ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մեկ տարվա ընթացքում շատ բան է արվել Ղարաբաղում իրավիճակի կարգավորման համար, բայց ցավոք, ոչ բոլոր հարցերն են լուծվել. Պուտին 11/26/2021 17:52 | ԼՐԱՀՈՍ
Մեկ տարվա ընթացքում Ղարաբաղում իրավիճակի կարգավորման համար քիչ բան չի արվել, բայց, ցավոք, ոչ բոլոր հարցերն են կարգավորվել. Այս մասին Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ եռակողմ հանդիպմանն ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
ՌԴ նախագահը շեշտել է, որ եռակողմ հանդիպման նպատակն է պայմաններ ստեղծել Ղարաբաղում անվտանգության համար։
«Ցավոք, որոշ հարցեր կարգավորված չեն, սահմաններում միջադեպեր են գրանցվում, որոնց հետևանքով երկու կողմից էլ մարդիկ են մահանում, վիրավորվում։ Սրանք այն հարցերն են, որոնք հատուկ ուշադրություն են պահանջում։ Հենց դրա համար էլ մենք հավաքվել ենք, որպեսզի հետագայում խուսափենք նման միջադեպերից, բայց ընդհանուր առմամբ մեկ տարվա ընթացքում քիչ բան չի արվել։ Նախ մեծ մասշտաբով ռազմական գործողություններ չեն գրանցվել, ինչը արդեն լավ է, իսկ այս ժամանակում ռուսական կողմի ներգրավվածությամբ մեծ աշխատանքներ են կատարվել»։
Պուտինը նշել է, որ ռուսական կողմի քայլերի շնորհիվ 53 հազար տեղահանված քաղաքացի է վերադարձել նախկին բնակության վայրեր։
«Մարդիկ պետք է իրենց ապահով զգան տարածաշրջանում, որպեսզի նրանք կարողանան այնտեղ զարգացնել տնտեսությունը։ Հիմքեր կան ենթադրելու, որ մոտ ժամանակներում մենք կկարողանանք ոչ միայն հաստատել տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման համապատասխան խմբի աշխատանքը, այլեւ ընդունել դրա համար համապատասխան որոշում»,- ասել է Պուտինը։
ՌԴ նախագահը կարևորեց նաև երեք երկրների փոխվարչապետերի մակարդակով կատարված աշխատանքները՝ հավելելով, որ դրանք հեշտ չեն, բայց առաջընթաց են գրանցել։
«Ռուսաստանը հատուկ հարաբերություններ ունի ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ։ Մենք խորը պատմական կապեր ունենք, չէի ցանկանա, որ դրանք քանդվեն, դրանք պետք է պահպանել ու զարգացնել»։
ՌԴ նախագահը բանակցությունների ժամանակ հայտնել է նաև, որ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը պատրաստ է հանդիպել կողմերի հետ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման թեմայով:
«Գիտեմ, որ առաջիկայում հանդիպում է նախատեսված նաև Բրյուսելում և դուք համաձայնեցիք գնալ, այնտեղ հանդիպում անցկացնել։ Մենք դա նույնպես ողջունում ենք։ Որքան շատ լինեն անմիջական շփման հնարավորությունները, այնքան լավ։ Ես վերջերս այդ մասին խոսել եմ Եվրոպական խորրհրդի նախագահ պարոն Միշելի հետ, նա ձեզ սպասում է»։
Պուտնիը նշեց նաև, որ եռակողմ հանդիպումից հետո երկկողմ հանդիպում կունենա նաև Նիկոլ Փաշինյանի հետ։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ