ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՄԻՊ-ի կողմից հրապարակված լուսանկարները չեն արտացոլում Վարդենիսի տուն-ինտերնատի շենքային պայմանների ամբողջական պատկերը. աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պարզաբանումը 11/26/2021 20:10 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պարզաբանում է տարածել ՀՀ ՄԻՊ աշխատակազմի կողմից Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ այցի ընթացքում հրապարակված խնդիրների վերաբերյալ, որը ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
«Բարձր գնահատելով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող ՊՈԱԿ-ներում տրամադրվող ծառայությունների որակի բարձրացմանն ուղղված մշտադիտարկման իրականացումն ու վստահեցնելով, որ կձեռնարկվեն անհրաժեշտ քայլեր եղած թերացումների շտկման համար՝ այդուհանդերձ, Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ այցի ընթացքում ՄԻՊ-ի կողմից հրապարակված խնդիրների վերաբերյալ հարկ ենք համարում ներկայացնել որոշ պարզաբանումներ․
Նշենք, որ տուն-ինտերնատում, որը նախատեսված է 450 անձի համար, այժմ փաստացի խնամվում է 447 շահառու։ Ինչ վերաբերում է վերջիններիս կեցությանն, ապա ՄԻՊ-ի կողմից հրապարակված լուսանկարները, ցավոք, չեն արտացոլում հաստատության շենքային պայմանների ամբողջական պատկերը։ ՊՈԱԿ-ի բաժանմունքների մի մասը վերանորոգված է․ բարեկարգման մյուս աշխատանքներն իրականացվում են փուլ առ փուլ։ Բաժանմունքների մուտքերի հիմնական մասն ապահովված է թեքահարթակներով, ինչի արդյունքում տեղաշարժման խնդիրներ ունեցող խնամյալները կարող են անխոչընդոտ տեղաշարժվել։ Շահառուների սենյակներում վարդակների բացակայությունը պայմանավորված է նրանց անվտանգությամբ՝ հոգեբույժի ցուցումով:
Ինչ վերաբերում է ՄԻՊ-ի կողմից ներկայացված ապաստարանի լուսանկարին, նշենք, որ այն նկուղային պահեստարան է, որտեղ պահեստավորվում է այս պահին չօգտագործվող գույքը։
Շենքային մյուս պայմանների վերաբերյալ՝ տեղեկացնում ենք, որ երեք տասնյակից ավելի սանհանգույցներն արդեն իսկ վերանորոգված են, մի քանիսը նախատեսվում է վերանորոգել։ Դրանցից միայն մեկն ունի շտապ վերանորոգման անհրաժեշտություն, գտնվում է շենքի չգործող հատվածում, որն էլ արտացոլվել է ՄԻՊ-ի կողմից հրապարակված լուսանկարում։
Հաստատության բաժանմունքների ճաշարաններն ապահովված են մշտական տաք և սառը ջրով, որը հասանելի է բոլոր խնամյալներին: Ճաշարանների 80%-ը վերանորոգված է, մնացածի վերանորոգումը նախատեսվում է։ 2022 թվականին նախատեսվում է նաև ձեռք բերել անհրաժեշտ գույք և տեխնիկա, այդ թվում՝ լվացքի մեքենա, հեռուստացույց, սառնարան և այլն։
Ինչ վերաբերում է ժամկետանց բժշկական պարագաներին և լաբորատոր հետազոտությունների համար նախատեսված ժամկետանց նյութերին, նշենք, որ փաստացի չօգտագործված ժամկետանց նյութերը խոտանվում են՝ օրենքով սահմանված կարգով՝ համապատասխան հանձնաժողովի կողմից։ Ուստի, անհրաժեշտ էր արձանագրել, որ նշվածները խոտանվելու են տարեվերջին՝ համապատասխան հանձնաժողովի կողմից։
ՊՈԱԿ-ում դեղորայքի, այդ թվում՝ հոգեմետ դեղերի տեսակի և քանակի պակաս չկա․ անհրաժեշտ դեղորայքը ձեռք է բերվում՝ հոգեբույժի կողմից սահմանված բուժման սխեմաների հիման վրա և «Գնումների մասին» ՀՀ օրենքի համաձայն։ Բացի այդ, տուն-ինտերնատի շահառուն հանդիսանում է Վարդենիս համայնքի բնակիչ և լիարժեք օգտվում է ոչ միայն տեղի հիվանդանոցի և պոլիկլինիկայի, այլև հանրապետության բոլոր նեղ մասնագիտական բուժհիմնարկների պետպատվերի ծառայություններից։ Հարկ է նշել նաև, որ դեղորայքի պահպանումն իրականացվում է դեղատանը՝ համաձայն ՀՀ առողջապահության նախարարության կողմից սահմանված չափորոշիչների։
Ինչ վերաբերում է ՊՈԱԿ-ի անձնակազմին, ապա աշխատակիցների՝ համավարակի և պատերազմի պատճառով հետաձգված վերապատրաստման դասընթացներն իրականացվում են ինչպես առկա, այնպես էլ հեռավար եղանակով։ Թափուր հաստիքների, այդ թվում՝ հոգեբույժների ներգրավման ուղղությամբ նախարարության կողմից պարբերաբար աշխատանքներ են տարվում։
Հրապարակման մեջ ներկայացվում է, որ անթույլատրելի սկզբունքով են վարվում բժշկական փաստաթղթերը, մինչդեռ, ՊՈԱԿ-ում բոլոր բժշկական փաստաթղթերը վարվում են համաձայն ՀՀ առողջապահության նախարարության կողմից հաստատված ձևաչափերի։ Այն, որ արձանագրվել են զսպման միջոցների կիրառման կարգի խախտումներ, պետք է փաստել, որ տուն-ինտերնատը հոգեբուժարան չէ, այլ շուրջօրյա խնամքի հաստատություն, որտեղ անհրաժեշտ է գրեթե բացառել զսպման մեխանիկական մեխանիզմների կիրառումը։
Ինչ վերաբերում է ՊՈԱԿ-ում խնամարկյալների զբաղվածության ապահովմանն, ապա պետք է նշել, որ տուն-ինտերնատում գործում է զբաղվածության կենտրոն, որտեղ շահառուներն, ըստ նախընտրության, կարող են մասնակցել՝ նկարչության, գորգագործության և ձեռագործության այլ դասընթացների։
Հարկ է նշել, որ շահառուների՝ հարազատների կամ համապատասխան մարմինների հետ կապի հաստատումն իրականացվում է սոցիալական աշխատողի և ավագ բուժքրոջ միջոցով՝ ինչպես տեսակապի, այնպես էլ հեռահար կապի միջոցով։
Խնամարկյալների համար՝ նամակներ, դիմումներ և բողոքներ գրելու համար անհրաժեշտ գրենական պարագաների պակաս երբևէ չի եղել։ Այդ մասին կարող են փաստել նրանց կողմից գրված բազմաթիվ նամակները, ստեղծագործող շահառուների աշխատանքները, գնման պլանում նախատեսված և իրականացված գրենական պիտույքների վերաբերյալ գնումները։
Ամփոփելով վերոգրյալը՝ նշենք, որ նախարարությունն արժևորում է ՄԻՊ-ի կողմից մշտադիտարկման արդյունքում իրականացված աշխատանքների դերն ու վստահեցնում է, որ արձանագրված խնդիրների և բացթողումների վերացման ուղղությամբ կիրականացվեն անհրաժեշտ աշխատանքներ»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ