ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Երբ Գորիս-Կապան ճանապարհը կառուցում էին, չգիտեի՞ն Հայաստանի սահմանի տեղը. Քոչինյան 11/25/2021 14:51 | ԼՐԱՀՈՍ
Երբ 60-ականների սկզբին Հայաստանի նախարարների խորհուրդը որոշում էր կայացնում կառուցել Գորիս-Կապան ավտոմոբիլային ճանապարհը, այն ժամանակվա ղեկավարները չգիտեի՞ն Հայաստանի սահմանի տեղը։ Հստակ գիտեին, որովհետև ոչ գիտակից մարդ չէր կարող լինել նախարարների խորհրդի կազմում։ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ այս մասին ասաց Հայաստանի տրանսպորտի և կապի նախկին նախարար Հենրիկ Քոչինյանը։
Նա նշում է, որ այդ ժամանակ գիտեին, թե ինչի համար են կառուցում ճանապարհը և ինչու հենց այդ հատվածով, որ կարողանան Ադրբեջանի ցանկության ճանապարհը կտրել։
«Կենտկոմի առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանի պահանջով, հորդորով սկսեցինք կառուցել Քաջարան-Մեղրի ճանապարհը։ Եվս մեկ խաղաքարտ, որ նրանց ցանկություններն ավարտվեն։ Երբ այսօրվա դրությամբ հայտարարվում է, որ 22 կմ-ն Ադրբեջանի տարածքով է անցնում, երբ մենք կառուցում էինք ճանապարհը և «Ադրբեջանի տարածք» էինք գրավում, Ադրբեջանի իշխանությունները դա չէի՞ն տեսնում, չէի՞ն հասկանում, թե՞ իրենց համար որևիցե տնտեսական նշանակություն ուներ»,-ասաց Հենրիկ Քոչինյանը՝ հավելելով, որ ադրբեջանցիների համար դա ոչ մի տնտեսական նշանակություն չէր կարող ունենալ, որովհետև այդ ճանապարհին հարող տարածքներում իրենք ադրբեջանական ո՛չ գյուղ ունեին, ո՛չ էլ արդյունաբերություն։
Հենրիկ Քոչինյանի խոսքով՝ 1964թ.-ից սկսած Հայաստանի կառավարությունն ամեն տարի բյուջեով ճանապարհների պահպանության համար գումարներ է հատկացրել, որտեղ նշված է՝ Գորիս-Կապան ճանապարհ 68 կմ երկարությամբ և X գումար է հատկացվել պահպանության, սպասարկման, նորոգման և այլ ծախսերի համար։
Հարցին՝ եթե 60 տարի թշնամի պետությունը պահանջ չի ներկայացրել այդ ճանապարհի հետ կապված, այդ դեպքում հիմա ինչու՞ է ներկայացնում, Հենրիկ Քոչինյանը նշեց, որ երբ խոսքը վերաբերում է Հայաստանի սահմաններին, պետք է գտնել օրինակ մարդկանց, որոնք 1960-ականներին այդ ճանապարհի վրա աշխատել է, փաստաթուղթ գտնել, և այդ ամենը համախմբել ու դարձնել կռվի առարկա։
«Եթե անընդհատ խնդրողի դերում լինենք, մի անգամ մեր խնդրանքը կհարգեն, երկրորդ անգամ բանի տեղ չեն դնի ու դրանով կվերջանա, իսկ եթե պայքարողի դերում հանդես գանք, փորձենք ամենաչնչին նպաստավոր պայմաններն օգտագործել, ի վերջո մի տեղ նաև կհասկանան մեզ, ստիպված կլինեն զիջել»,-ասաց Հենրիկ Քոչինյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ