ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայաստանի ներկայիս իշխանությունները կենտրոնացած են սեփական լեգիտիմության միջազգային ընդլայնման խնդիրների վրա.Արմեն Գևորգյան 11/27/2021 12:46 | Մեկնաբանություն
Հայաստանի ներկայիս իշխանությունները կենտրոնացած են սեփական լեգիտիմության միջազգային ընդլայնման խնդիրների վրա, մինչդեռ Ադրբեջանը հետևողականորեն առաջ է մղում իր ազգային օրակարգը բոլոր արտաքին հարթակներում։ Այս մասին իր «Հայաստանի նոր օրակարգը» վերտառությամբ հոդվածում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը: Նա մասնավորապես գրել է.
«44-օրյա պատերազմի արդյունքում Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական դասավորվածության զարգացման նոր տրամաբանություն ձևավորվեց՝ հիմնականում ռուսական պատկերացումներով։ Այս դասավորվածության մեծ մասը հասանելի չէ մեզ և հայտնի չէ մինչ օրս: Ռուսաստանի հեռանկարային ռազմավարությունը կարելի է ամփոփել հետևյալ կերպ.
Փուլ 1. Զինադադարի հաստատում և խաղաղապահ ուժերի տեղակայում հակամարտության գոտում.
Փուլ 2. Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների և հաղորդակցությունների բացման հարցերի շուրջ հիմնարար պայմանավորվածությունների ձեռքբերում.
Փուլ 3. Տարածաշրջանային լայն համագործակցության ընդհանուր փոխըմբռնման և նոր մեխանիզմների զարգացում, այդ թվում՝ Թուրքիայի հետ։
Փուլ 4. Արցախի հիմնախնդրի լուծման և խաղաղության պայմանագրի կնքման կամ երկարաժամկետ ստատուս քվոյի պահպանման շուրջ կոնսենսուսի ձեռքբերում:
Ռուսաստանը կարող է ելնել այն ենթադրությունից, որ յուրաքանչյուր նոր փուլ պետք է գա նախորդ փուլի հիմնական նպատակին հասնելուց հետո։ Դա հնարավորություն կտա` ճիշտ և ռացիոնալ պլանավորել սեփական ռեսուրսները և հնարավորինս չեզոքացնել մեր տարածաշրջանում նոր լարվածության բռնկման ռիսկերը։ Դա կարող է պայմանավորված լինել նրանով, որ Ռուսաստանի սահմանների անմիջական մերձակայքում ընդլայնվում է խնդիրների շրջանակը։ Բացի Հարավային Կովկասից, իրավիճակը թեժանում է Ուկրաինայի շուրջ, լուրջ խնդիրներ Բելառուսի և ԵՄ-ի սահմանին, թյուրքական էքսպանսիան հետխորհրդային տարածքում։ Ակնհայտ է, որ Ռուսաստանին որոշ ուղղություններով անհրաժեշտ է որոշակիություն՝ մյուսների վրա կենտրոնանալու համար։
44-օրյա պատերազմից գրեթե մեկ տարի անց Հայաստանի իշխանություններն աշխատում էին ռուսական տրամաբանության շրջանակներում։ Բայց ինչ-որ պահի` այս տարվա հոկտեմբերի երկրորդ կեսին - նոյեմբերի սկզբին, սկսվեցին շեղումները: Դրանք դրսևորվեցին նրանով, որ խախտվեց տարածաշրջանում իրադարձությունների զարգացման ռուսական տրամաբանությունը։ Առանձին հարց է, թե ով և ինչու է փորձում փոխել իրադարձությունների այս ընթացքը` գլխացավանք ստեղծելով Ռուսաստանի համար։ Արդյունքում՝ երեկ Սոչիում Ռուսաստանը իրադարձությունների զարգացումը վերադարձրեց սկզբնական, պլանավորված ընթացքին։ Թե որքան կշարունակվի Ռուսաստանի այս հեգեմոնիան առաջիկա գործընթացներում, ցույց կտա ժամանակը։
Նկատելի է, որ հայկական կողմը չունի վճռականություն և նախաձեռնողականություն։ Դժվար է այս որակները ցույց տալ Հայաստանի ներքին իրավիճակի ներկա պայմաններում։ Փոխվարչապետերի աշխատանքի մեկնարկից անցել է մեկ տարի, և միայն հիմա են կառավարությունում մտածում` գնահատել ապաշրջափակման տնտեսական հետևանքները, և անգամ գումար չեն կարողանում գտնել այդ գործի համար։ Քննարկումներն ընթանում են ոչ թե Հյուսիս-Հարավ տրամաբանությամբ, ինչը ձեռնտու է առաջին հերթին մեզ, այլ՝ Արևմուտք-Արևելք համատեքստում, ինչն ուրվագծված է թյուրքական պետությունների Ստամբուլյան հռչակագրում։
Հայաստանի ներկայիս իշխանությունները կենտրոնացած են սեփական լեգիտիմության միջազգային ընդլայնման խնդիրների վրա, մինչդեռ Ադրբեջանը հետևողականորեն առաջ է մղում իր ազգային օրակարգը բոլոր արտաքին հարթակներում։ Այս ընթացքում չունեցանք ազգային կոնսենսուս երկրի հետպատերազմական զարգացման ռազմավարության վերաբերյալ, չտեսանք, որ Հայաստանը միջազգային կազմակերպությունների հետ աշխատանքի մշտական մեխանիզմ նախաձեռնի՝ հաղորդակցությունների և տնտեսական հեռանկարների իր սեփական օրակարգն առաջ մղելու համար։ Հայաստանը միայնակ է, նույնիսկ՝ տարբեր գործընկերների տեսանելի աջակցության պարագայում։ Ակնհայտ է, որ նման աջակցությունն առաջին հերթին սպասարկում է հենց Հայաստանի գործընկերների ազգային շահերը։ Այդ իսկ պատճառով տարածաշրջանում «խաղաղության դարաշրջանի» գաղափարը պետք է փոխարինվի ողջամիտ ազգային անվտանգության, տնտեսության իրական զարգացման, տարածաշրջանային փոխշահավետ գործնական համագործակցության և համազգային համախմբման օրակարգով»,-գրել է նա:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ