ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Զորքերի հայելային հետքաշման վերաբերյալ Փաշինյանի առաջարկից հետո միջազգային հանրության արձագանքը կտրուկ փոխվեց, արձակեց Ադրբեջանի ձեռքերը. Հայրապետյան 11/24/2021 17:38 | Քաղաքական
Առանց Ադրբեջանի հետ սահմանագծման և սահմանազատման գործընթացի էլ ադրբեջանական ագրեսիան հստակ գնահատական ունի՝ զորքերի ներխուժում, ներթափանցում ՀՀ տարածք։ «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ ասաց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։
Նրա խոսքով մեզ շարունակ փորձում են ներկայացնել, որ սահմանագծման և սահմանազատման գործընթացը լրացուցիչ երաշխիք է ՝ ադրբեջանական ագրեսիան զսպելու ճանապարհին, մինչդեռ դա այդպես չէ։ Տաթևիկ Հայրապետյանը նշում է, որ Հայաստանն ունի միջազգայնորեն ճանաչված սահմաններ, որով դարձել է ՄԱԿի անդամ, և անգամ առանց սահմանագծման ու սահմանազատման, այդ ագրեսիան նշանակում է զորքերի ներխուժում։
Նրա արձանագրմամբ՝ մայիսի 12-ից հետո ՀՀ սուվերեն տարածք ադրբեջանական զինված ուժերի ներխուժումից հետո միջազգային հանրությունից այդ հայտարարություններն ու գնահատականները եղել են։
«Այդ ժամանակ ԱԳՆ-ն իր գործունեությամբ կարողացավ հասնել նրան, որ՝ ի տարբերություն 44-օրյա պատերազմում հնչած գնահատականների, հստակ գնահատականներ ունեցանք այդ թվում ԱՄՆ-ից, Կանադայից, Հնդկաստանից, Ֆրանսիայից։ Մայիսի 12-ին ադրբեջանական զինված ուժերի առաջխաղացումը ՀՀ տարածքում որակվեց որպես ադրբեջանական զորքերի ներխուժում։ Ցավոք սրտի, երբ ՀՀ վարչապետն այդ ժամանակ հայելային հետքաշման մասին հայտարարություն արեց, ադրբեջանական կողմը հայտարարեց, որ դա իր տարածքն է, և այդ նույն միջազգային հանրությանը դա ներկայացրեց որպես վիճելի տարածք, ինչից հետո հարցը տեղափոխվեց այլ հարթություն»,-նշեց ադրբեջանագետը։
Վերջինս նկատեց՝ միջազգային հանրության հայտարարությունների որակը կտրուկ փոխվել է հայելային հետքաշման վերաբերյալ այդ առաջարկից հետո, որ ոչ միայն չաշխատեց, չզսպեց Ադրբեջանին, այլ ավելի արձակեց Ադրբեջանի ձեռքերը։ Երբ սեփական տարածքը ներկայացնում ես որպես վիճելի տարածք, որևէ ուժային կենտրոն անկախ իր վերաբերմունքից, ավելի հստակ հայտարարություն չի անելու։ Տաթևիկ Հայրապետյանը նշեց՝ նոյեմբերի 16-ի ադրբեջանական ագրեսիայից հետո միջազգային հայտարարություններն արդեն լղոզված էին և կողմերին սահմանագծման ու սահմանազատման կոչ էին անում։
«Չեմ կարծում՝ ճիշտ է, որ ադրբեջանական ագրեսիային, ճնշումներին ընդառաջ գնալով սահմանազատման ու սահմանագծման գործընթացի գնալ։ Այդ գործընթացին պետք է գնալ, բայց խնդիրն այն է, թե ինչպես և ինչ միջավայրում ու ոչ ուժի սպառնալիքի ներքո»,-նշեց ադրբեջանագետը՝ հավելելով, որ եթե կարողանայինք միջազգային հանրությունից համաչափ արձագանք ստանալ, իսկ դրանք ստանում էինք նախքան հայելային հետքաշման մասին հայտարարությունը, ապա հստակ գործիքակազմ կունենայինք՝ մեր հետագա քայլերը կազմակերպելու տեսանկյունից։
Անդրադառնալով Հայաստանի ու Ադրբեջանի պաշտպանության նախարարների միջև օպերատիվ կապի ստեղծմանը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ այդ շփման արդյունքում պետք է ակնհայտ դառնա նաև, թե ով է ավելի շահագրգիռ սադրանքների մեջ, ով՝ ոչ, Տաթևիկ Հայրապետյանը նկատեց՝ օպերատիվ կապի մասին խոսակցությունները վաղուց են և այդպես էլ հստակ չեղավ, թե այդ կապը կար, թե ոչ և եթե կար, ապա ինչպես աշխատեց։
Ադրբեջանագետը գտնում է, որ պաշտպանության նախարարների միջև այդ կապի հաստատումը նույնիսկ 90-ականների պատերազմի ժամանակ է գործել, և հաճախ արդյունավետ է եղել՝ ինչ-ինչ խնդիրներ արագ կազմակերպելու, կարգավորելու տեսանկյունից, հետևաբար դա ինքնին բացասական երևույթ չի կարող համարվել։
«Խնդիրն այստեղ այն է, թե ինչպես ես ներկայացնում դա։ Այսինքն` մինչև հիմա մեզ համար հարցակա՞ն է եղել, թե ով է սադրանքների դիմում։ Մինչև հիմա պետք է հասկանա՞նք, թե ով է սադրանքների դիմում, թե՞ այլ կողմերի ենք ուզում բացատրել։ Անգամ միջազգայինների համար դա այնքան պարզ է»,-ասաց Տաթևիկ Հայրապետյանը։
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե իրենք ցանկանում են Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորել, սակայն միջանցքի հարց չի քննարկվելու, Տաթևիկ Հայրապետյանը նշում է, որ Թուրքիան չի գնա հարաբերությունների կարգավորման։
«Որքան հետքայլ ես անում, անում՝ սա էլ կանենք, ճանապարհ էլ կտանք, դուք կկապվեք իրար հետ, մենք խնդիր չունենք, որ թուրքական աշխարհը կապվի, մենք ոսկոր չենք ձեր կոկորդում ու նմանատիպ տեքստեր ես հնչեցնում, դրանից չի նշանակում, որ նրանք քեզ հետ սահման են բացելու։ Վարչապետը, որը մեկ տարի առաջ նշում էր, որ Թուրքիան վերադարձել է Հարավային Կովկաս ցեղասպան քաղաքականությունը շարունակելու նպատակով, մեկ տարի անց դրա վերաբերյալ կասկածնե՞ր ունի կամ ցանկանում է լրացուցիչ ճշգրտումնե՞ր մտցնել այդ հարցում»,-նշեց ադրբեջանագետը։
Վերջինս ընդգծեց՝ իրավիճակի վերաբերյալ հստակ գիտակցություն ու գնահատական պետք է լինի, ինչպես նաև պետական ու հանրային մակարդակով համարժեք քայլեր։ Տաթևիկ Հայրապետյանը նշում է, որ չկա որևէ բանական մարդ, որը խաղաղություն չցանկանա, սակայն այդ քարոզը բացասական է ընդունվում, քանի որ մի կողմից խոսում են խաղաղության դարաշրջան բացելու մասին, իսկ մյուս կողմից նորից զինծառայողներ են գերեվարվում, տարածքային կորուստներ լինում և Ադրբեջանի նախագահը սպառնում է բռունցքով հարվածել մեր գլխին։
«Նշանակում է՝ պարզապես ինքնախաբեությամբ ես զբաղված և թմրացնում ես սեփական հանրությանը։ Չեմ ասում դրա հակակշիռը Ալիևի քարոզած ատելությունն է, բայց համաչափ զգոնություն պետք է լինի հանրության ներսում, իրավիճակի գիտակցում, որ արձագանքն էլ իրավիճակին համարժեք լինի։ Սահմանին կանգնած է հայ զինվորը, բայց հասարակությունն այդ զինվորի թիկունք է և հասարակական տրամադրությունները ևս կարևոր են՝ զինվորի հետագա գործողությունների տեսանկյունից»,-ամփոփեց Տաթևիկ Հայրապետյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ