ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Քաղաքական շահագրգռվածություն ունեցող բոլոր գործերով միշտ մակագրվում են կոնկրետ դատավորների.Արամ Վարդևանյան 11/23/2021 12:58 | ԼՐԱՀՈՍ
Խորհրդարանում իրավունքի ուժով քննիչ հանձնաժողով է ստեղծվել, որը վերաբերվում է դատարաններում գործերի բաշխման կարգին, ինչպես նաև Արդարադատության նախարարի կողմից դատավորների նկատմամբ կարգապահական վարույթների հարուցմամբ արդար դատաքննությունը խոչընդոտող փաստերը ուսումնասիրելուն:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը խորհրդարանում հրավիրված ասուլիսի ժամանակ հիշեցրեց, Հայաստանում դեռևս 2014թ-ից ներդրվել է գործերի՝ պատահականության սկզբունքով մակագրման համակարգ, որն իրականացվում է համակարգչի միջոցով, սակայն, ըստ նրա, մինչ օրս այս համակարգը չի աշխատում. «Մենք տեսնում ենք, որ քաղաքական շահագրգռվածություն ունեցող բոլոր գործերով միշտ մակագրվում են կոնկրետ դատավորների»,-ասաց Վարդևանյանը:
Խոսելով քննիչ հանձնաժողովի երկրորդ բաղադրիչի մասին, որը վերաբերվում է կարգապահական պատասխանատվության վարույթներին, Արամ Վարդևանյանը նկատեց, որ արդարադատության նախարարությունը կարգապահական վարույթներ է հարուցում այնպիսի դատավորների նկատմամբ, որոնք վայելում են հանրային և մասնագիտական հանրույթի վստահությունը.
«Այն դատավորները որոնք նման վստահություն չունեն, որևէ կերպ կարգապահական պատասխանատվության տիրույթում չեն հայտնվում:
Ինչպես է ստացվում, որ Արդարադատության նախարարությունը նման վարքագիծ է դրսևորում»,-ասաց Վարդևանյանը:
Պատգամավորը հիշեցրեց, որ ԱԺ-ն չի հաստատել քննիչ հանձնաժողովի կազմը: Ըստ Վարդևանյանի՝ սա միայն ողջունելի է, քանի «հնարավորություն կա զերծ մնալու իշխանական պատգամավորների ներկայությունից»
«Քննիչ հանձնաժողովը իր աշխատանքներն իրականացնելու է առանց ԱԺ որոշման, իսկ քննիչ հանձնաժողովի աշխատանքներին հրավիրյալի կարգավիճակով մասնակցելու են «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները»,-ասաց Վարդևանյանը:
Պատգամավորը հայտնեց նաև, Քննիչ հանձնաժողովն այսօր գրություն է հասցեագրելու ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանին և Արդարադատությա նախարար Կարեն Անդրեասյանին, որպեսզի վերջիններս ներկայանան ԱԺ և պատասխանեն պատգամավորների հարցադրումներին:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ