ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՀՀ-ն այն երկիրն է, որտեղ կա բացառիկ ֆոնդ պարգևավճարների համար, բայց չկա ֆոնդ՝ բնակիչներին անվճար թեստավորելու համար․ Վարդևանյան 11/25/2021 14:13 | ԼՐԱՀՈՍ
Կորոնավիրուսի դեմ պարտադիր պատվաստման կամ 14 օրը մեկ թեստավորման մասին ՀՀ առողջապահության նախարարի հրամանն իրավունքի հետ աղերս չունի, հակասում է Սահմանադրությանը։ «Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ՍԴ-ում «Հայաստան» խմբակցության դիմումի քննության ընթացքում նման դիրքորոշում հայտնեց Արամ Վարդևանյանը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ՍԴ-ն քննում է կորոնավիրուսի դեմ պարտադիր պատվաստումների և թեստավորումների մասին ՀՀ առողջապահության նախարարի հրամանի՝ Սահմանադրության համապատասխանության վերաբերյալ ԱԺ «Հայաստան» խմբակցության դիմումը։ Զեկուցող դատավոր է Էդգար Շաթիրյանը։
ՍԴ ներկայացված դիմումով վիճարկվում է պարտադրանքի հանգամանքը, մասնավորապես, դիմումատուն գտնում է, որ նախարարի հրամանը չի կարող հիմք հանդիսանալ՝ պարտադիր պատվաստման կամ անձի՝ սեփական միջոցներով պատվաստման համար, քանի որ պարտականությունները սահմանվում են օրենքով, ինչն ամրագրված է նաև Սահմանադրությամբ և ոչ ոք չի կարող կրել պարտականություններ, որոնք սահմանված չեն օրենքով․«Ուրեմն ինչպե՞ս է ստացվում, որ նախարարը որոշել է, որ իր հրամանով կարող են ստիպել պատվաստվել, իսկ դա չանելու դեպքում՝ սեփական միջոցների հաշվին կատարել թեստավորում, ներկայացնել գործատուին»։ Այլ խոսքով՝ Վարդևանյանը գտնում է, որ ենթաօրենսդրական ակտի հիման վրա չի կարող պարտադրանք լինել։
Դիմումատուն նաև պարզաբանեց, որ ՍԴ ներկայացված դիմումը հակապատվաստման քարոզչություն չէ, ինչպես փորձ էր արվում մեկնաբանել իշխանության ներկայացուցիչների կողմից, ավելին՝ պատվաստման դեմ քարոզ էր հենց նախարարի հրամանը։ Վարդևանյանը հիշեցրեց՝ դեռևս նախորդ տարվա ընթացքում ՀՀ պաշտոնատար անձանց կողմից արված հայտարարությունները, թե «կորոնավիրուսն ու՞մ շունն է, որ խնդիրներ առաջացնի» ՝ նկատելով, որ այդ հայտարարություններն արվել են այն ժամանակ, երբ ՀՀ իշխանությունները պատրաստվում էին հանրաքվեի՝ ՍԴ երեք դատավորների լիազորությունները դադարեցնելու համար։
«Երբ պետք էր միջամտել ՍԴ-ի գործունեությանն, այդ ժամանակ՝ կորոնավիրուսն ում շունն է՞ր»,- նշեց Վարդևանյանը։
Նա նաև տեղեկացրեց, որ միջազգային գործընկերների հետ քննարկել է կորոնավիրուսի դեմ պայքարի հարցը և բոլորովին վերջերս դեսպաններից մեկի հետ այդ հարցի քննարկման ժամանակ իրեն հայտնել են, որ իրենց երկրներում մշակվել է կոմունիկացիոն ռազմավարություն և կորոնավիրուսի դեմ պայքարի մասին խոսել են միայն հեղինակավոր մասնագետներ, բժիշկներ, չի խոսել որևէ պաշտոնատար անձ, քաղաքական գործիչը, որոնք կարող են անլրջացնել, հետո բողոքել հասարակությունից, որ լուրջ չեն ընդունում։
Վարդևանյանն ընդգծեց, որ որևէ մեկը կասկածի տակ չի դնում, որ կորոնավիրուսի դեմ պետք է իրականացվի ճիշտ քաղաքականություն, ճիշտ կոմունիկացիա քաղաքացիների հետ՝ պատվաստումների վերաբերյալ հարցում։
Անդրադառնալով թեստավորման բեռը քաղաքացիների վրա թողնելուն՝ Վարդևանյանը նշեց, որ ՀՀ-ն այն երկիրն է, որտեղ կա բացառիկ ֆոնդ պարգևավճարների համար, բայց չկա ֆոնդ՝ բնակիչներին անվճար թեստավորելու համար։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ