ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վերաքննիչ դատարանն ավարտեց Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով բողոքների քննությունը. որոշումը կհրապարակվի վաղը 11/25/2021 19:19 | Դատական ռեպորտաժներ
Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ, կազմով դատավորներ Կարեն Մարդանյանի, Սևակ Համբարձումյանի, այսօր շարունակվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի հատկանիշներով քրեական հետապնդումը դադարեցնելու և գործով վարույթը կարճելու որոշման դեմ բողոքների վերաբերյալ քննությունը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ նախորդ դատական նիստին, թեև բողոքների քննությունն, ըստ էության ավարտվել էին, մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը միջնորդություն է ներկայացրել՝ գործով վարույթը կասեցնելու և ՍԴ դիմելու մասին, իսկ միջնորդության հիմքում դրվել է նաև «Հայկական Ժամանակ» օրաթերթն ընդդեմ ՀՀ-ի գործով վճռում առկա իրավական գնահատականները։
«Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այսօր կայացած դատական նիստին միջնորդության վերաբերյալ պետք է դիրքորոշում հայտներ պաշտպանության կողմը, սակայն մինչ դրան անցնելը, բուռն քննարկումներ ծավալվեցին՝ կապված ՄԻԵԴ վճռի թարգմանության պաշտոնական լինել-չլինելու հարցի հետ կապված։ Պաշտպան Արամ Օրբելյանը մատնանշեց թարգմանության մեջ առկա որոշակի սխալ ձևակերպումներ։ Նրա դիտարկմամբ՝ փաստաթղթով որևէ նոր փաստական հանգամանք չի հաստատվել, սակայն եթե դատարանը գտնում է, որ պետք է թարգմանությունը կիրառվի, ապա կմիջնորդեն, որ թարգման ներգրավվի։
Մեղադրող Գևորգ Բաղդասարյանն էլ արձագանքեց՝ եթե պատասխանի արժանի կերպով, կասեն՝ անհարգալից վերաբերմունք է։
«Չեմ կարողանում հասկանալ՝ ինչու իմ ներկայացրած միջնորդության ստորագրությունը դատաձեռագրաբանական փորձաքննություն չենք արել, պարզելու՝ ես եմ ստորագրել, թե ոչ։ Չեմ կարողանում հասկանալ՝ ինչպես կարելի է նման խնդիր ստեղծել պրիմիտիվ հարցի քննարկման շրջանակներում, հետո էլ՝ ժպտալով ասել՝ մենք շատ ենք ուզում արագ ավարտել։ Մենք համոզվել ենք արդեն, որ պաշտպանության կողմը ահավոր շատ ուզում է, որ այս պրոցեսն ավարտվի։ Բոլորի համար դա ակնհայտ է, հատկապես, երբ դա ժպտալով են ասում»,- հեգնանքով նշեց Բաղդասարյանը՝ հավելելով, որ ներկայացված թարգմանությունը կատարվել է պետության կողմից, ԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի պաշտոնական կայքում նույն թարգմանությունն արդեն դրված է։
Թարգմանության պաշտոնական լինել-չլինելու հարցը քննարկելուց հետո դատարանը լսեց ներկայացված միջնորդության վերաբերյալ պաշտպանության կողմի առարկությունները։ Պաշտպան Հովհաննես Խուդոյանը նշեց, որ այն կրկնում է դատախազության նախորդ միջնորդությունը և եթե այն չներկայացվեր, ապա բողոքների քննությունն արդեն վաղուց ավարտված կլիներ, դատարանը հեռացած կլիներ խորհրդակցական սենյակ և որոշում կայացված կլիներ։ Ներկայացնելով միջնորդության վերաբերյալ առարկությունները՝ Խուդոյանն արձանագրեց, որ առաջին ատյանի դատարանը չի անտեսել Քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան հոդվածների՝ Սահմանադրության համապատասխանության խնդիրը, այլ՝ գտել է, որ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների պայմաններում նոր մեղադրանք առաջադրելու հնարավորությունն արգելափակող իրավակարգավորումների սահմանադրականությունը վիճարկելու նախաձեռնությունը համատեղելի չէ արդարադատության գործընթացի հետ, դատարանի նման նախաձեռնությունը կհանգեցնի մրցակցության և անմեղության կանխավարկածի խախտման։ Խուդոյանն ընդգծեց՝ խիստ խնդրահարույց է դատախազության այն մոտեցումը, որ պետք է ցանկացած միջոց գործադրվի՝ նախագահ Քոչարյանին պատասխանատվության ենթարկելը։ Ինչ վերաբերում է տուժողների իրավունքներին, Խուդոյանը նշեց, որ տուժողների իրավունքները ենթակա են պաշտպանության, սակայն նրանց իրավունքների իրացումը երբեք չի կարող ապահովվել ամբաստանյալների կամ դատավարության այլ մասնակիցների իրացման խոչընդոտմամբ։ Նրա խոսքով՝ իրականությունն այն է, որ տուժողների իրավունքները խախտվել են ՀՔԾ-ի կողմից՝ ոչ պատշաճ, ոչ որակյալ, ոչ ամբողջական և ոչ օբյեկտիվ քննություն իրականացնելով, ինչպես նաև՝ ՀՀ գլխավոր դատախազը և գործի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազները։
Լսելով կողմերի դիրքորոշումը՝ դատարանը հետաձգեց միջնորդության լուծումը, որոշումը կկայացվի վերջնական դատական ակտ կայացնելիս։ Նկատի ունենալով, որ բողոքների քննությունն, ըստ էության, ավարտվել է, Վերաքննիչ դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։ Որոշումը կհրապարակվի վաղը՝ ժամը 17.00-ին։
Հիշեցնենք, որ մարտի 26-ին ՍԴ-ն ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածը ճանաչել է Սահմանադրության 78-րդ և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր՝ բավարարելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի դիմումները։ ՍԴ որոշումից հետո ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այս գործով դիմել է ՍԴ, իսկ ՀՀ երկրորդ նախագահի և մյուսների գործով մեղադրանքը պաշտպանող դատախազները միջնորդություն են ներկայացրել՝ քրեական գործի վարույթը կասեցնելու մասին, իսկ պաշտպանական կողմը միջնորդություն էր ներկայացրել՝ քրեական հետապնդումը ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածով դադարեցնելու և այդ մասով քրեական գործի վարույթը կարճելու մասին։
Բացի այդ՝ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները նաև միջնորդություն էին ներկայացրել՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց գրավի չափը նվազեցնելու կամ անազատության հետ կապ չունեցող այլ խափանման միջոցով փոխարինելու մասին։
Ապրիլի 6-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, արդարացման հիմքով դադարեցրել է Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի, Արմեն Գևորգյանի, Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդումն ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի հատկանիշներով։ Միևնույն ժամանակ դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ խափանման միջոցի վերաբերյալ միջնորդությունը։ Դատախազ Գևորգ Բաղդասարյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ պահանջելով բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը, Ռոբերտ Քոչարյանի և մյուսների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին դատարանի որոշումը բողոքարկել է նաև տուժող կողմը։ Բացի դա՝ պաշտպանության կողմը ևս վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ վիճարկելով Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու կամ գրավի չափը նվազեցնելու միջնորդությունը մերժելու մասին որոշման մասով։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
- 01/17/2025 18:21 Մարմնավաճառը գողացել է իր հաճախորդ ոստիկանի ավտոմեքենան