ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դուք դեռ պետք է դատվեք. գնացե՛ք, փողոցում ձեր գործը արեք, դուք այստեղ միայն շոուի համար եք.հանձնաժողովի նիստը լարված մթնոլորտում անցավ 11/23/2021 12:06 | ԼՐԱՀՈՍ
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը հերթական անգամ լարված մթնոլորտում անցավ։
ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ընդդիմությանը մեղադրեց ապատեղեկատվություն տարածելու մեջ: Ալեքսանյանը, արձագանքելով Գեղամ Մանուկյանի հայտարարությանը, թե՝ «հանրությունը, տեղեկատվություն չստանալու պարագայում, հայացքն ուղղում է թշնամական պետության տեղեկատվական աղբյուրներին», ասաց.
«Ձեզ սպասարկող լրատվամիջոցներն են իրենց երեսը թեքում ադրբեջանական լրատվամիջոցների կողմը, ձեզ սատարող լրատվամիջոցներն են, որ ադրբեջանական լրատվամիջոցների ամեն զազրելի բան բերում, մտցնում են հայկական դաշտ, հայ գերիների ոչ պատշաճ վիճակում վիդեոներ են հրապարակում իրենց կայքերում: Ձեր ներկայացրած պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահի թեկնածուն էլ իր էջում կիսվում է տեղեկատվությամբ, թե զոհված հայ զինվորը ադրբեջանցի գերիներ է հետ տանելիս եղել, այդ պահին իրեն գերի են վերցրել և տեղում ծեծելով սպանել, և սա այն դեպքում, երբ հայ զինվորը զոհվել է նռնակի պայթյունից մարտի ժամանակ»:
«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն էլ իր հերթին իշխանությանը մեղադրեց ամեն անգամ մանիպուլյացիաների միջոցով սուտ տեղեկություններ տարածելու մեջ:
Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ընդհատեց Մինասյանին՝ «Սուտը ինքներդ եք ասում, անձամբ՝ դուք, ստախոսը ինքնե՛րդ եք», - բղավեց Քոչարյանը։
Արծվիկ Մինասյանն էլ պահանջեց, որ խոսելիս իրեն չընդհատել.
«Դուք դեռ պետք է դատվեք: Դուք և Վահագն Ալեքսանյանը հայտարարում եք՝ «գուցե «Հայաստան» դաշինքն է Ադրբեջանին հրավիրել», հենց հիմա դրա համար ձեզանից պատասխան եմ պահանջում: Դուք դատվելու եք, ոչ միայն այս հանցագործության համար»,-ասաց Արծվիկ Մինասյանը:
Վահագն Ալեքսանյանն էլ միջամտեց. «Դատվողները շատ շուտով կդատվեն, մի՛ կասկածեք պարոն Մինասյան»:
Ընդդիմադիր պատգամավորներ Գեղամ Մանուկյանը և Արծվիկ Մինասյանը լքեցին նիստերի դահլիճը:
Անդրանիկ Քոչարյանն էլ բացականչեց հեռացող ընդդիմադիր պատգամավորների հետևից.
«Գնացե՛ք, փողոցում ձեր գործը արեք, դուք այստեղ միայն շոուի համար եք»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ