ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կրակոցները մեր կյանքի անբաժան մասն են, դրանց չենք էլ անդրադառնում արդեն. Տեր Աբելը մանրամասներ է ներկայացնում Տավուշի սահմանամերձ գյուղերում տիրող իրավիճակից 11/25/2021 18:51 | ԼՐԱՀՈՍ
Տավուշի սահմանամերձ գյուղերում այս պահին իրավիճակն ընդհանուր առմամբ խաղաղ է, բնականոն մեր կյանքով ապրում ենք,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Տավուշի մարզի Մովսես գյուղի քահանա Տեր Աբելը՝ նշելով, որ կրակոցներ լինում են, ինչի հետևանքով էլ գյուղերում հայաթափման վտանգ է առաջացել։
«Կրակոցները մեր կյանքի անբաժան մասն են, դրանց չենք էլ անդրադառնում արդեն»,-ասաց Տեր Աբելը և արձանագրեց, որ հակառակորդը կրակոցներով ցանկանում է վախի մթնոլորտ ստեղծել հանրության մոտ։
«Վախի դեպքում բնական ինստինգտով մարդը ցանկանում է իր միջավայրը փոխել, բնության մեջ էլ է այդպես, երբ կենդանին տեսնում է, որ կյանքին վտանգ է սպառնում, փախուստի է դիմում, լքում է այդ միջավայրը, որպեսզի իր կյանքին վտանգ չլինի: Բնական պահվածք է սա, դրա համար էլ ես ոչ մեկին չեմ մեղադրում գնալու համար: Մենք միայն հիմա չի, որ լքում ենք բնակավայրերը, կամաց-կամաց բնակիչները գնացել են, գյուղերը դատարկվել են, մեր բնակիչների մեծ մասը հիմա ապրում է արտերկրում, գյուղերը մի տեսակ աղքատացած և որբացած են»,-ասաց Տեր Աբելը:
Տեր հայրն անհանգստություն հայտնեց, որ Տավուշում ևս հնարավոր է այնպիսի գործընթացներ զարգանան, ինչպես Սյունիքում, որի հետևանքով որոշ տարածքներ կանցնեն թշնամու վերահսկողության տակ։
«Իմ մտքում այդպիսի վախեր կան, չենք ուզում գործողությունների շղթան այդ ուղղությամբ գնա, բայց տրամաբանությունը հուշում է, որ հնարավոր է՝ դա իրականության դառնա: Առհասարակ, բնավորություն չունենք ասեկոսեներին տեղ տալու, բայց պաշտպանված և անվտանգ լինելու առումով՝ մեծ ուշադրությամբ ենք հետևում բոլոր գործընթացներին»,-ասաց նա և հավելեց, որ երբ իրենց քաջությամբ հայտնի հրամանատարները փոխվում են և օրհասական պահի գալիս են անհայտ հրամանատարներ, դա ևս անհանգստության տեղիք է տալիս.
«Մեզ մոտ բանակային 3-րդ կորպուսն է հայրենիքի պաշտպանության գործով զբաղվում՝ շատ հմուտ հրամանատարով, Գրիգոր Խաչատուրովի մասին է խոսքը, անհասկանալի պատճառներով նա այլևս չի ծառայում հայրենիքին, սա մտահոգություն է առաջացնում և վախի մթնոլորտը սկսում է խորանալ: Զինվորականների հետ, երբ շփվում ենք, վառոդի հոտ առած, մարտական հոտառություն ունեցող տղաներն ուրիշ են, ուրիշ ձև են արձագանքում թշնամու ոտնձգություններին, ուրիշ ոգով են առաջնորդվում, դա մեզ համար անվտանգային հանգստություն է»,-ասաց զրուցակիցը:
Տեր Աբելի խոսքով՝ բնակիչների մոտ իր համար զարմանալի հանդարտություն և հանգստություն կա.
«Ինչո՞ւ ինձ զարմացնող, որովհետև բնական վիճակ կա մարդու մոտ, որ վախի պարագայում գործողությունները պետք է այլ լինեն, այդ վախը՝ ճիշտ չափաբաժնով, ոչ թե կենդանական բնազդը գործի պետք է դնենք և փախչենք, այլ՝ ընդհակառակը, կարողանանք պաշտպանվել, եթե այդ վախի զգացողությունը չկա, վաղը չէ մյուս օրը կարող է պաշտպանվելու ցանկություն չլինել:Սա անհանգստացնում է ինձ, այդ վիճակում կստացվի, որ ժողովուրդը, չպատկերացնելով հանդերձ, վտանգավոր փորձությունների է գնում»,-ասաց հոգևորականը և միևնույն ժամանակ արձանագրեց, որ սա ընդհանուր խնդիր է մեր հասարակության շրջանում.
«Խոսքը նյութին է վերաբերվում, նյութականացված մարդը հոգևոր վտանգները չի տեսնում, հոգևոր վտանգներ չտեսնելով հանդերձ՝ մարմնավոր վտանգներն էլ չի տեսնում: Երբ մարդը նյութապաշտ է, այդ պարագայում մարդը հոգևոր առումով թուլանում է, և որևէ պաշտպանական բնազդ չի աշխատում: Երբ մարդը կորցնում է զգոնությունը, սկսում է հանդուրժող լինել, ասում է՝ դե ոչինչ, թող էսպես լինի, մի քիչ էլ սաստկացավ, ասում է՝ դե, ոչինչ, թող էսպես լինի և այսպես գնում է մահվան»,-ասաց նա:
Իսկ թե իր գնահատմամբ՝ իշխանություններն անո՞ւմ են անհրաժեշտ քայլերը մեր սահմանների պաշտպանվածությունը և ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար, Տեր Աբելն ասաց, թե տպավորություն ունի՝ « մեզ մոտ իշխանության ղեկը գտնվում է մանուկների ձեռքին, որոնք ոնց ուզում, քշում են այդ ղեկը»
«Ես դավադրական տեսություններին չեմ ուզում անդրադառնալ, մարդիկ, ովքեր ռեալ ինֆորմացիա ունեն, իրենք պետք է գնահատական տան և պատասխանեն՝ ինչպե՞ս եղավ, որ 2018թ-ին 218մլն դոլար Ադրբեջանից մտավ Հայաստան, ո՞վ ստացավ այդ գումարը և ո՞վ էր փոխանցել, թող գնան այդ հարցերի պատասխանները գտնեն: Աստվածաշնչում Եսայի մարգարեն մի շատ հետաքրքիր բան է ասում, ասում է՝ տղամարդկանց պետք է վերցնեմ այդ ժողովրդի միջից, ռազմիկին պետք է վերցնեմ և իշխանությունը պետք է տամ մանուկներին: Ինձ մոտ հիմա տպավորություն է, իշխանության ղեկը գտնվում է մանուկների ձեռքում, ոնց ուզում, քշում են այդ ղեկը: Ոչ մի ոլորտ իր պատասխանատուն չունի, ոչինչ չենք հասկանում՝ ինչը ինչի հետևանք է, անալիտիկա չկա, խնդիրներ են գալիս, ուզում ենք դրանք լուծել՝ չհասկանալով, որ ավելի ենք խորանում: Այս ամենը գալիս է նրանից, որ թափառողի հոգեբանություն ունենք մենք հիմա»,-ասաց նա:
Հարցին՝ թե հետպատերազմական ճգնաժամային իրավիճակում որը՞ պետք է լինի հոգևորականության դերը, Տեր Աբելը վստահեցրեց, որ հոգևորականությունը իր հասանելիք քայլերն անում է.
«Ամեն կիրակի Սուրբ պատարագ է տեղի ունենում, Աստված գալիս է և իր ժողովրդին սնում: Հոգևորականությունը պետք է մարդ և Աստված հարաբերությունների միջնորդը լինի: Որևէ մեկն իրեն հարց տվեց՝ այս պատերազմի ընթացքում այդքան սգակիր մայրերին և հայրերին ո՞վ է սփոփել, այն լավ բաները, որ եկեղեցին, եկեղեցականները անում են, դա չի երևում: Գերիների խնդրի հետ կապված ևս միջնորդություններ եղան, բայց հոգեւոր իշխանությունն այդ լծակները չունի, ցավոք»,-ասաց Տեր հայրը:
Նիկոլ Փաշինյանը բազմաթիվ անգամներ իր ելույթներում թիրախավորել է հոգևորականությանը, տարբեր մեղադրանքներ հնչեցրել, իշխանափոխությունից անմիջապես հետո էլ տարբեր ակցիաներ կազմակերպվեցին Երևանում՝ ընդդեմ հոգևորականության:
Ի վերջո՝ ի՞նչ նպատակ էր հետապնդում հոգևորականության դեմ արշավը, Տեր Աբելը արձագանքեց.
«Որևէ ամրոց, որ մտնում ես, շատ նուրբ ձևերով քանդելու հենասյուներ կան, այդ հենասյուները պետք է քանդես, եթե չքանդես, չես կարող մտնել: Ես այդ ժամանակ մի հետաքրքրիր հոդված գրեցի, որից հետո լսվեց մի խոսք՝ պետությունը և եկեղեցին անջատ են, ես ասեցի՝ պարո՛ն վարչապետ, միգուցե ֆորմալ առումով մեզ ստիպե՞լ են այդպիսի բան ասել, բայց հուսամ՝ ձեր սրտում այդպես չէ, եկեղեցին և պետությունը անջատ չեն, այս ամենին հետևեցին այն քայլերը, որը տեսնում ենք: Սա նշանակում է, որ կա հոգևոր առումով պաշտպանվածության հենասյուն, եթե խփում ես դրան քանդելու նպատակով, ուրեմն առողջ չեն քո նպատակներն այդ տուն մտնելու, սա այնքան ակներև է, բայց քանի որ մեր ժողովուրդը հոգևոր առումով անպատրաստ է, չտեսավ դա»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ