Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Սոչիում կայանալիք հանդիպման ժամանակ կնախապատրաստվեն սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ փաստաթղթի իրավական հիմքերը.Արմեն Բաղդասարյան 11/23/2021   17:29  |  ԼՐԱՀՈՍ

Փաշինյան-Ալիև Բրյուսելյան հանդիպումն ավելի շատ արարողակարգային է, իսկ Սոչիում կայանալիք հանդիպման ժամանակ կնախապատրաստվի շատ ավելի կարևոր մի նոր հանդիպում: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանը:

Ինչպես արդեն հայտնի է՝ ՌԴ նախագահի նախաձեռնությամբ նոյեմբերի 26-ին Սոչիում տեղի կունենան Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հանդիպում, իսկ դեկտեմբերի 15-ին էլ երկու պետությունների ղեկավարները կհանդիպեն Բրյուսելում՝ արդեն ԵՄ-ի միջնորդությամբ:

Ըստ զրուցակցի՝ Փաշինյան-Ալիև Բրյուսելյան հանդիպման ընթացքում որևէ էական հարց չի լուծվելու և համաձայնություն ձեռք չի բերվելու, քանի որ հայ-ադրբեջանական հիմնախնդիրների մեծ մասը գտնվում է ռուսական տիրույթում.

«Որևէ հանդիպում, որը տեղի է ունենում առանց ռուսական կողմի կարևոր մասնակցության, չեմ կարծում՝ կարևոր արդյունք կունենա »,-ասաց Արմեն Բաղդասարյանը:

Փորձագետի դիտարկմամբ՝ Սոչիում կայանալիք հանդիպումն էլ կարևոր հարցերի պատասխաններ չի տա, քանի որ Հայաստանի և Ադրբեջանի դիրքորոշումները չափազանց տարբեր են միմյանցից, զրուցակիցը նաև ենթադրում է, որ Սոչիում կնախապատրաստվի շատ ավելի կարևոր և առարկայական հանդիպում և կդրվեն դրա հիմքերը.

«Բրյուսելյան հանդիպումն ավելի շատ արարողակարգային է, հանդիպման միջոցով Արևմուտքը փորձել է իր ներկայությունն ակտիվացնել Հարավային Կովկասում, իսկ Հայաստանը և Ադրբեջանը հարկ չեն համարել մերժել այդ առաջարկը: Սոչիում հանդիպումն առարկայական կլինի այն պատճառով, որ բոլոր գործընթացների հիմքում նոյեմբերի 9-ի չարաբաստիկ հայտարարությունն է, որը եռակողմ է, իսկ կողմերից մեկն էլ Ռուսաստանն է: Մոսկվայի մասնակցությամբ հանդիպումից արդյունքներն ակնկալելը տրամաբանական է»,-ասաց Արմեն Բաղդասարյանը:

Փորձագետը կարծում է, որ Սոչիում կայանալիք հանդիպման ժամանակ կնախապատրաստվի իրավական այն հիմքերը, որոնց հիման վրա պետք է ստորագրվի սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ փաստաթուղթը:

Արմեն Բաղդասարյանը նաև նշեց, որ այս երկու հանդիպումներից էլ որևէ դրական ակնկալիք չունի.

«Դրականն այն կլինի, որ հասարակության և քաղաքական դաշտի թիկունքում նոր անիմաստ զիջումներ չանեն այս իշխանությունները: Ցանկացած լուծում, որը մեզ պարտադրվելու է, լինելու է շատ ցավոտ՝ ուզենք, թե՝ չուզենք: Հայաստանի իշխանությունները հանրությանը հստակ պետք է ներկայացնեն՝թե ի՞նչ փուլում են բանակցությունները, ի՞նչի շուրջ են բանակցում, ոչ թե նախկինի պես ասեն՝ ինչ ուզում, բանակցում ենք: Պետական ինստիտուտները և հասարակությունը պատրաստ լինեն իրադարձությունների ցանկացած զարգացման, որովհետև այդ զարգացումները կարող են տարբեր բնույթի լինել, այդ թվում՝ ռազմական գործողությունների վերսկսման առումով, մենք պետք է ամեն ինչին պատրաստ լինել»,-ասաց Բաղդասարյանը և նկատեց, որ բանակցությունների մանրամասների վերաբերյալ որևէ փակագծեր չեն բացվում, ուստի ընդդիմության պահանջը՝ հրապարակել ստորագրվելիք փաստաթուղթ, շատ արդարացի և տրամաբանական է.

«Այս պահանջին պետք է միանա ողջ քաղաքական դաշտը, հասարակական կազմակերպությունները՝ անկախ ներքաղաքական տարաձայնություններից, քանի որ սեղանին ի վերջո անվտանգային խնդիրներ են, և պետք չէ դրանք ներքաղաքական շահարկումների առարկա դառնա»,-ասաց նա:

Անվտանգության և պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը վերջերս հայտարարեց, որ սահմանազատման և սահմանագծման աշխատանքները պետք է սկսվեն զրոյական կետից, ինչպես Ն.Փաշինյանն էր ժամանակին հայտարարել, որ Արցախի հարցով բանակցությունները սկսում է զրոյական կետից:

Ըստ զրուցակցի, պատգամավորը, հավանաբար, նկատի է ունեցել հետևյալը՝ պետք է սահմանագծման և սահմանազատման աշխատանքներն իրականացնել, անկախ նրանից՝ թե շփման գիծը որտեղով է անցնում, և որ երկրի զորքերը որտեղ են կանգնած.

«Սահմանազատում և սահմանագծմամբ ենթադրում է զորքերի հետքաշում, այդ թվում՝ ադրբեջանական զորքերի դուրսբերումն ՀՀ տարածքից, միայն այս դեպքում հնարավոր կլինի սկսել առարկայական աշխատանքներ՝ սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ»,-ասաց Արմեն Բաղդասարյանը։

Թեև օրեր առաջ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ Անկարան նոր պայմաններ է առաջադրում հարաբերությունների կարգավորման համար, որոնց թվում Ադրբեջանը և Նախիջևանը կապող «միջանցքն» է, այսօր էլ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը մեկ այլ հայտարարությամբ հանդես եկավ, որ Երևանը դիմել է Մոսկվային՝ միջնորդելու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործում՝առանց նախապայմանների:

Փորձագետը մեզ հետ զրույցում ընդգծեց, որ Հայաստանը միշտ էլ հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ նույն դիրքորոշումն է ունեցել, որ պատրաստ է առանց նախապայմանների բանակցություններ սկսել, նախապայմաններ Թուրքիան է առաջադրել. «Առաջին նախապայմանը եղել է զորքերի դուրսբերումը իրենց ասելով «ադրբեջանական օկուպացված տարածքից», դրանից հետո պետությունների փոխադարձ տարածքային ամբողջականության ճանաչում և Ցեղասպանության հարցի մոռացում:

Նոր նախապայմանի ավելացումը՝ Սյունիքով միջանցքի վերաբերյալ՝ անհեթեթություն է, քանի որ անհասկանալի է, թե առհասարակ Թուրքիան ի՞նչ գործ ունի դրա հետ, ի վերջո, նոյեմբերի 9-ի համաձայնագիրը եռակողմ է, և Թուրքիան այնտեղ ընդհանրապես չկա: Նոյեմբերի 9-ի համաձայնագրով ենթադրվում է հաղորդակցության ուղիների ապաշրջափակում, այդ թվում՝ Հայաստանի և Թուրքիայի միջև, Թուրքիան փորձում է դրա դիմաց ինչ-որ բան ստանալ կոնկրետ միջանցք, բայց ես չեմ կարծում դա կհաջողվի»,-ասաց Արմեն Բաղդասարյանը:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

22:33 18/11/2021  |  ՔաղաքականԸստ Փաշինյանի՝ ջհանդամը, Սյունիքից կպրծնենք լավ կապրենք. հաջորդը Տավուշն է. Արմեն Բաղդասարյան (տեսանյութ)
22:40 15/11/2021  |  ՔաղաքականՆիկոլ Փաշինյանի վարկանիշը կտրուկ անկում է արձանագրել. Արմեն Բաղդասարյան
21:02 04/11/2021  |  ՔաղաքականՀայաստանը կարող է նպաստավոր պայմաններով դուրս գալ սահմանազատման և սահմանագծման աշխատանքներից. միջազգային օրենքները մեր կողմն են. փորձագետ
21:06 18/10/2021  |  ՔաղաքականԳորիսում ոստիկանական կոշտ քայլերը հակառակ էֆեկտն ունեցան. ովքեր տատանվում էին՝ Առուշանյանի օգտին քվեարկեցին. քաղաքագետ
16:02 14/08/2021  |  ՔաղաքականՓաշինյանը տեսնում է իր անկումը, նրան կստիպեն գնալ զիջումների. Բաղդասարյան
17:18 03/06/2021  |  ԼՐԱՀՈՍՔՊ-ն ընտրություններին կստանա մոտ 15% ձայն, բայց Նիկոլն ինքնակամ չի հեռանա, կլինեն բախումներ, ձերբակալություններ. Արմեն Բաղդասարյան
11:09 14/03/2021  |  ՔաղաքականԿասկած չունեմ, որ Նիկոլ Փաշինյանը հնարավոր բոլոր ձևերով փորձելու է կեղծել ընտրությունները․ քաղաքագետ
13:30 04/02/2021  |  ԼՐԱՀՈՍԼիդերության պայքարն սկսված է. Նիկոլ Փաշինյանի թիմը շանս չունի. Արմեն Բաղդասարյան
12:25 19/02/2020  |  ՔաղաքականՓաշինյանն ու իր թիմը դասեր կքաղեն հանրաքվեից հետո. Արմեն Բաղդասարյան
19:41 07/02/2020  |  ՔաղաքականՀանրաքվեի քարոզարշավը շատ կեղտոտ կլինի՝ գոտկատեղից ներքև հարվածներով. քաղաքագետ

Արխիվ

[]