ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մի քանի կարևոր ու շատ վտանգավոր ուղերձ տրվեց հայ հասարակությանը. Խաչատրյան 11/24/2021 12:27 | Մեկնաբանություն
Ալիևի հետ հանդիպումների նախաշեմին այս «անկեղծ» զրույցը պատահական չէր։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
«Խառը բառակույտով քողարկված մի քանի կարևոր ու շատ վտանգավոր ուղերձ տրվեց հայ հասարակությանը։ Դրանց ավելի մանրամասն վաղը կանդրադառնամ, բայց մի քանիսի մասին հիմա կուզեմ խոսել։
«Արցախի համար կռիվ արեցինք, բայց դե դեռ 91 թվին էր այդ հարցը լուծված»։ Երկար ու սրտաճմլիկ խոստովանություններ, թե միգուցե արժեր քաղաքական կամք դրսևորել, ասել որ 30 տարվա տառապանքը իզուր էր, և այլն։ Ինչու՞ այդ հարցին հիմա անդրադարձավ։ Հասարակությանը կանգնացրեց ընտրության առջև․ «կամ էլի մի կռիվ կլինի կամ պետք է հաշտվեք մի իրողության հետ, որը դեռ 30 տարի առաջ էր ձևավորվել»։ Այս կեղծ ու դեմագոգիկ պնդումն իրականության հետ որևէ աղերս չունի։ Հայաստանն առանց Արցախի ապագա չունի, Արցախի կորստի հետ երբեք Հայաստանը չէր համաձայնվել ու չի էլ կարող հրաժարվել։
- Հայաստանը գնում է սահմանորոշման Ադրբեջանի հետ։ Պատերզմում խոցոտված, թուլացած, տնտեսական կոլապսի եզրին կանգնած ու որևէ բանակցային ուժ չունեցող Հայաստանը պատրաստվում է բանակցել իր կենսական տարածքների շուրջ։ Ինչու՞։ Ինչու" սահմանազատումը դարձավ առանձին օրակարգ։ Երկրները գծում են իրար միջև սահմանները, երբ նրանց միջև բոլոր հարցերը լուծված են։ Փաշինյանը սայլը կապում է ձիու առջևից։ Ավելին, նա սահմանազատումը զատում է Արցախի հարցից։ Դա կործանում է։ Եթե Հայաստանը միլիմետրի ճշտությամբ գիտի որն է իր տարածքը, իսկ այդ տարածքը Սովետական Հայաստանն է, ապա սահմանազատումն ու սահմանագծումը դառնում են տեխնիկական հարց։ Գլխավորը, Արցախի հարցն էլ չի կարող խոչընդոտել Ադրբեջանի հետ հարաբերությունների բարելավմանը։
- Ադրբեջանը միջանցք կստանա։ Հայաստանը դա միջանցք չի կոչի, բայց Ադրբեջանը ցամաքային կապ կունենա Նախիջևանի ու Թուրքիայի հետ։ Դա կներկայացվի որպես պարզ ճանապարհ, որը կլինի համաշխարհային ճանապարհային ցանցի մի մաս (տե՛ս թյուրքական պետությունների կազմակերպության վերջին հայտարարությունը)։ Չգիտեմ ինչ ռեժիմ կգործի ճանապարհի երկայնքով, բայց ինչով այդ ճանապարհը կտարբերվի միջանցքից՝ պարզ չէ։ Ըստ էության դա հենց միջանցք է։
- Թուրքերը մայիսի 12-ին մխրճվեցին Հայաստանի տարածք, որովհետև «բանակը զբաղված էր քաղաքականությամբ»։ Հիշեցնեմ, որ բարձրաստիճան գեներալներ ու սպաներ պահանջեցին Փաշինյանի հրաժարականը, երբ վերջինս, առանց որևէ հիմնավորման, աշխատանքից ազատեց գեներալ Տիրան Խաչատրյանին։ Այդ ընթացքում որևէ լարվածություն սահմանին չկար ու մայիսի դեպքերը Օնիկ Գասպարյանի ու այլոց հայտարարության հետ կապելը, մեղմ ասած (շատ շատ մեղմ ասած) իրականության հետ որևէ կապ չունի։ Նաև հիշեցնեմ, որ ադրբեջանական ագրեսիայի բառացիորեն մի քանի օր առաջ Փաշինյանը հայտարարել էր, որ սահմանը կահավորված է ու ամրացված։ Բայց դե Փաշինյանի համար իրենից բացի բոլորը մեղավոր են։
- Քանի որ Թուրքիան երբեք չի հայտարարի, որ ուզում են հայերին ցեղասպանել, այլև նույնիսկ ժխտում է, թե 1915 թվին ցեղասպանություն է եղել, ուրեմն կեցցե հայ-թուրքական հաշտությունը։
Այնպես որ, սիրելի հայ ժողովուրդ, պատրաստ եղեք ծանր որոշումների։ Բայց կա այլընտրանք՝ դիմադրել ու կանխել Հայաստանի ու Արցախի հանրապետությունների կործանումը»,-գրել է պատգամավորը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ