ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ի վերջո՝ պարզվե՞ց այդ կորոնավիրուսն ում շունն էր. Արևիկ Պետրոսյանը՝ առողջապահության նախարարության ներկայացուցչին 11/26/2021 00:01 | ԼՐԱՀՈՍ
Ի վերջո՝ պարզվե՞ց այդ կորոնավիրուսն ում շունն էր: «Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝ կորոնավիրուսի դեմ պարտադիր պատվաստման կամ սեփական միջոցներով թեստ հանձնելու մասին ՀՀ առողջապահության նախարարի հրամանի սահմանադրականության հարցի քննության ժամանակ այս մասին հայտարարեց ՍԴ դատավոր Արևիկ Պետրոսյանը՝ դիմելով ՀՀ առողջապահության նախարարության ներկայացուցիչ, ՀՀ ԱՆ իրավաբանական վարչության պետ Աննա Անտոնյանին, սակայն այն մնաց անպատասխան:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ՍԴ-ն նշված հրամանի սահմանադրականության հարցը բարձրացրել է ԱԺ «Հայաստան» խմբակցությունը։ Զեկուցող դատավոր է Էդգար Շաթիրյանը։
ՀՀ առողջապահության նախարարության ներկայացուցիչը ներկայացրեց նախարարության դիրքորոշումը՝ կապված վիճարկվող նորմի սահմանադրականության հետ, ինչից հետո ՍԴ դատավորները հարցեր ուղղեցին ներկայացուցչին: Դատավորը հարցադրումներ հնչեցրեց՝ կապված պատվաստումների վերաբերյալ պաշտոնական հակասական տվյալների հետ, ինչի վերաբերյալ Անտոնյանը նշեց, որ համակարգը հնարավորություն չունի գեներացնելու 50-ից պակաս աշխատատեղեր ունեցող կազմակերպությունների վերաբերյալ տվյալները, իսկ ինչ վերաբերում է պարտադիր պատվաստումների կամ թեստավորման վերաբերյալ համապատասխան հրամանն ընդունելուց հետո կորոնավիրուսով վարակվածության դեպքերին, ապա բացասական ելքերի և վարակելիության դեպքերի թիվը 51 տոկոսով նվազել է:
Դատավոր Արևիկ Պետրոսյանն արձանագրեց, որ տվյալների համադրության պարագայում՝ վարակվածների և մահացածների թիվը մտահոգիչ և բարձր է:
Նախարարության ներկայացուցիչն էլ արձագանքեց՝ պատվաստանյութերը երաշխավորում են կորոնավիրուսային հիվանդության ծանր կամ ծայրահեղ ծանր ընթացքը, իսկ մահերը վրա են հասնում ծանր և ծայրահեղ ծանր ընթացքի հետևանքով, պատվաստումն ինքնին բերում է մահացության թվի նվազման: Շարունակելով հարցադրումները՝ դատավոր Պետրոսյանը հետաքրքրվեց, թե ինչու պատվաստված անձանց պարագայում ևս չի գործում 14 օրը մեկ թեստ հանձնելու պահանջը՝ նկատի ունենակով, որ պատվաստված մարդիկ ևս վարակվում են կորոնավիրուսով, այդ թվում՝ կարող են նաև մահանալ, ինչին ի պատասխան Անտոնյանը նշեց, թե պատվաստված անձանց կողմից վարակվելու հավանականությունը 5,8 տոկոսով նվազում է և վերջիններս 8 անգամ ավելի քիչ են վարակում մարդկանց: Պետրոսյանը հարցադրումներ կատարեց նաև Անահիտ Ավանեսյանի կողմից սանավիացիայով մարզեր այցեր կատարելու, ծախսված գումարի, ինչպես նաև՝ վերջինիս բացակայության մասին: Դատավորը հետաքրքրվեց, թե ինչու Ավանեսյանը չի գտնվում ՍԴ-ում, սակայն հոդաբաշխ բացատրություն այդպես էլ չտրվեց, նախարարության ներկայացուցիչն առաջարկեց հարցն ուղղել հետագայում Ավանեսյանին:
Դատավոր Արևիկ Պետրոսյանն ավարտեց հարցերը՝ հռետորական հարցով՝ նշելով. «Ի վերջո՝ պարզվե՞ց այդ կորոնավիրուսն ո՞ւմ շունն էր»:
Աշխատանքային օրվա ավարտով պայմանավորված՝ ՍԴ նիստը հետաձգվեց: Դիմումի քննությունը կշարունակվի վաղը՝ ժամը 11,00-ին:
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ