ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՍԴ-ն քննում է կորոնավիրուսի դեմ պարտադիր պատվաստման և թեստավորման մասին Անահիտ Ավանեսյանի հրամանի սահմանադրականության հարցը 11/25/2021 12:17 | Կորոնավիրուս
ՀՀ սահմանադրական դատարանը՝ Ա․Դիլանյանի նախագահությամբ, քննում է կորոնավիրուսի դեմ պարտադիր պատվաստումների և թեստավորումների մասին ՀՀ առողջապահության նախարարի հրամանի՝ Սահմանադրության համապատասխանության վերաբերյալ ԱԺ «Հայաստան» խմբակցության դիմումը։
«Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝ զեկուցող դատավոր Էդգար Շաթիրյանը նշեց, որ դիմող կողմն առերևույթ սահմանադրականության խնդիր է տեսնում։ Այն է՝ պարտավորություններ են դրվել անձանց որոշակի շրջանակների վրա, մասնավորապես, աշխատողները կամ պետք է պատվաստվեն, կամ պետք է թեստավորվեն, ընդ որում՝ սեփական միջոցներով։
ՍԴ դատավոր Արևիկ Պետրոսյանը, դիմելով զեկուցողին, նշեց, որ նախարարության կողմից տրամադրվել են մի շարք ակտեր, այդ թվում՝ «միզուղիների խնդիրների վերաբերյալ» ուղեցույց, ինչը որևէ կապ չունի կորոնավիրուսի վերաբերյալ վիճարկվող իրավական ակտի հետ, ինչին ի պատասխան Շաթիրյանը հաստատեց, որ հասկանալի է, որ դա և մի շարք այլ ակտեր որևէ կապ չունեն վիճարկվող ակտի հետ։
Շարունակելով հարցադրումները՝ Պետրոսյանը բարձրացրեց աշխատանքից ազատման դեպքերի վերաբերյալ խնդիրը, ինչին ի պատասխան զեկուցողը հայտնեց, որ դա, սովորաբար, մեկնաբանվում է որպես աշխատանքից անհարգելի բացակայության հիմքով աշխատանքից ազատում։
Ինչ վերաբերում է թեստավորման գներին, ապա Շաթիրյանը հայտնեց, որ այդ հարցով դիմել է ՀՀ առողջապահության նախարարությանը, որտեղից, սակայն, նշել են, որ դա իրենց իրավասության տիրույթից դուրս է, քանի որ թեստավորումներ իրականացվում են մասնավոր լաբորատորիաների կողմից։
Անդրադառնալով կորոնավիրուսի դեմ թեստավորումների վերաբերյալ կեղծ հավաստագրերին և հարցադրմանը, թե արդյո՞ք պարզվել է, թե քանի նման դեպք կա, զեկուցողը հայտնեց՝ դա պարզելու գործիքակազմ չկա։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ