ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Խաղաղության դարաշրջանը» Թուրքիայի աճող նախապայմանների համատեքստում. «Փաստ» 11/23/2021 10:33 | Մամուլ
«Փաստ» օրաթերթը գրում է. «Արցախում տեղի ունեցած պատերազմի արդյունքներով տարածաշրջանում բոլորովին նոր իրականություն է հաստատվել։ Թուրքական ազդեցությունը Հարավային Կովկասում ընդլայնվել է ավելին, քան կարելի էր մի քանի տարի առաջ պատկերացնել։ Եթե Ադրբեջանն Արցախից բռնազավթած տարածքներում որևէ խոշոր նախագիծ է իրականացնում, ապա դրա բացմանը, որպես կանոն, թուրքական կողմը անպայման ներկա է լինում ամենաբարձր մակարդակով։
Պատահական չէ, որ Էրդողանը վերջերս մասնակցեց Վարանդայում օդանավակայանի բացմանը։ Մեծ հաշվով, պատերազմում Ադրբեջանի հաղթանակի գինն այն եղավ, որ այդ երկիրը Թուրքիայից ուղիղ կախվածության մեջ հայտնվեց։ Եվ եթե Բաքուն որևէ կարևոր քայլ է ձեռնարկում, ապա անպայման խորհրդակցում է Անկարայի հետ, փորձում ստանալ վերջինիս համաձայնությունը։ Փաստացի Թուրքիան փոխհատուցում է պահանջում Ադրբեջանից պատերազմի ժամանակ իր օգնության, ինչպես նաև հետագա աջակցության դիմաց։ Եվ իրավիճակն արդեն այնպիսի մի կետի է հասել, որ «երկու պետություն, մեկ ժողովուրդ» կարգախոսի ներքո քննարկվում են Թուրքիայի ու Ադրբեջանի ինտեգրման նոր տարբերակներ։
Թուրքական իշխանություններն Ադրբեջանին հրահրում են Հայաստանի դեմ, ապա հայտարարում, թե Ադրբեջանին միայնակ չեն թողնի Հայաստանի դեմ պայքարում՝ վկայակոչելով Շուշիում երկու երկրների միջև կնքված հռչակագիրը։ Իսկ Թուրքիայի մեջլիսի խոսնակ Մուստաֆա Շենթոպը ակնարկում է թուրքական միացյալ բանակ ստեղծելու մասին։ Թուրքիայի հավակնությունները հիմնականում տեղավորվում են պանթուրքական ծրագրերի շրջանակներում։ Մյուս կողմից էլ՝ թուրքական իշխանությունները, գրգռելով երկրի ներսում ազգայնական տրամադրությունները, արտաքին հաղթանակների շղարշի ներքո փորձում են երկրի բնակչության ուշադրությունը շեղել ընթացիկ տնտեսական խնդիրներից ու ազգային արժույթի՝ լիրայի կտրուկ արժեզրկումից։ Ուստի պատահական չէ, որ այս ֆոնին թուրքական «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելին Էրդողանին է նվիրում «թյուրքական աշխարհի» քարտեզը, որի վրա նշված են ոչ միայն Միջին Ասիայի երկրները, այլև Իրանի ու Ռուսաստանի որոշ շրջաններ:
Բնականաբար, այդ քարտեզը նախանշում է Թուրքիայի ձգտումների իրական պատկերը։ Սակայն Ադրբեջանում իր ոտքն ամրացնելու համար Անկարային պետք է թուրքական վերահսկողության տակ գտնվող միջանցք ունենալ Նախիջևանով դեպի Ադրբեջան, ինչը թույլ կտա Թուրքիային Հարավային Կովկասը գցել իրենից կախվածության մեջ, ապա ներթափանցել դեպի Միջին Ասիա։ Իսկ իր հիմնական նպատակներին հասնելու ճանապարհին Թուրքիային նախ և առաջ խանգարում է Հայաստանը։ Եվ պատահական չէ, որ տարիներ շարունակ Ալիևը գեներացնում է այն թեզը, թե իբր «Զանգեզուրի փոխանցումը Հայաստանին հանգեցրել է թյուրքական աշխարհի աշխարհագրական պառակտմանը»։
Դրա համար էլ թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից ձևավորվել է «Զանգեզուրի միջանցք» հասկացությունը, որը իրենք պատկերացնում են ոչ թե տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման կոնտեքստում, այլ բացառապես որպես թուրքական վերահսկողության տակ գտնվող հաղորդակցության ուղի։ Մի խոսքով, մինչ ՀՀ իշխանությունները ընտրություններից հետո անընդհատ խոսում են առանց նախապայմանների Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման մասին, Անկարան շարունակ խոսում է նախապայմանների լեզվով։ Փաշինյանը շարունակ հայտարարում էր Թուրքիայից եկող դրական ազդակների ու խաղաղության դարաշրջան բացելու մասին, իսկ Անկարայից պատասխանում էին, որ դրա համար Հայաստանը պետք է կատարի իրենց պահանջները։
Եվ խնդիրն այն է, որ ինչքան շատ են Հայաստանի իշխանությունները խոսում «խաղաղության դարաշրջան» բացելու ու Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու կենսական անհրաժեշտությունից, այնքան թուրք-ադրբեջանական պահանջները սանձարձակ բնույթ են ստանում։ Եթե սկզբից թուրքական նախապայմանները կապված էին հիմնականում Արցախի խնդրի հետ, ապա հիմա, տեսնելով, որ ՀՀ իշխանություններն ամեն կերպ իրենցից խաղաղություն են մուրում, նրանք խոսում են նոր պահանջների մասին։ Անգամ արտգործնախարար Արարատ Միրզոյանն է իր վերջին հարցազրույցում խոստովանել, որ Անկարան նոր պայմաններ է առաջադրում, որոնց թվում՝ Ադրբեջանը և Նախիջևանը կապող «միջանցքն» է։
Իսկ Անկարայի նախապայմաններն աճելու միտում ունեն, վաղն էլ խոսելու են երկրորդ միջանցքի մասին, Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանն ուղղված գործունեությունից հրաժարվելու մասին և այդպես շարունակ։ Թերևս այս պայմաններում մեր երկրի շահերից է բխում, որ Հայաստանի իշխանությունները հրաժարվեն Թուրքիայի ողորմածությանն արժանանալու իրենց ձգտումներից, ու հայկական կողմը փորձի ևս նախապայմանների լեզվով խոսել Թուրքիայի հետ։
Եվ այս հարցում Հայաստանը կարող է օգտվել Ռուսաստանի ու Իրանի աջակցությունից, քանի որ միջանցք ստանալու թուրքական ծրագրերի շրջանակներում է տեղավորվում դրա միջոցով մեծ քանակությամբ սպառազինությունների, զինվորականների ու գրոհայինների՝ Ադրբեջան արագ տեղափոխման հարցը, ինչի միջոցով Անկարան հնարավորություն կստանա արդեն ապակայունության օջախներ ստեղծել Ռուսաստանին պատկանող Հյուսիսային Կովկասում և իրանական Ատրպատականի տարածքում»։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 23.11.21թ համարում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ