ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Apple-ից նախազգուշական նամակներ են ստացել նաեւ Արթուր Վանեցյանի ընտանիքի անդամները. 3 հեռախոսի մեջ հայտնաբերվել է Pegasus-ի առկայությունը. Փորձագետ 11/25/2021 19:45 | ԼՐԱՀՈՍ
Նախօրեին հաստատվեց, որ Հայաստանը ձեռք է բերել Pegasus լրտեսող ծրագիր, ավելին, հասցրել են կիրառման փորձեր անել տասնյակ քաղաքական, հասարակական գործիչների՝ թե ընդդիմադիր, թե իշխանական գործիչների շրջանում։ Կիբերանվտանգության հարցերով փորձագետ Ռուբեն Մուրադյանը ֆեյսբուքյան էջում առաջինը տեղեկացրեց, որ ՀՀ քաղաքացիները Apple-ից նախազգուշական նամակ են ստացել այն մասին, որ իրենց հեռախոսներում Pegasus լրտեսող ծրագիր է տեղադրված։
Ապա` Աժ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը հաստատեց՝ ստացել է նամակ կորպորացիայից՝ հաստատելով, որ իրեն ևս գաղտնալսել են, սակայն այդ մասին նա տեղյակ է եղել վաղուց և միայն Apple-ից նամակ ստանալուց հետո է որոշել հանրային խոսել այդ մասին։
Փորձագետ Ռուբեն Մուրադյանը այսօր կրկին անդրադարձել է Pegasus գաղտնալսող ծրագրին, նշել, որ երեկվանից բավական մեկնաբանություններ են եղել հրապարակված փաստերի վերաբերյալ։ Որոշները կասկածներ են հայտնել հենց գաղտնալսող ծրագրի ՝ նշված մոդելի հեռախոսների մեջ հնարավոր առկայության մասին։ Վերջինս հաղորդեց՝ ուսումնասիրել է Վանեցյանին և նրա ընտանիքին պատկանող հեռախոսները, հայտնաբերել գաղտնալսող ծրագիրը։
«Ինչո՞ւ եմ վստահ, որ հայտնաբերվել է հենց Pegasus-ը։ Ուսումնասիրել եմ Apple-ի State Sponsored Attacks-ի՝ նախազգուշացման մասին նամակներ ստացած 3 տարբեր մարդկանց պատկանող 4 հեռախոս: 3 հեռախոսը պատկանում են Արթուր Վանեցյանին և նրա ընտանիքի անդամներին։ Հետազոտությունն իրականացվել է idevicebackup2 mvt-ով։ Pegasus-ի առկայության ստուգումն իրականացվել է Amnesty Tech-ի (Amnesty International-ի տեխնոլոգիական ստորաբաժանման) STIX ֆայլի օգտագործմամբ։ Բոլոր հեռախոսների մեջ հայտնաբերվել է Pegasus-ի առկայությունը, հիմնականում հատուկ գործընթացների տեսքով»:
Հաջորդ դիտարկումը, որ առանձնացրել է Մուրադյանը բացատրությունն է այն մասին, թե ի՞նչ է նշանակում State Sponsored Apple-ի նամակը։ NSO Group-ը, որը արտադրում է Pegasus-ը, իր արտադրանքը վաճառում է միայն պետություններին: Այդ նամակները քաղաքացիները ստացել են այն հրապարակումներին զուգահեռ, որ Apple-ը դատի է տալիս NSO Group-ին՝ իր հաճախորդներին գաղտնալսելու համար։ Դատական հայցում Apple ընկերության ծրագրային ապահովման ավագ փոխնախագահ Քրեյգ Ֆեդերիգին հայտնել է. «Պետության կողմից ֆինանսավորվող սուբյեկտները, ինչպիսիք են NSO խումբը, միլիոնավոր դոլարներ են ծախսում բարդ հսկողություն ունեցող տեխնոլոգիաների վրա, առանց արդյունավետ հաշվետվողականության: Դա պետք է փոխել»։ Այստեղից պարզ է դառնում, թե ի՞նչ և ո՞ւմ նկատի ունի Apple-ը։
Տեղեկատվական անվտանգության փորձագետը նաև հակադարձել է պնդումներին, թե Pegasus -ը կարող է հասանելի լինել ցանկացածին և կրկին հիշեցրել, որ NSO Group-ը վաճառում է Pegasus-ը միայն կառավարություններին:
«Քանի որ Pegasus տարածվում է malware as a Service սխեմայով, այն կարող է օգտագործել միայն NSO Group-ում։ Գնորդ-պետությունները դիմում են ընկերությանը վարակի հայտերով, իսկ NSO Group-ն ինքն է զբաղվում դրանով»։
Իսկ այն պնդումները, թե Apple-ից նամակներ ստացածները միայն հայաստանցիներին են մտահոգել, ևս կեղծ է։ Իրականում այս լուրը տեղ է գտել համաշխարհային մեդիաներում և շատ ավելի վաղ։
Իսկ այն մարդիկ, ովքեր պնդում են, իբրև «Ոչ մի ընկերություն չի կարող վերահսկել Pegasus-ի մուտքերն ու ելքերը, ուր մնաց դրա մասին զգուշացնի իր գնորդներին»,- Մուրադյանը նշել է, որ նախընտրում է հավատալ Apple ընկերության ծրագրային ապահովման ավագ փոխնախագահ Քրեյգ Ֆեդերգիին։
Պնդումները, թե Pegasus-ը Արթուր Վանեցյանի հեռախոսում կարող էին տեղադրել ոչ միայն հայկական, այլ ցանկացած երկրի հատուկ ծառայությունները, Մուրադյանը փաստեր է առանձնացրել՝
«Pegasus-ը հասանելի է միայն պետություններին, ընդունում է հայտեր միայն օրինական ինստիտուտներից՝ հատուկ ծառայություններից։ Հետևել, թե ով է օգտատերը հեշտ է, բայց այդքան էլ հնարավոր չէ, քանի որ հետևողը հատուկ ծառայությունները չեն։ Եվ վերջում կարող եմ ենթադրել, որ եթե ընկերությունը չի ստում, ապա պատվիրատուն պետք է լինի միայն Հայաստանի հատուկ ծառայությունը։ Բայց ընկերությունը նաև կարող է ստել, սակայն հատուկ ծառայությունները չեն հերքել Pegasus-ի օգտագործումը։ Pegasus-ի օգտագործումը հերքում են միայն քաղաքականացված բանախոսները: Նայեք հերքման մեթոդներին ՝ դրանք ոչ թե տեխնիկական են, այլ մանիպուլյատիվ-հռետորական։ Ելնելով վերոգրյալից ՝ կարծում եմ, որ այն մարդկանց մոտ, ովքեր նամակ են ստացել Apple -ից և (կարևոր է, որ երկու պայմանները լինեն) և ում հեռախոսներում Pegasus է հայտնաբերվել mvt-ի միջոցով, այդ մարդիկ մեծ հավանականությամբ զոհ են դարձել հայկական Pegasus օպերատորին»։
Նշենք, որ Pegasus-ը ստեղծվել է 2010-ին, որը հիմնադրել են երկու իսրայելցիներ: Այն տեղակայված է Թել Ավիվի արվարձանում։ Ընկերությունն ամբողջ աշխարհում հետախուզական ծառայություններին, իրավապահ մարմիններին և զինվորականներին ծրագիր է մատակարարել 2016 թվականից:
Ծրագիրը առանց օգտատիրոջ տեղեկության կարող է ներբեռնվել բջջային հեռախոսների և այլ սարքերի վրա, կարող է հասանելիություն ստանալ նամակագրությանը, լուսանկարներին և տեսանյութերին, կարող է ակտիվացնել տեսախցիկը և խոսափողը առանց սեփականատերերի իմացության։
Շուրջ երկու տասնյակ ՀՀ քաղաքացի Apple-ից նախազգուշական նամակ է ստացել այն մասին, որ իրենց հեռախոսներում Pegasus լրտեսող ծրագիր է տեղադրված։ Հավելենք, որ մասնագետները պնդում են՝ գաղտնալսման այս ծառայությունից օգտվելը թանկ հաճույք է՝ համակարգից օգտվելը 7-10 մլն դոլար արժե։
Հիշեցնենք, որ Apple-ը հայտարարել է, որ դատական հայց է ներկայացրել իսրայելական ընկերության դեմ՝ պահանջելով պատասխանատվության ենթարկել iPhone-ի օգտատերերին լրտեսելու և թիրախավորելու համար։ Կորպորացիան մտադիր է դատարանի միջոցով ամբողջական արգելանք կիրառել NSO-ի դեմ ցանկացած ծրագրային արտադրանքի, ծառայությունների կամ Apple սարքերի նկատմամբ օգտագործման համար։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից