ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փաշինյանի ամենամեծ սխալն է, երբ ասում է՝ մենք միլիմետրի ճշգրտությամբ գիտենք Հայաստանի սահմանները. Վանեցյան 11/25/2021 15:06 | ԼՐԱՀՈՍ
«Նիկոլ Փաշինյանի ամենամեծ սխալն է, երբ ասում է՝ մենք միլիմետրի ճշգրտությամբ գիտենք Հայաստանի սահմանները։ Չի կարող այս երկրում որևէ մեկն իմանալ Հայաստանի սահմանները՝ ճշգրտված»,- այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։
Նա նշեց, որ դա ասում է որպես անվտանգության ոլորտի մասնագետ, սահմանապահ զորքերի նախկին ղեկավար։ Ըստ Վանեցյանի՝ ՀՀ-ն չունի 100 տոկոս՝ միլիմետրի ճշգրտությամբ սահմանների նկարագիր։
Նա շեշտեց՝ դելիմիտացիան ու դեմարկացիան անհրաժեշտ գործընթացներ են, սակայն դրանք իրենց ընթացակարգն ու անհրաժեշտ նախադրյալները պետք է ունենան։ Փաշինյանի հայտարարությունները՝ Խորհրդային քարտեզներին հղումներով, զուրկ են հիմնավորումից։
«Խորհրդային միության ժամանակահատվածում՝ Սովետական Հայաստանը պետական սահման ունեցել է միայն Իրանի և Թուրքիայի հետ։ Ադրբեջանի և Վրաստանի հետ մենք ունեցել ենք վարչական սահմաններ, իսկ դրանք պետական սահմաններից էականորեն տարբերվում են»,-նշեց Արթուր Վանեցյանը, հավելելով, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանը գծվել է արյամբ՝ 90-ականներից սկսած։
«Մի գրչի հարվածով մի մարդ, որը չգիտեմ ոնց՝ եկել, այս փուլում դարձել է ՀՀ ղեկավար, ստորագրում է և տալիս է այդ սահմանները»։
Վանեցյանը նշեց, որ պատերազմի հետևանքով ձևավորված սահմանը պետք է ոչ թե Խորհրդային միության սահմանի կամ վարչական սահմանի տրամաբանությամբ դիտարկել, այլ նաև բնագծերով։
Վանեցյանը հայտնեց նաև, որ հունիսի 20-ին 680 000 քաղաքացի հավատաց Նիկոլ Փաշինյանին և ձայն տվեց նրան մի նպատակով։ Ըստ Վանեցյանի, քաղաքացիները մտածում էին՝ պատերազմ էլ չի լինի։ Իշխանություններն էլ ընդդիմությանը ներկայացնում էին որպես ռևանշիստական ուժեր, որոնք պատերազմ են «ուզում»։ Նա արձանագրեց, որ ընտրություններից հետո, սակայն, պատերազմը ոչ միայն չկանգնեց, այլև նոր զոհեր, նոր գերիներ, նոր տարածքային կորուստներ ունեցանք։
«Պատերազմից հետո առաջին փուլում ունեցանք 62 գերեվարված անձ, դրանից հետո՝ էլի գերիներ, երկու օր առաջ էլ տեղեկացանք, որ էլի առնվազն 32 գերի ունենք, և չի կանգնում պատերազմը», - ընդգծեց Վանեցյանը՝ հավելելով, որ պաշտոնական տվյալներով՝ 100 000 մարդ արտագաղթել է մեր երկրից։
«2 օր առաջ ասում է՝ պարզեցի, որ Սյունիքի 6 գյուղում 250 ընտանիք կա։ Գոնե այն ժամանակ 250 ընտանիք կար, հիմա նրանք էլ են գնալու։ Ի՞նչ եք անում, հայաթափո՞ւմ եք։ Վերջում Երևանն է մնալու, ինքն էլ կանգնելու, ասելու է՝ բա հլը ասֆալտի որակը նայեք․․․», - ասաց Վանեցյանը։
Իշխանությունը հոգեվարքի մեջ է, չի կարողանալու մնալ, իսկ այն, որ կարճ ժամանակ է մնացել, Վանեցյանը նշեց, որ կախված է հանրության արձագանքից։
«Էդ մարդը վախեցած, նստած սպասում է իր ճակատագրին, վճռին։ Եթե մենք նրա հետ երկխոսության մեջ մտնենք, չկա երկրում մեկը, որը կհաղթի նրան այդ զրույցում։ Նա ասելու է փաստաթուղթ չկա, պահանջ է պետք՝ հեռանա, որ երկիրը փրկենք»,-հավելեց Վանեցյանը։
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից