ այսքան գերի ենք վերադարձրել, երկու հոգի էլ վերջերս ենք վերադարձրել»,-նկատել է բանախոսը և հավելել, որ գերիների հարցով քննություն պետք է անցկացվի, որը պետք է գաղտնի լինի: «ՀՀ իշխանությունների պատասխանատվությունն է նրանց վերադարձը, որոնք այս հարցով չեն զբաղվում»,-ասել է Շահնազարյանը:
Մանրամասները` տեսանյութում:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ