ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Թուրքիայից պետք է պահանջել, որ կամ էստակադայով կամ կամրջով հասնենք Իրան. Կյանքի ճանապարհ կլինի․ Մելքոնյան 11/25/2021 16:44 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց, որ նոյեմբերի 9-ի համաձայնագրի ստորագրման ժամանակ մի կողմը իր կամքն է թելադրել մյուսին, և հենց այդ կողմը մասնակցություն չի ունեցել փաստաթղթի կազմանը։ Մելքոնյանը նշեց, որ անկարելի ոչինչ չկա, թվում է՝ մենք փակուղու մեջ ենք և լուծումներ չկան։
«Եթե կյանքի կոչվի դելիմիտացիայի և դեմարկացիայի խնդիրը, հայկական կողմը կամք դրսևորի՝ տասնամյակների խնդիր է։ Դելիմիտացիան նշանակում է փաստաթղթային հիմք, իսկ դեմարկացիան նշանակում է փայտիկները խրելով որոշել ամեն ինչ, իսկ ագրեսիվ ադրբեջանցու հետ դա բացառված է»,- ասաց Մելքոնյանը։
Վերջինս նշեց՝ ապաշրջափակումը նոյեմբերի 9-ի փաստաթղթով թուրք-ադրբեջանական կողմի համար միակողմանի ձեռնտու տարբերակ է։ ՀՀ տարածքով անցնող կոմունիկացիաները Ադրբեջանին հնարավորություն է տալիս խոսելու երկու ճանապարհի մասին։
«Մեկը՝ 41 կմ-անոց Մեղրիի մասին է, մյուսը՝ եկել թառել են Սև լճի հատվածում և Անգեղակոթով ուզում են դուրս գալ դեպի Նախիջևան»,- ասաց Մելքոնյանը՝ հավելելով, որ պետք է օրակարգ մտցնել 1921 թվականի պայմանագիրը։
Հայկական Նոյակերտ Գյուղի դիմաց մինչև Իրանի սահման երեք կմ է։ Արարատից՝ Քուղ կոչվող բնակավայրից դեպի Իրան ճանապարհը 2,5 կմ է, իսկ ամենանեղ հատվածում 1 կմ 800 մետր է՝ Արմաշի լճերի մոտ։ Իսկ եթե ճանապարհները պետք է ապաշրջափակվեն, հայկական կողմը կարող է առաջարկել Թուրքիայից էստակադայով կամ կամրջով հասնել Իրան։
«Առայժմ Արաքսի վրայով կամուրջ կառուցելով պետք է դուրս գալ Իրանի տարածք՝ մաքսային վճարումներ կատարելուց հետո, որը կնշանակի 15 րոպեում հայտնվել Իրանի տարածք Արարատյան դաշտից։ Հյուսիս-Հարավ ճանապարհը կարող է մեծապես տուժել, բայց սա մեզ համար կյանքի ճանապարհ է լինելու»։
Մելքոնյանը նշեց, որ եթե Թուրքիան դա մերժի, այդ ժամանակ հստակ պետք է հակադարձել, քանի որ առաջարկել է 3+3 ձևաչափը, իսկ Իրանը համաձայնելու է այս առաջարկին։
«Եթե Թուրքիան չհամաձայնի, Ադրեջանի հետ խնդիր ունենք, պահանջում ենք 8 կմ ճանապարհ՝ մտնել իր տարածք, գուցե ռուսների մասնակցությամբ, հետո նոր մտնել Իրանի տարածք։ Ադրբեջանը մեզնից ուզում է 80 կմ ճանապարհ, կուզեք միջանցք, բայց դա հատուկ կարգավիճակ ունեցող ճանապարհ է, որովհետև հսկվելու է ռուսների կողմից։ Եթե մեզ Սուրմալուի գավառով երեք կմ-ով ելուստ տրամադրեն, որը կարող է լինել թունել և դուրս գա Իրանի տարածք, եթե չէ՝ մտնում ենք Սադարակի տարածք, այնտեղով մտնում Իրանի տարածք։ Փաստորեն՝ 80 կմ-անոց ճանապարհի դիմաց ուզում ենք 8 կմ, եթե դրան չգնան, ինչպես բարևը՝ այնպես էլ պատասխանը»,- ասաց Մելքոնյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից